Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորումն առաջնահերթություն է. Լավրով. Տեսանյութ Թուրք մարզիկի հերթական հայատյացության դրսևորումը. Տեսանյութ Արհեստական ԱՆբանականություն
20
Լավրովը համեմատել է Ղարաբաղի և Դոնբասի խնդիրները. «Ղարաբաղցիներին մոտավորապես նույն իրավունքներն են անհրաժեշտ». Տեսանյութ Արևմուտքը փորձում է կռվացնել ՌԴ-ին ու ՀՀ-ին․ իրերը պետք է իրենց անուններով կոչենք․ Լավրով. Տեսանյութ Այսօր Հայաստանին պետք են այնպիսի պետական գործիչներ, ինչպիսին Արամ Մանուկյանն էր «Широко шагаешь — штаны порвёшь» Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՀՀ ՊՆ Շան սիրտը Արարատ Միրզոյանը Մոսկվա է մեկնում պարզաբանումներ տալո՞ւ «Որպեսզի Հայաստանը հանգիստ ապրի 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքում, կա մեկ պայման». Ալիև Փաշինյանի կառավարությունը ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին Հայաստան այցելության համար վճարե՞լ է 200 հազար եվրո. Լուսանկարներ 5-րդ շարասյունը․ փաստեր, որոնցից խուսափել չի լինի․ «Կարճ ասած». Տեսանյութ Պատերազմ Արցախում
ԵՄ առաքելությունը պատրվակ չպետք է դառնա, որ ՀՀ-ն հրաժարվի իր պարտավորություններից․ Ադրբեջանի ԱԳՆ Իրականում ի՞նչ ասաց այսօր Լավրովը Բլինքենը Փաշինյանին կոչ է արել կոնկրետ քայլեր անել՝ Բաքվի հետ չլուծված խնդիրները լուծելու համար․ Պատել Ամեն ինչ արվում է, որ ՌԴ-ի դիրքերը տարածաշրջանում թուլացվեն, եւ պատկերացում չկա, թե նրան ինչով պետք է փոխարինել. Արծվիկ Մինասյան Պարզաբանում Իշխան Սաղաթելյանին ՔԿ-ում որպես կասկածյալ հարցաքննելու վերաբերյալ լուրերի մասին Վերջիվերջո, ի՞նչ է իրենից ներկայացնում Ալմա Աթայի հռչակագիրը ՔԿ-ն Իշխան Սաղաթելյանին որպես վկա կանչել է հարցքննության, բայց փաստացի հարցաքննել կասկածանքի շուրջ Սրանք գնդապետ Արմեն Սուրենիչի նոտաներն են․ Հայկ Վարդանյանը նվագեց Արմեն Սարգսյանի ջութակով. Տեսանյութ Գիրքս Մոնթե Մելքոնյանին գաղտնի կերպով Երեւան տեղափոխելու օպերացիայի մասին է, որը հայրս էր իրականացրել․ Սուրեն Սարգսյան Ռուս լրագրողի հարցը՝ Արարատ Միրզոյանին՝ հակառուսական ուղղորդված ցույցերի և անցանկալի անձանց մասին. Տեսանյութ Երեքշաբթի երկրում կբացվի ԱՄՆ-ի առաջին մշտական ​​կայազորը․ Լեհաստանի ՊՆ Ո՞վ էր խորհրդային հետախուզության առաջին ղեկավարը Ալեն Սիմոնյանը սայթաքել և վնասել է արմունկը Առաջին հարվածը գյուղացին կստանա․ ներկրողները՝ ՍԱՏՄ-ի որոշման մասին. Տեսանյութ Գրիգորի Խաչատուրովի փաստաբանները բերեցին միայն համոզիչ փաստեր Փաշինյանը և Բլինքենը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման շուրջ 44-օրյա պատերազմն ավելի վաղ էր հնարավոր դադարեցնել․ թող պատմաբանները հետաքննեն՝ ինչ է եղել. Լավրով. Տեսանյութ Լավրովը համեմատել է Ղարաբաղի և Դոնբասի խնդիրները. «Ղարաբաղցիներին մոտավորապես նույն իրավունքներն են անհրաժեշտ». Տեսանյութ Հայաստանը երբեք չի հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունից, Հայաստանում էլ նպատակաուղղված հակառուսական արշավ չկա. Միրզոյան. Տեսանյութ Մոսկվան առաջարկել է հետաձգել Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի եւ Սիրիայի պատվիրակությունների հանդիպումը․ Թուրքիայի ԱԳՆ Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 50 հազարը Երևանի կենտրոնում տղամարդու դի է հայտնաբերվել Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն գործ է հարուցել ՄՔԴ-ի դատախազի եւ դատավորների դեմ Ինչպես չվարակվել, եթե տանը կարմրուկով հիվանդ կա «Խաչատուրովի գործն էնքան աբսուրդ ա, որ դաժե խնդալու չի». Էլիբեգովա Արևմուտքը փորձում է կռվացնել ՌԴ-ին ու ՀՀ-ին․ իրերը պետք է իրենց անուններով կոչենք․ Լավրով. Տեսանյութ Մենք խաչ կկանգնեցնենք Այա ​​Սոֆիայի վրա․ ճգնաժամը պետք է ավարտվի Թուրքիայի փլուզմամբ․ Բաղդասարով Կարտոֆիլը շուտով կծլի, եթե թունաքիմիկատ չլինի, խոտ կդառնա. Տեսանյութ Թուրքիայում նոր երկրաշարժ է գրանցվել Կանաչ հանրային կառավարումը պետք է դառնա արժեքավոր միջավայրի հոմանիշ. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ հանձնաժողովի նիստում

Հայաստանի ԿԲ-ի օստապբենդերները մեր հանրությանը բառիս բուն իմաստով հիմարի տեղ են դրել

Երեկ Հանրայինում Պետրոս Ղազարյանի հյուրը ԿԲ-ի ներկայացուցիչ, այդ կառույցի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանն էր: Նա սկզբից փորձեց դասագրքային դասախոսություն կարդալ այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում ԿԲ-ի գործունեությունը: Տպավորությունն այնպիսին էր, թե այդ անձնավորությանը ԿԲ-ի ղեկավարությունը Երևանի ֆայլաբազարից էր հրավիրել իրենց կառույց աշխատելու համար: Այս անձնավորության «բացատրությունն» այնքան պարզունակ բնույթ էր կրում, որ նույնիսկ նյարդայնացրեց Պետրոսին, որ խնդրեց հյուրին ավելի առարկայական բացատրություններով հանդես գալ: Վերջինս սկսեց լոլոներ կարդալ այն մասին, թե իբր ԿԲ վարում է «լողացող» քաղաքականություն և չի խառնվում դրամ-դոլար տատանմանը: Պետրոսը ցավոք չհարցրեց, թե այդ դեպքում ինչու ԿԲ-ն սույն թվականի մարտի 16-ին, երբ դրամի կուրսը 480-ից դարձավ 520, ԿԲ-ն  վերաֆինանսավորման տոկոսադրույքը միանգամից 8-ից դարձրեց 9,25 տոկոս, ինչը ճիշտ որոշում էր: Բայց երբ այդ նույն կուրսը 520-ից իջել է մինչև 410 դրամի ԿԲ-ի ներկայացուցիչը հայտարարում է, թե այդ կառույցը «չպիտի միջամտի դրամ-դոլար հարաբերություններին»:

Այսինքն ստացվում է, որ երբ դրամը արժեզրկվում է, ապա ԿԲ-ն հիշում է որ պիտի միջամտի, իսկ երբ այդ նույն դրամը արժևորվում է, ԿԲ-ն հիշում է «լողացող քաղաքականության» մասին: Ինչպիսի փարիսեցի մոտեցում: ԿԲ-ի ներկայացուցիչները մեր հանրությանն ուղղակի հիմարի տեղ են դրել: Օրը ցերեկով, փաստացի, մարդկանց գրպանները մտնելով, ԿԲ-ն դա համարում է «լողացող կուրս»:

Երեկվա ԿԲ-ի ներկայացուցչի «բացատրությունը» այն մասին, թե իբր դրամը արժևորվել է երկրում ներդրումների մեծացման պատճառով, նույնպես քննադատությանը չի դիմանում: Նույն Պետրոսը բերեց Վրաստանի օրինակը, ցույց տալով, թե ինչ ճկուն քաղաքականություն է վարում մեր հարևան երկրի ԿԲ-ն: Ի դեպ նշենք, որ պաշտոնական տվյալներով Վրաստանում արտաքին ներդրումներն իրենց ծավալներով մի քանի անգամ գերազանցում են մեր ծավալները: Իսկ զբոսաշրջիկների մասով, նշենք, որ օրինակ, 2019-ին Վրաստան այցելել էր 9,2 մլն մարդ, մինչդեռ Հայաստան այդ նույն տարում այցելել էր1,9 մլն:

ԿԲ-ի սույն սուբյեկտը Պետրոսի մոտ վախեցնում էր հանրությանը, թե եթե ԿԲ-ի նման քաղաքականությունը չլիներ, ապա ապրանքների գները էլ ավելի կթանկանային: Նա, հավանաբար, չգիտեր, որ գների գնագոյացումը ձևավորվում է առաջարկ-պահանջարկ սկզբունքով և եթե պահանջարկը չի լինում, ապա առաջարկն էլ իր հերթին փոփոխվում է: Այսօրվա դրա վառ օրինակը այն է, որ ընկերությունները մեծ զեղջեր են առաջարկում, որպեսզի կարողանան վաճառել իրենց ապրանքները:

Այնպես որ,  թող այսօրվա ԿԲ-ի աճպարարները չփորձեն մարդկանց հիմարի տեղ դնել: Մարդիկ այսօր լավ էլ հասկանում են, որ օգտվելով այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակից, երկրի բարդակ իրավիճակից, որոշ մարդիկ փորձում են իրենց «յուղոտ պատառները» ստանալ: Սակայն պարզապես սրիկայություն է, երկրի և մարդկանց այս իրավիճակում նման գործելաոճը:

Ավելին, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պարագայում, երբ ռուսական շուկաները դատարկվում են արևմտյան երկրների ապրանքներից, այլ շատ երկրներ փորձում են լրացնել այդ բացը: Այդ առումով, Հայաստանի համար բացառիկ պայմաններ է բացվել, որպեսզի մեր արտահանման ծավալները մեծացվեն դեպի Ռուսաստան: Սակայն ներկայիս ԿԲ-ի գիշատիչ քաղաքականության արդյունքում այդ հնարավորությունն էլ է փակվում մեզ համար: Սա հին հայկական ավանդույթ է, որը գալիս է պետականության բացակայության պատճառներով:

Պարզապես մենք էլ կարծում էինք, որ գոնե 21 դարում մեր հանրության մտածողությունը պիտի փոխվեր և մենք պետք է որ կարողանայինք դառնալ պետությունը հարգող ժողովուրդ:

Սակայն, ինչպես ասում են, ավաղ:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan