Վարորդներ միացեք․ Այս ամենը նրա համար է, որ մեր երկրում թուրքը չդառնա տեր ու տիրակալ․ ակցիա՝ Քանաքեռ-Զեյթունում. Տեսանյութ
Դիտել նաև
Խաղաղ անհնազանդության ակցիաներ Երեւանում (ուղիղ, տեսանյութ)
Այս իշխանությունը պետք է փոխվի, որպեսզի մենք անվտանգություն և խաղաղություն ունենանք. Անդրանիկ Թևանյան
Կոչ ենք անում անտարբեր չմնալ, ձեր ձայնը բարձրացնել, մասնակցել ժողովրդական ընդվզմանը. Անդրանիկ Թևանյան
Նիկոլը Տավուշում անում է այն, ինչ արեց Ալիևն Արցախում (տեսանյութ)
«ՀայաՔվեի» բողոքի ակցիան ՆԳՆ շենքի դիմաց` ընդդեմ ոստիկանական բռնությունների (տեսանյութ)
«Դիմադրություն» շարժումն այսօր՝ մայիսի 18-ի առավոտյան ժամը 8-ից ողջ մայրաքաղաքում անհնազանդության խաղաղ ակցիաներ է սկսել՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել: Այս պահին մայրաքաղաքում մի շարք փողոցներ փակ են։ «Առանց Նիկոլ Հայաստան», «Միություն, պայքար, հաղթանակ» վանկարկելով ակցիայի մասնակիցների հորդորում են միանալ իրենց։
Գեղամ Մանուկյանի գլխավորած խումբը Քանաքեռ-Զեյթունում էր փողոց փակել։ Դիմելով վարորդներին Մանուկյանը ներողություն խնդրեց պատճառած անհարմարության համար, միևնույն ժամանակ նշելով․ «Այս ամենն արվում է բոլորիս համար, բոլորիս համար, բոլորիս արժանապատիվ ապագայի համար, որ մեր երկրում թուրքը չդառնա տեր ու տիրակալ»։