Հանրապետության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը (ուղիղ) Ռուսաստանի առաջին լուրջ պատասխանը Փաշինյանի ռուսաֆոբական քաղաքականությանը (տեսանյութ) Ամեն մեկն իր անելիքն ունի
11
էս մարդիկ այդքա՞ն վախեցած են երկրորդ նախագահից, թե՞ ինձնից են վախեցած․ Սրբազան Շաբաթ օրը՝ խաղաղ անհնազանդության ակցիաներ, կիրակի 18:30-ին՝ հանրահավաք Սուրեն Պետրոսյանը՝ երիտասարդներին. Համոզված եմ, որ ձեր կամքով, արժեքներով բեկելու եք այս պատմական ընթացքը Այսօր ուսանողը դուրս է եկել և ասել՝ տեր է իր հայրենիքին․ Գառնիկ Դանիելյան Ձեր մկաններն ու մտքերը լարեք, որ շուտով պետք է անենք դա․ Բագրատ Սրբազան Սահմանային սյուների տեղադրումը գրեթե ավարտված է. Բայրամով Բագրատ Սրբազանը նշեց, որ վարչապետ լինելու ոչ ցանկություն է ունեցել, ոչ էլ՝ հավակնություն (տեսանյութ) «Հայկական ժամանակն» ինչի՞ է հուզվել. վարչապետ դառնալու ո՛չ ցանկություն ունեմ, ո՛չ ձգտում. Սրբազան Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողները միանում են Բագրատ սրբազանի առաջնորդած քայլերթին Գրիգորտ Խաչատուրովը միացավ երթին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
էս մարդիկ այդքա՞ն վախեցած են երկրորդ նախագահից, թե՞ ինձնից են վախեցած․ Սրբազան Շաբաթ օրը՝ խաղաղ անհնազանդության ակցիաներ, կիրակի 18:30-ին՝ հանրահավաք Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակն է․ այդպես էլ շարունակվելու է․ Ալիև «Լեգիտիմին» ասեք՝ մի միտինգ էլ դու արա. «Կարճ ասած» (տեսանյութ) Հիմա գործը պիտի ԱԺ ընդդիմությունն անի. Ստեփան Դանիելյան Սուրեն Պետրոսյանը՝ երիտասարդներին. Համոզված եմ, որ ձեր կամքով, արժեքներով բեկելու եք այս պատմական ընթացքը Այսօր ուսանողը դուրս է եկել և ասել՝ տեր է իր հայրենիքին․ Գառնիկ Դանիելյան Ձեր մկաններն ու մտքերը լարեք, որ շուտով պետք է անենք դա․ Բագրատ Սրբազան Հանրապետության հրապարակը լեփ-լեցուն է. ֆոտոշարք Հանրապետության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը (ուղիղ) Փաշինյանի ոստիկանները բերման են ենթարկել 10 մարդու Դա բո՞ւհ է, թե՞ բռնավորների ճամբար Եթե թուրքը գոհ է, Փաշինյանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից, ուրեմն... Ռուսաստանի առաջին լուրջ պատասխանը Փաշինյանի ռուսաֆոբական քաղաքականությանը (տեսանյութ) Սահմանային սյուների տեղադրումը գրեթե ավարտված է. Բայրամով Բագրատ Սրբազանը նշեց, որ վարչապետ լինելու ոչ ցանկություն է ունեցել, ոչ էլ՝ հավակնություն (տեսանյութ) Ամեն մեկն իր անելիքն ունի Էս երիտասադրության հետ Արցախ եմ հասնելու ու մենահամերգ տամ. Գայա Արզումանյան (տեսանյութ) Բագրատ Սրբազանը չբացառեց, որ ժողովրդի ցանկության դեպքում կառաջադրվի վարչապետի թեկնածու (տեսանյութ) «Հայկական ժամանակն» ինչի՞ է հուզվել. վարչապետ դառնալու ո՛չ ցանկություն ունեմ, ո՛չ ձգտում. Սրբազան Ալմաթիում մեկնարկել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները Ֆեյքերը չեն հասցնում․ Պապոյանի կինը ժողովրդին «անասուն» է անվանում. Oragir.news Իշխանությունը տեսնում է՝ ի հայտ է եկել լիդեր, որը լեգիտիմ է. Ալեն Ղևոնդյան Ոստիկանները ձերբակալում են դասադուլին միացած՝ Սլավոնականի ուսանողին. Ռուբեն Մելիքյան «Պարոն Գյուրջինյան, մի բանտարկեք ուսանողներին, բացեք դռները»․ Բագրատ Սրբազան. Տեսանյութ Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողները միանում են Բագրատ սրբազանի առաջնորդած քայլերթին Գրիգորտ Խաչատուրովը միացավ երթին (տեսանյութ) Շարունակեք անհնազանդության քայլերը. ընկրկելու տեղ չունենք. Բագրատ սրբազան Փակել են Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը Միանում եմ Բագրատ Սրբազանի հայտարարած դասադուլին և գործադուլին. Գևորգ Թամամյան

Եթե անհրաժեշտություն առաջանա, կմիջնորդեմ, որ Փաշինյանին նույնպես հարցաքննեն․ Սոնա Մնացականյանի հայր

168․am-ը գրում է․ Հունիսի 25-ին Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ոստիկանական ավտոշարասյան գումարտակի հրամանատարի կողմից մահացու վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի իրավահաջորդի՝ Մնացական Մնացականյանի շահերի պաշտպան Րաֆֆի Ասլանյանը տեղեկացրեց, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած՝ ՀՀ վարչապետին ուղեկցող ՃՈ ավտոմեքենայի վարորդին կալանավորելու պահանջով դատախազի կողմից բերված բողոքը՝ վարորդին թողնելով ազատության մեջ։

Այսօր «Առավոտի» հետ զրույցում ողբերգական վրաերթի զոհ դարձած Սոնա Մնացականյանի հայրը, ով ներկա է գտնվել վերաքննիչ բողոքի քննությանը, ասել էր, որ իր տեղեկություններով՝ գործում առկա որոշ ապացույցներ ոչնչացվել են:

168.am-ի հետ զրույցում Րաֆֆի Ասլանյանը նախ ասաց՝ դատարանը դատախազության բողոքը մերժելու վերաբերյալ որոշում կայացրել է հունիսի 24-ին: Նախագահող դատավորը եղել է Ռուբիկ Մխիթարյանը:

Հարցին՝ ոչնչացված ի՞նչ ապացույցների մասին է խոսում Սոնա Մնացականյանի հայրը, Րաֆֆի Ասլանյանն ասաց, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախաքննական գաղտնիքի խնդիր կա, այս պահին իրենք իրավասու չեն խոսել դրա մասին։

«Ամեն դեպքում կարող ենք արձանագրել, որ գործի համար առանցքային, էական նշանակություն ունեցող, առանձին անձանց արարքներին ճիշտ քրեաիրավական գնահատական տալու համար կարևոր նշանակություն ունեցող ապացույց է ոչնչացվել: Այդ ապացույցը վթարին նախորդող պահի համար ունի շատ կարևոր նշանակություն, որից պարզ կդառնար՝ ով ինչ է ասել, ինչպիսի հանձնարարություններ են տրվել, կոնկրետ ինչպես է տեղի ունեցել վրաերթը, դրանից հետո ով ինչպես է արձագանքել դեպքին և այլ հանգամանքներ»,- ասաց տուժողի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչը:

Վերջինս նշեց՝ որքան տեղյակ է, դատախազությունն արդեն արձագանքել է դրան՝ ձեռնամուխ լինելով որոշակի ցուցումներով պարզել՝ ով է ոչնչացրել ապացույցները, ինչու չեն տրամադրել դրանք:

«Հետագայում, երբ տուժող կողմը ծանոթանա քրեական գործի նյութերին, իսկ մենք հիմա ծանոթ չենք, և ինչ լսել ենք, լսել ենք դատական նիստի ընթացքում մեղադրողից, առավել առարկայական քայլեր կձեռնարկենք: Սոնայի հայրը ներկա է գտնվել դատական նիստին, բացատրություններ է տվել, դատավորին խնդրել է բավարարել դատախազի բողոքը, համարել է, որ դատախազի բողոքը պարունակում է բոլոր այն հիմնավորումները, որոնք անհրաժեշտ են մեղադրյալին կալանավորելու համար»,- ասաց Րաֆֆի Ասլանյանը:

Ըստ փաստաբանի՝ մեղադրյալ Արամ Նավասարդյանը ներկա է եղել դատական նիստին, միացել է իր պաշտպանին, ոչ մի ավել բան չի ասել:

«Մենք ընթացքում՝ միջնորդություններ, այս փուլում էլ՝ բողոքներ ենք ներկայացրել: Մեր խնդիրը ոչ միայն վարորդի արարքին քրեաիրավական գնահատական տալու հարցն է, որովհետև արդեն ակնհայտ է՝ վարորդի կալանավորումն անհնար է մինչև վերջնական դատական ակտի կայացում: Բացի վարորդի կալանավորման հարցից, գործում կան այլ խնդիրներ, որպեսզի քրեաիրավական գնահատական տրվի բոլոր մեղավոր անձանց արարքներին»,- ասաց Րաֆֆի Ասլանյանը:

Նրա խոսքով՝ տուժող կողմն այս պահին գործի քննության ընթացքը հաշվի առնելով՝ դժգոհ է, որ վարորդն արգելանքի տակ չէ, և վստահ է, որ վարորդին չկալանավորելը պայմանավորված է գործի բնույթով ու ակնհայտ կանխակալ վերաբերմունքի արդյունք է հանդիսանում:

«Եվ հաջորդ դժգոհությունն այն է, որ բացի վարորդից, նաև այլ մեղավոր անձինք կան, որոնց արարքներին դեռևս պատշաճ քրեաիրավական գնահատական չի տրվել: Դրանք են, օրինակ, խաչմերուկի կարգավորողը, շարասյան ղեկավարը: Հնարավոր է՝ նույնիսկ այլ անձինք լինեն, երբ ծանոթանանք գործի նյութերին»,- ասաց Րաֆֆի Ասլանյանը:

Սոնա Մնացականյանի հայրը՝ Մնացական Մնացականյանը, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ գործի քննության որևէ փուլում, եթե դրա անհրաժեշտությունն առաջանա, ինքը կմիջնորդի, որ Նիկոլ Փաշինյանին նույնպես հարցաքննեն:

Ինչ վերաբերում է ոչնչացված ապացույցներին, Մնացական Մնացականյանն ասաց՝ դժվարանում է պատասխանել՝ կկարողանա՞ն որևէ բան վերականգնել, թե՞ ոչ, ինքը մասնագետ չէ, թեպետ նշեց, որ ցանկության դեպքում միգուցե հնարավոր է վերականգնել:

«Հուսով եմ, ամեն դեպքում, որ վարորդը և ինչո՞ւ միայն վարորդը, այլ մեղավորներ ևս, իրենց պատիժը կստանան»,- ասաց Մնացական Մնացականյանը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan