Իսրայելի հարվածները Թեհրանին ստիպեցին հրաժարվել դիվանագիտական ​​ուղուց. Իրանի արտգործնախարար Արաղչի Իրանցի զինվորականները գերի են վերցրել Իսրայելի ռազմաօդային ուժերի խոցված ինքնաթիռի կին օդաչուին ԱՄՆ-ը լքում է նաև Մերձավոր Արևելքը. իսկ Հարավային Կովկասի մասով ի՞նչ որոշում կա
14
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ է անցկացնում Իրանական բանակի սոցցանցային էջը տեղեկություն է տարածել, որ Թեհրանը կիրականացնի միջուկային զենքի փորձարկում. Վարդան Ոսկանյան Իրանը բալիստիկ հրթիռով հարվածել է Իսրայելի պաշտպանության նախարարության շտաբին Իրանն սկսել է բալիստիկ հրթիռներով հարվածել Իսրայելին Թեհրանի հայ համայնքում տուժածներ չկան․ Մովսես Քեշիշյան Թեհրանի 78 բնակիչ է զոհվել, 300-ից ավելի վիրավորներ կան. ոչ պաշտոնական տվյալներ ՔՊ-ականները վիճեցին․ Փողով բանակից ազատվելու նախագիծը չընդունվեց Զոհվել է 20 իրանցի բարձրաստիճան հրամանատար, այդ թվում՝ Ամիր Ալի Հաջիզադեն Իրանն Իսրայելի ուղղությամբ արձակել է 100-ից ավելի ԱԹՍ Մեծ ցնցումների ջատագովները` խաղաղության լոզունգներով Պատերազմ Արցախում
Իրանական հրթիռները հարվածել են Իսրայելի ազգային անվտանգության նախարարության շենքին Իսրայելի հարվածները Թեհրանին ստիպեցին հրաժարվել դիվանագիտական ​​ուղուց. Իրանի արտգործնախարար Արաղչի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ է անցկացնում Իրանցի զինվորականները գերի են վերցրել Իսրայելի ռազմաօդային ուժերի խոցված ինքնաթիռի կին օդաչուին Իրանական բանակի սոցցանցային էջը տեղեկություն է տարածել, որ Թեհրանը կիրականացնի միջուկային զենքի փորձարկում. Վարդան Ոսկանյան Իրանը բալիստիկ հրթիռով հարվածել է Իսրայելի պաշտպանության նախարարության շտաբին Իրանն սկսել է բալիստիկ հրթիռներով հարվածել Իսրայելին Տիգրան Ավինյանի հոր դեմ հերթական դատական նիստը ավարտվեց (տեսանյութ) Թեհրանի հայ համայնքում տուժածներ չկան․ Մովսես Քեշիշյան Հայերը հայտնվել են Ադրբեջանում, ադրբեջանցիները՝ Հայաստանում. ԱԱԾ Գնաճ, պարենի խնդիր, հարձակում՝ 5 մարզի վրա․ Իրանում պատերազմը սպառնալիք է Հայաստանին․ «Կարճ ասած» Կանգնած ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ազգընտիր Հայրապետի կողքին․ Արարատյան Հայրապետական թեմ Թեհրանի 78 բնակիչ է զոհվել, 300-ից ավելի վիրավորներ կան. ոչ պաշտոնական տվյալներ Մեր պարտքն է անել ամեն ինչ, որ Նեռը շուտ պարտվի սատանայական գործում. Լևոն Զուրաբյան ԱՄՆ-ը լքում է նաև Մերձավոր Արևելքը. իսկ Հարավային Կովկասի մասով ի՞նչ որոշում կա Փաշինյանը խելագար է, հոգեկան շեղումներ ունի, Եկեղեցու խաչերն էլ կհանի վրայից, Ալիևի ձեռքերն է պաչում Իսրայելը պատրաստ է Իրանի հետ լայնածավալ պատերազմի․ Նեթանյահուի գրասենյակ Ռուսաստանը, Չինաստանը և Թուրքիան դատապարտել են Իսրայելին Իրանի շուրջ իրավիճակը հղի է մեզ համար անդառնալի հետևանքներով. Կարեն Միրզոյան Կարճ այն մասին, թե ո՞ւր են գնում կոյուղատար համակարգի պահպանման նպատակով ծախսված գումարները (տեսանյութ) «Երբ սրանք ասում են՝ պատերազմը Հայաստան «չի գալու», նշանակում է՝ գալիս է»․ Բորիս Մուրազի ՔՊ-ականները վիճեցին․ Փողով բանակից ազատվելու նախագիծը չընդունվեց Զոհվել է 20 իրանցի բարձրաստիճան հրամանատար, այդ թվում՝ Ամիր Ալի Հաջիզադեն Ջերմ ու ապահով․ Մանկական նստատեղեր ջիջիի մեքենաներում (տեսանյութ) Հայերը հայտնվել են Ադրբեջանում, ադրբեջանցիները՝ Հայաստանում. ԱԱԾ Բաքվում հարկադիր վայրէջք կատարած ինքնաթիռներում հայեր կան Իսրայելը պատրաստ է Իրանի հետ լայնածավալ պատերազմի․ Նեթանյահուի գրասենյակ Իրանը սկսել է պատասխան վրիժառության լայնածավալ գործողություն․ Վարդան Ոսկանյան Արցախում կառուցված օդանավակայանները՝ պլացդարմ Իրանի դեմ գործողությունների համար․ Վիտալի Մանգասարյան Իրանն Իսրայելի ուղղությամբ արձակել է 100-ից ավելի ԱԹՍ

Հայաստանի խորացող սոցիալական ճգնաժամի ֆոնին աճում է Թուրքիայից տնտեսական կախվածությունը

Վերջին մեկ տարին Հայաստանում միջին եկամուտների աճից շուրջ 25 տոկոսով բարձր չափով ավելանում են մարդկանց նվազագույն կենսական ապահովման ծախսերը։ Իսկ ամենահատկանշականն այն է, որ ահագնացող գնաճի այս պայմաններում ցածր եկամուտ ունեցողների եկամուտներն ընդհանրապես չեն աճում՝ հիմնական կենսաթոշակի, աղքատության նպաստի, նվազագույն աշխատավարձի չափեր և այլն։ Կյանքի առաջանցիկ թանկացման հետևանքները չեն ուշանում՝ քաղաքացիների իրական եկամուտների նվազում, կյանքի միջին որակի անկումաղքատության մակարդակի աճ։ ՄԱԿ-ի տվյալներով Հայաստանում միայն վերջին երեք ամսում թերսնուցմամբ տառապող մարդկանց թիվն ավելացել է 80 հազարով, ընտանիքների 56 տոկոսին սնունդը հազիվ է բավարարում, իսկ 21 տոկոսն ապահովված չէ սննդով։ Նախորդ միայն մեկ տարվա ընթացքում մեկ մարդու կյանքը միջին հաշվով թանկացել է ամսական շուրջ 15 հազար դրամով։

Նախորդ մեկ տարում գրանցվել է առաջին անհրաժեշտության ապրանքների շուրջ 30 տոկոս գնաճ, որն ունի շարունակական ավելացման բնույթ։ Օրինակ․ այս տարվա հունիսին՝ նախորդ տարվա հունիսի համեմատ հացը թանկացել է 20 տոկոսով, մակարոնեղենը՝ 30 տոկոսով, բանջարեղենը՝ 46 տոկոսով, կարտոֆիլը՝ 145 տոկոսով, տավարի միսը՝ 18 տոկոսով, պանիրը՝ 25,5 տոկոսով, կոմունալ ծառայությունները՝ միջինը 5 տոկոսով, գյուղատնտեսական նշանակություն ունեցող ապրանքներից դիզվառելիքը՝ 45 տոկոսով, պարարտանյութը՝ 3-3,5 անգամ։ Կարծում եմ օրվա իշխանությունների համար առավել հատկանշական օրինակ է խառը կանաչին, որի գնաճը իրենց օրոք ևս բարձր է՝ 43 տոկոս։ Ազգային արժույթի արժևորումը հաշվի առնելով՝ իրական գնաճը պատկերացնելու համար անհրաժեշտ է այս չուցանիշներին ավելացնել ևս շուրջ 20 տոկոս։

Մյուս կոզմից, անվիճելի փաստ է․ տարածաշրջանային տնտեսական ինտեգրումը կարող է ապահովել տնտեսական լրացուցիչ արդյունքներ մասնակից բոլոր երկրների համար, եթե այդ գործընթացները հասունանում և զարգանում են ազգային շահերի փոխհամաձայնեցված հիմքովայլ ոչ թե մեկ երկրի նախապայմաններով և շահի պարտադրանքով։

Ակնհայտ է նաև՝ Հայաստանը գտնվում է անվտանգային և սոցիալ-տնտեսական ծանր մարտահրավերների առջև, իսկ թուրք-ադրբեջանական տանդեմը ունենալով ռազմական հաջողություններ ու դոմինանտություն՝ հիմա էլ «ապաշրջափակման» քողի տակ են մեզ պարտադրում իրենց ազգային շահերի առաջ մղման հաջորդ փուլի իրականացումը։

Սա ամենակարճ ճանապարհն է տնտեսական մեթոդներով թուրքական ազդեցությունը մեր տարածաշրջանում անսահման տարածելու համար։ Թուրքիան այլ երկրների նկատմամբ ևս ակտիվորեն իրականացնում է տնտեսական ներխուժման քաղաքականություն։ Առկա են դրա հաջողված բազմաթիվ օրինակներ՝ տնտեսական մեթոդներով քաղաքական կախվածության խորացում և ռիսկերի ավելացում, տնտեսական անվտանգությանը պատճառված անդառնալի հետևանքներ և ինքնուրույնության նվազում։

Այս «հեռանկարի» որոշակի պատկեր արդեն ուրվագծվում է․ Հայաստանը դառնում է թուրքական ապրանքների իրացման շուկա՝ մեծացնելով սեփական տնտեսական համակարգի կրավորականությունը։ Այսպիսով նաև՝ Հայաստանը կորցնելու է տարածաշրջանում իր համեմատական տնտեսական առավելություններն ու հետաքրքրությունը, աշխարհագրական բարենպաստ դիրքը՝ հյուսիս-հարավ հաղորդակցությունն ապահովելու հնարավորությունը։

Հաջորդը՝ Հայաստան-Թուրքիա արտաքին առևտրում ընդգծված կերպով խորանում են անբարենպաստ միտումները մեր երկրի տեսանկյունից։

Մասնավորապես, 2010-2019 թվականներին Հայաստանը Թուրքիայից տարեկան միջինը ներմուծել է շուրջ 215 միլիոն ԱՄՆ դոլարի ապրանք, իսկ արտահանել է ընդամենը 1,3 ԱՄՆ դոլարի ապրանք։ 2019 թվականին Թուրքիայից Հայաստանը ներմուծել է 268 միլիոն ԱՄՆ դոլարի ապրանք, որը նախորդ 10 տարիներին ունեցել է կայուն աճի միտում։ 2020 թվականին՝ 44-օրյա պատերազմի տարում Թուրքիայից ներմուծման ծավալները գրեթե պահպանվել են։ 2021 թվականին՝ նույնիսկ ներմուծման արգելքի պայմաններում, Թուրքիայից Հայաստան է ներմուծվել 73 միլիոն ԱՄՆ դոլարի ապրանք, որը կազմում է նախորդ 10-ը տարիների ներմուծման միջին ծավալի գրեթե 1/3-ը։

Արգելքը հանելուց հետո՝ 2022 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է Թուրքիայից ներմուծման թռիչքաձև աճ, մասնավորապես․ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ շուրջ 10 անգամ, իսկ 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ շուրջ 4 անգամ։

Հայաստանի ներմուծման կառուցվածքում Թուրքիայի տեսակարար կշիռը կազմում է ավելի քան 5 տոկոս, որն ունի առաջանցիկ աճի միտում։ Իսկ դեպի Թուրքիա արտահանումը Հայաստանի արտահանման կառուցվածքում գրեթե զրոյական է՝ 0,1 տոկոս, որն էլ ունի նվազման միտում։

2022 թվականի առաջին կիսամյակում Թուրքիայից ներմուծումը շուրջ 240 անգամ գերազանցել է դեպի Թուրքիա Հայաստանի արտահանման ծավալները։ Եվ Հայաստանի համար անբարենպաստ այս ցուցանիշը նախորդ չորս տարիներին էապես վատթարացել է։ Օրինակ՝ 2019 թվականի առաջին կիսամյակում Թուրքիայից ներմուծումը 65 անգամ է գերազանցել դեպի այդ երկիր Հայաստանի արտահանման ծավալները։

Թուրքիայից ներմուծումը տեղական արտադրանքով փոխրինելու նպատակադրումը կունենար ճիշտ հակառակ իրական դրսևորումը՝ ստեղծելով իրական նախադրյալներ մեր երկրի տնտեսական կայուն և առաջանցիկ աճի համար։ Ի դեպ, օրվա իշխանություններն այս նպատակադրումը ողջ ուժով հիմնավորում և պաշտպանում էին 2020 թվականի հոկտեմբերին, երբ արգելեցին թուրքական ապրանքների ներմուծումը։

Փաստորեն թուրք-ադրբեջանական տանդեմը պատերազմի սպառնալիքը դարձրել է ստեղծված իրավիճակում Հայաստանից առավելագույնը կորզելու և արդեն տնտեսական ու դիվանագիտական ոլորտներում ազգային շահերը միակողմանիորեն զիջելու պարտադրանք։

Հայաստանի օրվա իշխանություններն էլ երկրի տնտեսական ռազմավարական շահերի զիջումն իրականացնում են ապաշրջափակման կեղծ քողի տակ՝ դրա դիմաց ակնկալելով կարճաժամկետ տնտեսական օգուտներ իրենց շրջապատի օլիգարխների համար գերշահույթների տեսքով։

Թադևոս Ավետիսյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

ՀՅԴ կուսակցության անդամ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan