Թանկացումներ և պարգևավճարներ (տեսանյութ) Փաշինյանի տված պարգևավճարները․ «պետական» ընտրակաշառք (տեսանյութ) Նիկոլական դատավորները շուտով կսկսեն հոգևորականներ օծել կամ կարգալույծ անել
7
Իշխանական թալանի անատոմիան․ ինչպես և ովքեր են հարստանում Փաշինյանի օրոք Առաջիկա ընտրություններին ո՞ւմ օգտին կքվեարկեն երիտասարդները. Ստեփան Դանիելյան-Միքայել Մելքումյան Ալեն Սիմոնյանի արկածները Ռուսաստանում (տեսանյութ) Ազգային ժողովի հերթական ընտրությունները տեղի կունենան 2026 թվականի հունիսի 7-ին Լավ է, որ Միքայել Սրբազանի խափանման միջոցը փոխվել է, բայց վատ է, որ նա դատվում է շինծու գործով. Անդրանիկ Թևանյան Մոսկվան Ալեն Սիմոնյանի արցունքներին չհավատաց (տեսանյութ) Վաղարշապատի իշխանության «հիբրիդային» այցը Ռուսաստան Խոշոր վթար կառավարության շենքի դիմաց «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շրջանակներում երիտասարդների հետ հանդիպմանը քննարկվեցին երկրի տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր (տեսանյութ) Փաշինյանն ու ՔՊ-ն կարող են ցնծալ. իրենց «Զայեդ» մրցանակային «եղբայր» Ալիևի դատարանը Արցախի նախկին ղեկավարներին դատապարտեց Պատերազմ Արցախում
Տիգրան Ավինյանը խցանման մեջ է հայտնվել նաև Երևանից դուրս․ այն տևել է մոտ 4 ժամ Ինչպես թույլ չտալ ձայների փոշիացում. «Փաստ» Մրցանակային «եղբայրություն»... հազարավոր զոհերի, զրկանքների ու բռնագաղթի հաշվին. «Փաստ» Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է գնդերեց քահանա հայրերին Իշխանական թալանի անատոմիան․ ինչպես և ովքեր են հարստանում Փաշինյանի օրոք Թանկացումներ և պարգևավճարներ (տեսանյութ) Հայաստանում շրջող կոռուպցիայի ուրվականը (տեսանյութ) Փաշինյանի տված պարգևավճարները․ «պետական» ընտրակաշառք (տեսանյութ) Վերին և Ներքին Շորժաները դատարկվել են Եկեղեցու դեմ արշավի շարունակությունը «Զեյթունի» գերեզմանատանը կինը հայտնաբերել է, որ իրենց ընտանիքին պատկանող գերեզմանոցում այլ անձի են հուղարկավnրել Առաջիկա ընտրություններին ո՞ւմ օգտին կքվեարկեն երիտասարդները. Ստեփան Դանիելյան-Միքայել Մելքումյան Մաքսային արտոնություն ստացած ընկերություններն առատաձեռն նվիրատվություններ են արել «Իմ քայլին» ու ՔՊ-ին Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, ԱՄՆ փոխնախագահի տարածաշրջանային այցին ընդառաջ, համայնքային արշավ է սկսել Հարկային տեռոր է սկսվելու՝ բիզնեսմենների ջանից է դուրս գալու. Արա Վարդանյան Նոր որակի համախմբում․ հայտարարություն Եթե կարոտել եք 90-ականները, այցելեք Էջմիածին քաղաքի որոշ կանգառներ Ասֆալտամանուկների պահած Էջմիածինը (տեսանյութ) Նիկոլական դատավորները շուտով կսկսեն հոգևորականներ օծել կամ կարգալույծ անել Ալեն Սիմոնյանի արկածները Ռուսաստանում (տեսանյութ) Խցանված քաղաք և քաղաքի խցանված կառավարում (տեսանյութ) Ազգային ժողովի հերթական ընտրությունները տեղի կունենան 2026 թվականի հունիսի 7-ին Լավ է, որ Միքայել Սրբազանի խափանման միջոցը փոխվել է, բայց վատ է, որ նա դատվում է շինծու գործով. Անդրանիկ Թևանյան Միքայել Սրբազանը գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին Սրբազանը պետք է արդարացվի, իսկ նրան պատվերող դատողներն ու պատվիրատուն պետք է կանգնեն դատարանի առաջ Այո՛, մեր Մայր Եկեղեցին ուղղափառ է, ասել է թե՝ «ճիշտ դավանանք ունեցող», հակառակ պնդումը հերձված է ԱՄՆ-ից Հայաստան մեծ պատվիրակություն է ժամանել․ «Հրապարակ» Միքայել Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի Մոսկվան Ալեն Սիմոնյանի արցունքներին չհավատաց (տեսանյութ) Երևանում՝ տներից մեկի բակում, հայտնաբերվել է 15-ամյա տղայի մարմին

Աճում են ոչ միայն սեզոնային, այլև ոչ սեզոնային պարենային ապրանքների և ծառայությունների գները. Մարտին Գալստյան

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում, գնաճը, արդի խնդիրները և լուծման ուղիները քննարկման ժամանակ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ներկայացրեց հետհամաճարակային զարգացումները՝ ընդգծելով, որ ԿԲ-ի քաղաքականությունն այդ ժամանակաշրջանում էապես տարբեր է մնացած երկրների կողմից վարվող դրամավարկային քաղաքականությունից։ Հաղորդում է 168.am-ը։ 

«Մենք բավականին երկար ժամանակահատված իրականացրել ենք նպատակադրված ցածր գնաճային քաղաքականություն, որի հիմնական նպատակը եղել է գնաճային սպասումների խարսխումը։ Մենք տեսնում էինք, որ 2020 թվականի վերջերից տեղի էր ունենում համաշխարհային գների որոշակի բարձրացում, որը հիմնականում պայմանավորված է համաճարակով։ Իսկ հիմնական շարժիչ ուժն այն էր, որ համաճարակի ընթացքում մարդկանց սպառման կառուցվածքը փոխվում է, և մարդիկ ավելի շատ սպառում են ոչ թե դրսում, այլ սպառում են տանը, այսինքն՝ ձեռք են բերում երկարաժամկետ օգտագործման ապրանքներ, իսկ դրանց արտադրման համար նախատեսված ռեսուրսները դառնում են սահմանափակ»,- նշեց Մարտին Գալստյանը։

Ըստ նրա, ապրանքների գների բարձրացման երկրորդ դրվագը ռուս-ուկրաինական հակամարտության շրջանն է։

ԿԲ նախագահի խոսքով՝ պահանջարկի առումով 2020 թվականի համեմատ, երբ լոք-դաուն էր, և տնտեսություններն անկման փուլում էին, 2021 թվականին գրեթե բոլոր երկրներում տեղի է ունեցել տնտեսական աճ, այսինքն՝ պահանաջարկի որոշակի վերականգնում։

«Միևնույն ժամանակ տեսնում ենք, որ, օրինակ, կոնտեյներային փոխադրումների գները, որոնք կարող ենք օգտագործել որպես պրոքսի առաջարկի գործոնների համար՝ շեշտակի աճում են։ Եթե 2019 թվականի հունվարին ինդեքսը վերցնենք 100, բեռնափոխադրումների ինդեքսի աճը հինգակի կամ վեցակի է որոշ դեպքում։ Սա էլ իր հերթին բերում է որոշակի գնաճի։

Արդունքում թե՛ արտաքին գործոնների հաշվին, թե՛ ներքին գործոններով պայմանավորված՝ տեղի է ունենում և՛ փաստացի գնաճի, և՛ գնաճային սպասումների էական ավելացում։ Այն քաղաքականությունը, որը մենք որդեգրել էինք 2015 թվականից, այսինքն՝ ցածր գնաճային քաղաքականության ապահովումը տվել էր իր արդյունքները։ Եթե տեսնենք 2018-19 թվականները, ապա ակնհայտ է, որ բնակչության զգալի մասը չուներ որևէ բարձր գնաճային սպասումներ»,- շեշտեց Մարտին Գալստյանը։

Նրա դիտարկմամբ, բացի նրանից, որ այսօր գնաճը խնդիր է, այն նաև մարդկանց մոտ փոխում է վարքագիծ, և եթե մարդն ապրում է բարձր գնաճային միջավայր ունեցող երկրում, սպառման հակվածությունը մեծանում է, ինչն էլ նպաստում է հավելյալ գնաճի։ Այսինքն՝ եթե մարդը գիտի, որևէ ապրանք վաղը վաճառվելու է 10 դրամով ավելի, ապա տվյալ ապրանքից մի քանի հատ է գնում, ինչն էլ ստեղծում է հավելյալ աժիոտաժ։

«ԿԲ-ի նպատակներից մեկը ցածր գնաճ ապահովելու միջոցով, մարդկանց մոտ ցածր գնաճային սպասումներ զարգացնելն ու թիրախավորելն է։ Ուստի երկարաժամկետ կամ միջնաժամկետ հատվածում մեզ համար 4 տոկոս գնաճի թիրախը հենց այդ նպատակադրումից ելնելով է ցածր ընտրվել, որպեսզի մենք մարդկանց մոտ կարողանանք ձևավորել ցածր գնաճային զարգացումներ։

Մանրամասները՝ 168.am-ում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>