Ալիևը արդեն բաց տեքստով սպառնում է արցախցիներին. «Երրորդ հրավեր չի լինելու» ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր, մասնակցել է հիշատակի միջոցառմանը. Լուսանկար Ռուսաստանը հյուպատոսություն կբացի Սյունիքում
29
«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հիմնադիր հավաքը. Ֆոտոշարք Այսօր Թուրքիան հաղթեց, Ադրբեջանը հաղթեց, Ղարաբաղը հաղթեց․ Էրդողանը հավաքել է ձայների մեծամասնությունը և երգել․ Տեսանյութ «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման ՀՌՉԱԿԱԳԻՐԸ. Լուսանկարներ «Տեր ենք մեր հայրենիքին» ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին «Նեմեսիս» հուշարձանի մոտ. Տեսանյութ «Ղարաբաղի խորհրդարանը պետք է լուծարվի, իրեն նախագահ կոչող տարրը պետք է հանձնվի, բոլոր նախարարները, պատգամավորները և մյուսները թողնեն իրենց պաշտոնները». Ալիև Խորհրդանշական ու հաղթական մայիս Լցվենք վճռականությամբ՝ պաշտպանելու շրջափակման մեջ գտնվող Արցախի մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը. Կաթողիկոսի ուղերձը Սարդարապատի հուշահամալիր տանող ճանապարհը փակ է. լրագրողներին թույլ չեն տալիս բարձրանալ՝ ուղիղ Ազգի նվաստացում. Տեսանյութ Փաշինյանին լրջորեն շահագրգռել են. Երվանդ Բոզոյան. Տեսանյութ Պատերազմ Արցախում
«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հիմնադիր հավաքը. Ֆոտոշարք Այսօր Թուրքիան հաղթեց, Ադրբեջանը հաղթեց, Ղարաբաղը հաղթեց․ Էրդողանը հավաքել է ձայների մեծամասնությունը և երգել․ Տեսանյութ Հայաստանը դրական է արձագանքել ՌԴ-ի՝ Սյունիքում հյուպատոսություն բացելու առաջարկին. ԱԳՆ 1918-ին պետականությունը տրվեց մեզ ի վերուստ, տրվեց մեզ Եկեղեցու նախանձախնդիր կեցվածքի շնորհիվ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Ալիևը արդեն բաց տեքստով սպառնում է արցախցիներին. «Երրորդ հրավեր չի լինելու» Սա հատուկ նրանց համար է, որոնք իբր հավատում են իշխանական վերնախավի հանցավոր հավաստիացումներին Արիզոնայի օրենսդիր մարմինը հաստատել է ԼՂ ինքնորոշման իրավունքը Մեզ պակասում են խելացի առաջնորդներ,որոնք բանակցություններում կկարողանան ապահովել ընդունելի պայմաններ. Ռուբեն Վարդանյան «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման ՀՌՉԱԿԱԳԻՐԸ. Լուսանկարներ Ուզում եմ, որ Ֆրանսիան միշտ սիրի Հայաստանը, ինչպես Հայաստանն է սիրում մեզ․ Ֆրանսիայի նախկին դեսպան Մենք նվիրական պատասխանատվություն ունենք մեր պետականության նկատմամբ. Արման Թաթոյան «Տեր ենք մեր հայրենիքին» ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին «Նեմեսիս» հուշարձանի մոտ. Տեսանյութ «Ղարաբաղի խորհրդարանը պետք է լուծարվի, իրեն նախագահ կոչող տարրը պետք է հանձնվի, բոլոր նախարարները, պատգամավորները և մյուսները թողնեն իրենց պաշտոնները». Ալիև Արամ Մանուկյանի կոչը Սարդարապատի ճակատամարտից առաջ, ահա իսկական առաջնորդը Երևանի կողմից մեր տարածքային ամբողջականության ճանաչումից հետո գործնականում լուրջ խոչընդոտներ չկան. խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկայում. Ալիև Այսօր Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է․ Տեսանյութ ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր, մասնակցել է հիշատակի միջոցառմանը. Լուսանկար Փաշինյանը քիչ էր մնում ներողություն խնդրեր Թուրքիայից՝ հայ ժողովրդի կողմից հաղթած Սարդարապատի համար Խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկայում. Ալիև Ռուսաստանը հյուպատոսություն կբացի Սյունիքում Խորհրդանշական ու հաղթական մայիս Կուտակված քաղաքացիները սպասում են, թե երբ կհեռանա Փաշինյանը, որ մտնեն Սարդարապատ․ Տեսանյութ Այսօր Սուրբ Հարության 50-րդ օրն է, Հայ Առաքելական Եկեղեցու մեծագույն տոներից մեկն է՝ Հոգեգալուստը Չափազանց կարևոր մի տարբերություն կա Հայաստանի և արհեստածին Ադրբեջանի միջև Ուխտավորաբար Սուրբ Էջմիածին էր այցի եկել մեծահամբավ օպերային երգչուհի, արմատներով հայուհի Մարիա Գուլեգինան․ Լուսանկար, տեսանյութ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Հանրապետության օրվա առթիվ Նիկոլը վախեցած ա, դրա համար էլ փակել են Սարդարապատը, ամո՜թ քեզ, էս ի՞նչ բան ա. Գևորգ Պետրոսյան. Տեսանյութ Ր. Հովհաննիսյանին արգելեցին բարձրանալ Սարդարապատ. նա ծաղիկները խոնարհեց ասֆալտին. Տեսանյութ Ինձ շատ անհանգստացնում է այդ շերտերի և ընտրազանգվածի հետ ապրող, նրան նայող ու լսող, նրանից բան սովորող և նրա կողմից դաստիարակվող սերունդը Սարդարապատում Վեհափառն աղոթք բարձրացրեց հայրենյաց պաշտպանների հոգիների հանգստության համար

«Մենք խաղաղություն ենք ուզում, բայց ոչ տարածքներ տալու գնով․․․»․ կութեցի կին

Ուղիղ 1 տարի առաջ ադրբեջանական զինված ծառայողները մխրճվեցին ՀՀ սուվերեն տարածք և ամրաշինական աշխատանքներ կատարեցին։ Թշնամին նախ տեղակայվել էր Սյունիքի մարզի որոշ բնակավայրերում, ապա  Գեղարքունիքի՝ Կութ, Սոթք, Ազատ, Նորաբակ և Վերին Շարժա գյուղերի անմիջապես հարակից սարերում։

Անցնող ամիսներին բազմաթիվ միջադեպեր են գրանցվել, թշնամին կրակ է բացել՝ ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ՝ խաղաղ բնակչության վրա, ինչի հետևանքով հայկական կողմը բազմաթիվ զոհեր և վիրավորներ է ունեցել։

Թշնամին վերահսկողության տակ է վերցրել նաև արոտավայրերն ու խոտհարքները, ինչը լուրջ խնդիր է առաջացրել անասնապահությամբ զբաղվող գյուղացիների համար։ Նախորդ տարի հունիսի 5-ին էլ թշնամին գողացել էր Կութ գյուղի բնակիչներին պատկանող 80 անասուն։

168.am-ն այսօր զրուցել է Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի բնակիչներից մեկի հետ, նրա իսկ խնդրանքով անունը չենք նշում։ Երիտասարդ կինը մեզ հետ զրույցում ասաց՝ կյանքը գլխիվայր շուռ է եկել, ուղիղ 1 տարի վախի մեջ են ապրում, բայց  չեն պատրաստվում լքել իրենց տունը․

«Արդեն 1 տարի է, վախի մեջ ենք ապրում։ Ադրբեջանցիները ոնց որ մեր գլխին, մեր շնչին լինեն, ժողովրդին հսկողության տակ պահեն, գյուղի ամեն մի շարժին հետևում են։ Առաջվա նման երեխաներիս մենակ չեմ թողնում գնան դպրոց, առավոտ տանում եմ, ցերեկը գնում՝ տուն բերում։ Կյանքը լրիվ փոխվել է այստեղ, մենք ուզում ենք, որ առաջվա պես անհոգ ապրենք, ոչ թե տնից դուրս գալուց մտածենք՝ թշնամին կկրակի՞, թե՞ չէ․․․

Իմ տղան 14 տարեկան երեխա է, ժամը 7-ին բերում եմ տուն, դուռը փակում եմ: Ասում է՝ մամ, ես ջահել եմ, ուզում եմ ուրիշների նման ես էլ դուրս գամ՝ ֆռամ, ասում եմ՝ թուրքը վերևում նստած է, դու ի՞նչ ես իմանում՝ կկրակի՞, թե՞ չէ։ Վախենալով ապրում ենք»։

Կութեցի կինը պատմեց, որ գյուղից՝ իրենց պատշգամբից, անզեն աչքով էլ տեսանելի է սարերին տեղակայված թշնամու զորքը, ասաց, որ երբ ինչ-որ գործ են ուզում անել, լույսերն անջատում են, ավարտելուց հետո նոր միայն՝ միացնում։

«Կութի վերևում հայտնի երեք քարով սարն է, դա ևս արդեն 1 տարի է՝ իրենց վերահսկողության տակ է։ Պարզ երևում է, որ գնում-գալիս են, բայց հենց երեկոյան ժամերին ավտոմեքենա է մոտենում իրենց դիրքերին, լույսերն արագ անջատում են, այդ ավտոմեքենայի լույսերն էլ վերև բարձրանալիս անջատած են քշում, որ չերևան, բայց դե, պարզ եղանակներին լավ էլ երևում է»։

Կութի բնակիչն ասաց, որ գյուղում բոլորն էլ խաղաղություն են ուզում հաստատվի տարածաշրջանում, բայց դա տարբերվում է Նիկոլ Փաշինյանի խոստացած խաղաղության դարաշրջանից․

«Մենք խաղաղություն ենք ուզում, բայց ոչ տարածքներ տալու գնով։ Ես չգիտեմ, կարող է 1 ամիս հետո էլ գան մեզ ասեն՝ դուրս եկեք, սա էլ է արդեն տված թուրքերին․․․  Ո՞ւր գնանք, սա մեր հողն ու ջուրն է, մեր տունն է։ Ես կուզեմ, որ մեզ նորմալ ղեկավար լինի, երկիրը նորմալ կառավարեն, ժողովուրդն էլ իրենց տներում հանգիստ ապրեն։ Պետք է  այնպես բանակցեն, որ թշնամին հետ գնա մեր տարածքից, առաջվա պես հանգիստ ապրենք։ Հլը ժամը 6-ը չի գալիս աշխարհ, տան դռները փակում՝ մտնում ենք ներս։ Հարևանի տուն վախենում ենք 6։30-ից հետո գնանք, որովհետև չգիտենք, որ գնանք հարևանի տուն, սաղ  հետ կգա՞նք, թե՞ չէ։ 10 տարուց ավելի է՝ այս գյուղում հարս եմ, 10 տարուց ավելի մենք մեր տան դուռը չենք փակել, հիմա՝ ինչ ադրբեջանցիները մտել են մեր տարածք, ժամը 6-7-ից դռները փակում ենք։ Խանութ՝ մենք միշտ  իրիկունը հարևաններով ենք հավաքվել, գնացել, հիմա, որ մի քիչ մութը տալիս է, վախից խանութ էլ չենք գնում, վախենում ենք։

Էլի եմ ասում, պետք է այնպես անեն, որ ադրբեջանցիները հետ գնան, մենք էլ մեր տներում հանգիստ ապրենք։ Մենք 30 տարի խաղաղության մեջ ապրել ենք, հիմա արդեն չգիտենք ինչ անենք, ախուվախով քնում ենք, ախուվախով հելնում ենք, որ մի չխկոց եմ լսում, չգիտեմ՝ երեխեքիս որտեղ պահեմ․․․»։

Աղբյուր՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan