Անընդունելի է վտանգել հայ-ռուսական հարաբերությունները․ Սամվել Կարապետյանը՝ Հռոմի ստատուտի մասին «Վնգստացող դատավորներից» դեպի վնգստացող պետություն Ես հրաժարվում եմ ՀՀ քաղաքացիությունից, մեկնում եմ այլ երկիր՝ անտեղից մենամարտելու. բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյան
28
ՌԴ-ն զգուշացրել է Հայաստանին Հռոմի ստատուտին միանալու ծայրահեղ բացասական հետևանքների մասին. ՌԴ ԱԳՆ Թուրքիայի և Ադրբեջանի զորքերը տեղափոխվել են Հայաստանի սահմաններ, Իրանն է այսօր կանխում Հայաստանի վրա հարձակվելու հնարավորությունը. Կարինե Գևորգյանան. Տեսանյութ Քանի Իսրայելում ընթանում են քաղաքական մեծ ցնցումներ, Ադրբեջանի կողմից հարձակումը Հայաստանի վրա կարող է հետաձգվել Անցած տեղական ընտրությունները ցույց տվեցին մեկ բան. Հայաստանում այլևս չկա իրական քաղաքական դաշտ Ադրբեջանցիները կրակել են Սոս եւ Թաղավարդ գյուղերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիների ուղղությամբ Ադրբեջանը ձգտում է էլ ավելի խստացնել Արցախի շրջափակումը` խզելով կապը Ստեփանակերտի և Շուշիի շրջանի մի շարք գյուղերի միջև․ Արցախի ԱԳՆ ՌԴ-ն մարտավարական միջուկային զենք կիրառելու պատրաստ 10 ինքնաթիռ կտեղակայի Բելառուսում․ Պուտին ՌԴ ՊՆ-ն արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը Ո՞վ է վճարելու նիկոլփաշինյանական ՍԴ–ի՝ ընդդեմ ՌԴ նախագահ Պուտինի կայացրած որոշման գինը Արաղով, պինցետով ու փողով. կոռուպցիայի վիրուսը՝ Քովիդի օրերին. Տեսանյութ Պատերազմ Արցախում
«Թազա պետը սաղի արյունը խմել ա, բերդում կալանավորների կյանքին վտանգ ա սպառնում» Ծանրորդ Սերյոժա Բարսեղյանը դարձել է երիտասարդների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր Տիգրան Ավինյանը շտապում է, «15 տոկոսանոց» ՔՊ-ն՝ ոչ Արսեն Թորոսյանը խուսափում է շփվել թիմակիցների հետ Անընդունելի է վտանգել հայ-ռուսական հարաբերությունները․ Սամվել Կարապետյանը՝ Հռոմի ստատուտի մասին «Վնգստացող դատավորներից» դեպի վնգստացող պետություն ՌԴ-ն զգուշացրել է Հայաստանին Հռոմի ստատուտին միանալու ծայրահեղ բացասական հետևանքների մասին. ՌԴ ԱԳՆ Հունվարին Հայաստանում 20.000 աշխատատեղ է փակվել Վիկտոր Սողոմոնյանը նոր լրատվամիջոց է ստեղծում Քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրությունում պատկերված անձը Դոլարի առքի միջին գինը 385.39 դրամ է, վաճառքինը՝ 391.72 դրամ Թուրքիայում փողոցներն ամբողջությամբ անցել են ջրի տակ ՌԴ ՊՆ ռազմական ուղղաթիռները բարդ աերոբատիկական վարժանքներ են կատարել Հայաստանում «ՔՊ-ն ջնջում է բոլորին». Սյուզի Բադոյան Կոչ ենք անում Եվրամիության անդամ երկրներին դիտարկել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը Բաքվում «ռազմական ավարի այգի» ստեղծելով՝ Ադրբեջանը ձգտում է Արցախում «սաֆարի պարկ» ստեղծել՝ հայերին վտարելով Շատ մարդիկ համոզվել են, որ ստախոսների հետ գործ ունեն, որոնք մեր երկիրը տանում են կործանման․ Թադևոս Ավետիսյան. Տեսանյութ Ադրբեջանցիները երեկ կրակել են Մարտակերտի նռան այգում աշխատող քաղաքացիների ուղղությամբ. աշխատանքները դադարեցվել են Թուրքիայի և Ադրբեջանի զորքերը տեղափոխվել են Հայաստանի սահմաններ, Իրանն է այսօր կանխում Հայաստանի վրա հարձակվելու հնարավորությունը. Կարինե Գևորգյանան. Տեսանյութ Ես հրաժարվում եմ ՀՀ քաղաքացիությունից, մեկնում եմ այլ երկիր՝ անտեղից մենամարտելու. բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյան ԱԺ նախագահի լեզվից ո՞վ է քաշել․ էստեղ Պուտինի ձերբակալման մասին խոսեց, գնաց, մարզվեց, ձեռքը կոտրեց. Տեսանյութ ՌԴ ԱԽ քարտուղարն ԱՄՆ-ին անվանել է աշխարհում սանձազերծված պատերազմների թվով «չեմպիոն» Ոստիկանության նախկին պաշտոնյայի՝ Արշակ Հակոբյանի վերաբերյալ գործը մակագրվել է Վարդգես Սարգսյանին Բոլոր սակուռասիրահարներին է նվիրվում Իրանի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարները քննարկել են երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցը ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ապրիլի 3-ին կմեկնի Բաքու Իրական էլիտա VS «օսլայած օձիքավորներ» Հերթական միջադեպը պարեկների մասնակցությամբ Ադրբեջանական կողմը դիրքային ենթակառուցվածքներ է ստեղծում այնպիսի հատվածներում, որ 5 կմ-ոց միջանցքային տրամաբանության մեջ Նեթանյահուի փաստաբանը չի պաշտպանի նրան դատարանում, եթե դատական բարեփոխումները շարունակվեն

Ամերիկացիները որոշել են զոհաբերել՞ սիրաիացի քրդերին Շվեդիայի և Ֆինլյանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցության դիմաց

Արևմտյան վերլուծաբանների կարծիքով, Թուրքիայի կողմից համաձայնվելը Շվեդիայի և Ֆինլյանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, իր մեջ պարունակել է թաքնված համաձայնություն ԱՄՆ-ի Թուրքիայի միջև մի շարք հարցերում: Երբ Ֆինլյանդիայի նախագահն հայտարարեց, որ հանուն Թուրքիայի իր երկիրը չի փոփոխի սեփական օրենքները, ճշմարտությանը մոտ էր: Պարզապես Էրդողանին ավելի շատ հետաքրքրել էր, ոչ թե Ֆինլյանդիայում և Շվեդիայում տեղակայված քրդական կազմակերպությունների ճակատագրերը, այլ մի շարք կնճռոտ հարցերի լուծումները Վաշինգտոնի հետ:

Էրդողանին նախ հետաքրքրում էր Բայդենի վերաբերմունքի փոփոխությունը իր հանդեպ: Գաղտնիք չէ, որ ամերիկյան դեմոկրատները չեն սիրում Էրդողանին և հույս ունեն, որ գալիք տարվա նախագահական ընտրություններում Թուրքիայում նոր նախագահն կդառնա քեմալական գործիչներից մեկը: Փորձագետները այդ շարքում դիտարկում են, կամ ներկայիս Անկարայի, կամ էլ Ստամբուլի քաղաքապետներից մեկին: Երկուսն էլ, այսօր ունեն ավելի բարձր վարկանիշ Թուրքիայում, քան Էրդողանը:

Սակայն ռուս-ուկրաինական պատերազմը խառնել է բոլորի, այդ թվում նաև ամերիկացիների խաղաքարտերը: Եվ այսօր, երբ անչափ կարևորվում է Անկարայի դերն ու նշանակությունը Ռուսաստան-Արևմուտք փոխհարաբերություններում, Վաշինգտոնում համաձայնվել են զիջումների գնալ Էրդողանին: Ինչպես հայտնի է, օրերս Անկարա էր այցելել ԱՄՆ-ում Թուրքիայի գլխավոր լոբբիստը, հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը, ով հանդիպել էր Էրդողանի խորհրդականի և այլ բարձրաստիճան գործիչների հետ և հայտարարել, որ Անկարայի և Վաշինգտոնի միջև նախկինում եղած հակասությունները, «երկրորդ պլան են անցել» և ԱՄՆ-ն պատրաստ է վաճառել Թուրքիային 40 հատ Ֆ-16 կործանիչներ:

Հիշեցնենք, որ Անկարան ցանկանում էր ԱՄՆ-ից գնել Ֆ-35 գերժամանակակից կործանիչներ, սակայն ռուսներից Ս-400 գնման պատճառով, Վաշինգտոնը վիժեցրեց այդ պայմանավորվածությունը: Դեռ ավելին, Վաշինգտոնը ոչ միայն մերժեց վերազինել Թուրքիային Ֆ-35-ներով, այլև հրաժարվեց տրամադրել նույնիսկ Ֆ-16 –ը, որի դիմաց Անկարան արդեն վճարել էր մոտ 2 մլռդ դոլար:

Այդ հարցը օդում կախված էր մնացել, երբ սկսվեց այս մաշտաբային ռուս-արևմտյան ճգնաժամը: Իսկ երբ պարզ դարձավ, որ Էրդողանը կարող է փակել ՆԱՏՕ-ի դռները Շվեդիայի և Ֆինլյանդիայի առջև, Վաշինգտոնի և Անկարայի միջև սկսվեց մի ամբողջական քաղաքական առևտուր: Այդ առևտրի արտաքին մասն էր միայն վերաբերվում Շվեդիային և Ֆինլյանդիային: Իրականում իսկական առևտուրը ընթանում էր թուրքերի և ամերիկացիների միջև:

Եվ ահա հայտնի է դառնում դրա արդյունքը: Վաշինգտոնը ոչ միայն «կանաչ լույս է» վառում Ֆ-16 –ի տրամադրման առջև, այլև նույնիսկ համաձայնվում է հանձնել Սիրիայի հյուսիսային, քրդաբնակ տարածքները Թուրքիային:

Նշենք, որ տևական ժամանակ էր, ինչ Էրդողանը անոնսավորում էր իր սպասվելիք ներխուժման մասին Սիրիայի հյուսիսային տարածքներ: Սակայն անսպասելիորեն Անկարայի այդ որոշումը ոչ միանշանակ ընդունվեց մի շարք խաղացողների կողմից: Նախ թուրքական վտանգը կոնսոլիդացրեց Ասադի ռեժիմին և ամերիկացիների կողմից աջակցվող քրդերին: Բացի այդ, ներխուժամ դեմ հայտարարությամբ հանդես եկավ պաշտոնական Թեհրանը:

Պետք է նշել, որ թուրքական ներխուժմանը ուրախ չեն նաև ռուսներն ու ամերիկացիները: Պարզապես վերջիններս, իրենց այդ դիրքորոշումը ավելի պասիվ ձևով եին արտահայտում մինջ օրս: Իսկ ահա, վերջին երկու օրվա ընթացքում, հայտնի դարձավ, որ ամերիկացիները ինտենսիվ կերպով սկսել են համոզել տեղի քրդերին, որ վերջիններս հրաժարվեն Ասադի հետ դաշինքից և համաձայնվելով Անկարայի հետ, հետ քաշեն իրենց զորքերը քրդերի համար շատ կարևոր Մանբիջ և Թել-Ռիֆատ քաղաքներից:

Իսկ դա բոլորի համար պարզ է դարձնում, որ Վաշինգտոնը քողարկված ձևով համաձայնվել է Անկարայի հետ, զոհաբերելով քրդերի շահերը Սիրիայի հյուսիսում:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan