Ակցիա մետրոյում. Գնացքներին ու պատերին փակցրեցին Արցախի դրոշներ. Տեսանյութ

Դիտել նաև
«Արհամարհանք զինուժի նկատմամբ».ՊՆ-ն վարժանքների է կանչել Դիմադրության շարժման կալանավորված անդամների. Տեսանյութ
Ֆրանսիայի հրապարակից մեկնարկել է «Դիմադրություն» շարժման երթը՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով. Տեսանյութ
«Դիմադրության» շարժման մասնակիցները նստացույց կազմակերպեցին Ամիրյան - Մաշտոց փողոցների խչմերուկում
«Դիմադրություն» շարժման հավաք-ակցիաները Ֆրանսիայի հրապարակից. Տեսանյութ
«Դիմադրության» շարժման հանրահավաք-երթը՝ Ֆրանսիայի հրապարակում․ Տեսանյութ
«Դիմադրության» շարժման մասնակիցները անհնազանդության ակցիա են իրականացնում մետրոյի «Երիտասարդական» կայարանում:
«Այս անգամ չենք կասեցնելու մետրոպոլիտենի աշխատանքը, հենց գնացքը գալիս է, վագոնների վրա կպցնում ենք Արցախի դրոշները: Հիշում եք, որ երեկ պոկել էին Արցախի դրոշը վագոնի վրայից, դե թող հիմա պոկեն»,-իր ֆեյսբուքի էջի ուղիղ եթերում հայտարարեց «Երիտասարդի ձայն» նախաձեռնության հիմնադիր Հովհաննես Հարությունյանը:
Երիտասարդները դրոշների պատկերով ստիկերներ կպցրեցին նաեւ մետրոյի կայարանի պատերին:
Ակցիայի մասնակիցները նաեւ վանկարկում էին՝ «առանց Նիկոլ Հայաստան»:
Ակցիան ավարտելուց հետո նրանք ուղեւորվեցին «Սասունցի Դավիթ» կայարան, քանի որ այնտեղ շուտով կմեկնարկի «Դիմադրության» շարժման հանրհավաքը: