Կողոպտել են մեքենաս, որի վրա փակցված էր զոհված որդուս հայտնի լուսանկարը․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր
![Կողոպտել են մեքենաս, որի վրա փակցված էր զոհված որդուս հայտնի լուսանկարը․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր](/timthumb.php?src=/disc/24-04-22/8d658064f1c68c65f0e7ec41d0c124d2.jpg&w=450)
Դիտել նաև
Անհանգստության իրական աղբյուրը. Վահե Հովհաննիսյան
«Ինչ ունենք այս պահին». Վահե Հովհաննիսյան
«Տավուշի թեմի առաջնորդը Նիկոլին ձայն տված տավուշցիներին առաջնորդում է Երևան». Վահե Հովհաննիսյան
«Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար»․ Վահե Հովհաննիսյան
Պետության պահպանման տակ գտնվող անձին պետական մակարդակով ահաբեկելը նշանակում է, որ պետություն չկա
Արցախյան 44–օրյա պատրեազմի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը` Արտակ Հովհաննիսյանը հայտնել է, որ կողոպտել են իր մեքենան, որի վրա փակցրած է եղել զոհված որդու լուսանկարը։
«Այսօր կողոպտել են իմ տան մոտ կայանած մեքենաս, որի վրա, ի դեպ, փակցված էր որդուս՝ Ալբերտ Հովհաննիսյանի հայտնի լուսանկարը. մի սրբապիղծ տականք գողացել է երկու կողային հայելիները։ Վիրավորանքը կանգնել է կոկորդիս, սա միայն գողություն չէ, այլ՝ անարգանք իմ ընտանիքի և իմ զոհված որդու հանդեպ։ Ոչինչ էլ չեմ ուզում ու ցանկություն էլ չունեմ գրելու...»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։