Բրյուսելյան կապիտուլյացիան շատ ավելի վատն է, քան նոյեմբերի 9-ինը. Երվանդ Բոզոյան. Տեսանյութ
Դիտել նաև
Լաչինի միջանցքի բացման երկու ճանապարհ կա․ քաղաքագետ
«Ռուբեն Մելիքյանին հարվածելու համար դադարեցնել նրա կնոջ լիազորությունները՝ անբարոյականություն է»
Փաշինյանը կարծել է, թե Արցախը բեռ է Հայաստանի ուսերին․ քաղաքագետ
Գեղցու լույսեր կախելու, քաղաքական էժան աչոկ հավաքելու նպատակից բացի չկա հայրենիք, չկա որևէ արժեք
Պուտինն է կազմակերպել Արցախում հանրահավաքը. Երվանդ Բոզոյան. Տեսանյութ
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի խոսքով, Բրյուսելում Շառլ Միշելի հայատարարությունը ցույց տվեց, որ Փաշինյանն այնտեղ համաձայնել է շատ ավելի վատ կապիտուլյացիայի, քան նոյեմբերի 9-ի հայտարարությունն էր: Մասնագետի խոսքով, այդ կապիտուլյացիան նման է նրան, որը Գերմանին ստորագրեց 1945 թվականին:
Բոզոյանի խոսքով, ապագա իշխանության պայմաններում այն մարդիկ, ովքեր այսօր պաշտպանում են Փաշինյանին՝ ուժայիններից մինչեւ շարքային քաղաքացիներ, պետք է անհատական պատասխանատվության ենթարկվեն, որովհետեւ փաստացի նրանք ոչնչացնում են հայ ժողովրդի ապագան ու անվտանգությունը: Բոզոյանը շեշտում է՝ Փաշինյանը համաձայնել է Լեռնային Ղարաբաղի մշակութային ավտոնոմիային Ադրբեջանի կազմում՝ անգամ ոչ տարածքային ավտոնոմիային, ինչի մասին Ադրբեջանը խոսում էր մինչեւ Մադրիդյան սկզբունքները՝ 90-ական թվականներին:
Մանրամասները՝ տեսանյութում: