Հայաստանը չի մերժել Թբիլիսիում հանդիպելու առաջարկը. ԱԳՆ-ի արձագանքն Ալիևի հայտարարությանը

Դիտել նաև
«ԵՄ առաքելությունը Հայաստանում չպետք է Հայաստանի համար՝ իր վրա վերցրած պարտավորվածություններից խուսափելու առիթ դառնա». Ադրբեջանի ԱԳՆ
Ալիևի ղեկավարությամբ ադրբեջանցիները ցանկանում են ջնջել հայ ժողովրդին. Le Figaro-ի փոխտնօրեն
Ալիևը գիտի՝ ինչու Փաշինյանը Դավոս չի գնացել. Ադրբեջանը մեղադրում է ՀՀ-ին «անապատում կանգնելու համար». Տեսանյութ
Երևանը հրաժարվում է Բաքվի ու Թբիլիսիի առաջարկից. Իլհամ Ալիև
Երեւանը չի պատասխանել խաղաղության համաձայնագիր ստորագրելու Բաքվի առաջարկին․ Ալիեւ
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Հայաստանը հրաժարվել է Թբիլիսիում Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու առաջարկից:
«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը նշել է․ «Մենք ոչ միայն չենք մերժել, այլև մշտապես դրական ենք արտահայտվել նման հավանական հանդիպման մասին՝ միաժամանակ նշելով, որ պետք է աշխատանք տանել հանդիպման արդյունավետությունն ապահովելու ուղղությամբ»։