Եկեղեցու հեղինակությանը շարունակաբար հարվածներ են հասցվում․ Գարեգին Երկրորդ 2-3 հարց կա, ընդհանուր տեքստը պատրաստ է. Օվերչուկը՝ տարածաշրջանում կոմունիկացիաների բացման մասին Արցախի ինքնորոշման իրավունքը սակարկության նյութ չի կարող դառնալ. Արամ Ա
10
ՌԴ սահմանապահները դիտարկում են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի հատվածներում․ ՌԴ դեսպան Լաչինի միջանցքում իրավիճակը շարունակում է մնալ բավականին լարված. մանրամասներ՝ Պուտին - Փաշինյան հանդիպումից. Տեսանյութ Հարցվածների 86.4%-ի կարծիքով՝ ԼՂ-ի հայության՝ Ադրբեջանի կազմում գոյատևումն անհնար է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ պայմանավորվածությունն այլընտրանք չունի. Գալուզին Այսօր Սոչիում կկայանա Պուտին-Փաշինյան հանդիպում. Կրեմլ Դոնալդ Թրամփի դեմ դաշնային մեղադրանք է առաջադրվել, իսկ Ջո Բայդենը կարող է մեղադրվել ուկրաինական ընկերությունից 5 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ Մոսկվան հեշտությամբ կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, եթե փորձ արվի հարցը լուծել ուժային ճանապարհով. Կարինե Գևորգյան. Տեսանյութ «Նիկոլի տասովկեքով ա ինքն ըտենց անում». պատմում է ՔՊ–ական պաշտոնյայի կողմից ծեծված երիտասարդը. Տեսանյութ Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում բանակցությունները հետաձգվում են. պատճառը հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության լուծումը պետք է ձեռնտու լինի երկու կողմերին. Լուկաշենկո Պատերազմ Արցախում
Տոյվո Կլաարը և Ջեյհուն Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը Կարմիրի վերափոխվող դեղին քարտ են ցույց տալիս «դրսից» «Սորոսականները» խիստ նեղված են Թաղապետի օգնականն առաջինն է կրակել իր մեքենայից. բացառիկ ՌԴ սահմանապահները դիտարկում են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի հատվածներում․ ՌԴ դեսպան Եկեղեցու հեղինակությանը շարունակաբար հարվածներ են հասցվում․ Գարեգին Երկրորդ Լաչինի միջանցքում իրավիճակը շարունակում է մնալ բավականին լարված. մանրամասներ՝ Պուտին - Փաշինյան հանդիպումից. Տեսանյութ Նոր իշխանություն հանուն Հայաստանի և Արցախի. «Միասին» շարժման հանրահավաքը. Տեսանյութ Հայաստանը նախկինում թելադրող էր, հիմա թելադրվող է, ընդ որում՝ թշնամու կողմից․ «Մայր Հայաստան» շարժման անդամ Հովհաննես Հարությունյան. Տեսանյութ Միջազգային փորձ ու ֆուտբոլային նոր հմտություններ. կայացավ Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը. Լուսանկարներ, տեսանյութ Փաշինյանը տանից իր մեքենայով փախել է, թիկնապահները տաքսիով շտապել են հետևից Լուսինե Թովմասյանի և ամուսնու հանգիստը Հունգարիայում. Լուսանկարներ «Ակնհայտ է, որ «մեղքն» ընդունել է ճնշման տակ». Կարեն Վրթանեսյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը շուտափույթ ապաքինման իր մաղթանքներն է հղել Ֆրանցիսկոս Պապին ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՑ ՄԵԾԱՆՈՒՆ ՏՈՀՄԻ ՆՎԻՐՅԱԼ ԶՈՐԱԿԱՆԸ, ՀԵՏԱԽՈՒՅԶԸ Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են երկու երկրների հարաբերությունների ներկա վիճակը Միհրան Պողոսյանի թիկնապահն ու վարորդն օժանդակել են շուրջ 44 մլն դրամի հափշտակություն կատարելուն Գոհ եմ, որ Գայանեի հանդեպ խիստ պատիժ չկիրառվեց, բայց նաև գոհ եմ, որ իրավական գնահատական ստացավ․ Աշոտ Փաշինյան․ Տեսանյութ Հարցվածների 86.4%-ի կարծիքով՝ ԼՂ-ի հայության՝ Ադրբեջանի կազմում գոյատևումն անհնար է Գայանե Հակոբյանը մեղավոր ճանաչվեց. պատիժը պայմանականորեն չկիրառվեց․ Տեսանյութ Արցախի նախագահը ազատամարտիկների հետ հանդիպմանը ներկայացրել է ռազմաքաղաքական իրավիճակը Թուրքիան գազային հաբ, իսկ Հայաստանը՝ էլեկտրաէներգիայի հաբ. Ի՞նչ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը Եվրասիական կոնգրեսում. Տեսանյութ 15 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին «Կարմիր խաչի» միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ Հայ ժողովուրդն ամեն կերպ բարձրաձայնում է, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետ համաձայն չէ և նա պետք է հեռանա․ Արմեն Աշոտյանը սոցհարցման արդյունքների մասին Արցախում մեկնարկել են միասնական քննությունները Երիտասարդին ծեծի ենթարկած ՔՊ-ական պաշտոնյան ազատ է արձակվել. ՔԿ Դատավորների եվրոպական միությունը մտահոգություն է հայտնում նաև ՀՀ Արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու լիազորության կապակցությամբ․ մանրամասներ ՌԴ ԱԳՆ-ն բարձր է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ուղիղ քննարկումները Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ պայմանավորվածությունն այլընտրանք չունի. Գալուզին Հայտնի է Էրդողանի՝ Ադրբեջան այցի ամսաթիվը

Ո՞վ կլինի ԲԴԽ նախագահ՝ Բեքմեզյա՞նը, թե՞ Խաչատուրյանը

 168․am-ը գրում է․

Երեկ տեղեկացանք, որ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) փաստացի նախագահ Գագիկ Ջհանգիրյանն առողջական խնդիրներ ունի: Ավելի ուշ պարզվեց, որ գտնվում է «Արմենիա» ԲԿ-ում և ենթարկվել է ճողվածքի վիրահատության:

168.am-ի տեղեկություններով՝ Գագիկ Ջհանգիրյանի վիրահատությունը հրատապ չէր, սովորական պլանային վիրահատություն է. ճողվածքի խնդիր նա ունեցել է երկար տարիներ, և վիրահատվելու՝ նրա որոշումը հավանաբար տեղավորվում է «Անցիր ջրի հատակը, մինչև անցնի վտանգը» տրամաբանության մեջ:

Ըստ մամուլում տարածված լուրերի՝ Գագիկ Ջհանգիրյանը բաժնեմաս ունի «Արմենիա» ԲԿ-ում, և հավանաբար դրանով է պայմանավորված նրա ընտրությունը:

Ինչևէ, մինչ Գագիկ Ջհանգիրյանը իր առողջական խնդիրներն է լուծում, մասնագիտական շրջանակները փորձում են հասկանալ՝ ով կփոխարինի Գագիկ Ջհանգիրյանին:

168.am-ի տեղեկություններով՝ երբ Գագիկ Ջհանգիրյանը Հանրային հեռուստաընկերության տաղավարում խոսում էր այն մասին, որ, եթե Ռուբեն Վարդազարյանը հրապարակի ամբողջական ձայնագրությունը, նա լուրջ խնդիրներ կունենա, իրականում փորձում էր վտանգն իրենից հեռացնել:

Այդ ձայնագրության մեջ, մեր աղբյուրների փոխանցմամբ, Գագիկ Ջհանգիրյանը նաև ոչ հաճելի արտահայտություններ է անում Նիկոլ Փաշինյանի հասցեին, խոսում ալկոհոլի նկատմամբ նրա՝ անտարբեր չլինելու և անհավասարակշիռ վարքագծի մասին:

Այն, որ Գագիկ Ջհանգիրյանը կհեռանա, թերևս, արդեն որոշված է, և դրա մասին էր խոսում նաև Նիկոլ Փաշինյանի արձագանքը թեմայի վերաբերյալ: Լրագրողի հարցին՝ չե՞ք կարծում, որ Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ հրապարակված ձայնագրությունը ստվերում է դատաիրավական բարեփոխումների ընթացքը, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է՝ կարծում եմ:

Ինչևէ, հիմա խնդիրը Գագիկ Ջհանգիրյանի իրավահաջորդն է: Մամուլն արդեն գրում է, որ Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական կներկայացնի սորոսականների ճնշման ներքո, և առաջ են քաշում Ջհանգիրյանին ԲԴԽ սորոսական անդամ Դավիթ Խաչատուրյանով (Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրն է) փոխարինելու վարկածը:

Սա այնքան էլ կենսունակ վարկած չէ, քանի որ որքան էլ քաղհասարակություն կոչվածը ջանքեր գործադրի, Նիկոլ Փաշինյանն ըստ ամենայնի չի գնա Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի դիրքերն ուժեղացնելու ճանապարհով:

Ինչ-որ պահի Դավիթ Խաչատուրյան-Սասուն Խաչատրյան եղբայրների ԲԴԽ-Հակակոռուպցիոն կոմիտե տանդեմը կարող է խնդիրներ ստեղծել Նիկոլ Փաշինյանի համար, ու նա դա լավ է հասկանում:

Այս պահին, մեր տեղեկություններով, հավանական է համարվում ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանի թեկնածությունը ԲԴԽ նախագահի պաշտոնի համար, որովհետև նախ նա միակն է, ում վերաբերյալ կա կոնսենսուս ԲԴԽ-ի դատավոր անդամների մոտ, և բացի դրանից, ըստ էության վարկաբեկված չէ և սկանդալների կիզակետում չի հայտնվում:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan