Այսօրվանից 300 հազար դրամը գերազանցող գործարքները պետք է իրականացվեն անկանխիկ

Դիտել նաև
26 թափուր հաստիք. առողջապահության նախարարությունում կադրերի պակաս է
Ո՞ւր են «հարյուրհազարավորները», որ պիտի փողոց դուրս գային
Մաստարա-Լանջիկ, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
ՏԻՄ-երում էլ են դժգոհությունները խորանում. սա կապված է Խաչատրյանի փոխվարչապետ նշանակվելու հետ
Մսամթերքի արտադրության ոլորտում լուրջ անկում է, իսկ Վահան Քերոբյանը դեռ գոհ է
Այսօրվանից ուժի մեջ մտավ «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը: Ըստ այդմ, այսօրվանից ՀՀ տարածքում 300 հազար ՀՀ դրամը գերազանցող օրենքով սահմանված գործարքները պետք է իրականացվեն անկանխիկ եղանակով: Ընդ որում՝ առանձին գործարքների, օրինակ՝ կրթաթոշակների, պետական գնումների, բժշկական, կրթական, նոտարական, փաստաբանական, այդ թվում՝ խորհրդատվական ծառայությունների դիմաց կատարվող վճարների մասով, սահմանվել է դրանք ամբողջությամբ անկանխիկ իրականացնելու պահանջ։
Անկանխիկ են լինելու նաև աշխատավարձերը, բանկերի, վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերը և փոխառությունները: Տրամադրված փոխառությունների մարումը, ապահովագրական հատուցումները ևս կատարվելու են անկանխիկ եղանակով: