Հայաստանի համար ի՞նչ «ուկրաինական ուղու» մասին է խոսում Պեսկովը Տիգրան Ավինյանի կկուն կանչե՞ց Մեր պարտության գործոնները (տեսանյութ)
27
Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի՝ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը․ Ասլանյան Լավրովը հանդիպել է Ֆիդանին Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Իրանի դեսպանը հերքել է Աղոթքի մեջ մնացեք մեր սիրելի Հրանտ Թոխատյանի առողջության համար Կիրանցում մոլեգնում է Փաշինյանի երազած ապագան, զուգահեռդասարանցին էլ մոլորեցնում է «միամիտ խալխին» Նիկոլ Փաշինյանը կրկին Տավուշի մարզ կայցելի. «Ժողովուրդ» 515.430 արձանագրություն կես տարում. քաղաքացին «տուգանքի մատերյալ է», իսկ ՔՊ-ականները անձեռնմխելի. «Ժողովուրդ» Դավթաշենի այգու վիճակը արտացոլում է ՔՊԿ իշխանության 6 տարիների պատկերը... (տեսանյութ, լուսանկարներ) Սրբազանը վստահեցրեց՝ պայքարը շարունակվելու է «Էս ինչքան շատացաք, այ ժողովուրդ»․ Բագրատ Սրբազանը Երևանի Ավան համայնքում հանդիպում է բնակիչներին Պատերազմ Արցախում
Կիրանցի բնակիչներին ԱԱԾ աշխատակիցները վախեցնում են, թույլ չեն տալիս շփվել լրագրողների հետ․ Անի Գևորգյան Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի՝ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը․ Ասլանյան Վրաստանի վարչապետը հայտնել է Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու՝ արտաքին ուժերի փորձերի մասին Փոքր Վեդիում երեխային ծեծի ենթարկած մանկապարտեզի աշխատակիցը ձերբակալվեց 2019-ից Երևանում աղբահանությունը կազմակերպելու համար ստեղծվում է ՀՈԱԿ, որի միայն պահպանման համար նախատեսվել է 5,6-ից 7,5 մլրդ դրամ Փաշինյանն անում է այն, ինչի մասին գրել է դեռ 2001-ին․ «Կարճ ասած» Հայաստանի համար ի՞նչ «ուկրաինական ուղու» մասին է խոսում Պեսկովը Այս 3+3-ը մեր համար իրոք հնարավորություն է հակազդելու ադրբեջանական, թուրքական ուժեղ ազդեցությունը՝ տեսնելով ռուս-իրանական հարաբերությունների ստրատեգիական բնույթը․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Լուծարվում է Հայաստանի ամենամեծ գրադարանը Արարատ Միրզոյանին երկրորդ անգամ տրամադրվել է արձակուրդ Արգելվում է միայն կարանտին վնասակար օրգանիզմներով վարակված բեռների արտահանումը․ ՍԱՏՄ ԱՄՆ-ի և ԵՄ-ի նպատակն է խզել Հայաստանի և Ռուսաստանի կապերը. Ալեքսեյ Գրոմիկո (տեսանյութ) Լավրովը հանդիպել է Ֆիդանին Հայաստանի բուհ-երում կրթության ստանալու նկատմամբ հետաքրքրությունն անկում է ապրում Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Իրանի դեսպանը հերքել է Աղոթքի մեջ մնացեք մեր սիրելի Հրանտ Թոխատյանի առողջության համար Տիգրան Ավինյանի կկուն կանչե՞ց Իրանական կողմն էլ է հերքում Հայաստանի՝ զենք ձեռք բերելու մասին լուրերը «Ռուսաստանը փորձում է փրկօղակ նետել Հայաստանին. կկարողանա՞նք օգտվել՝ կունենանք շանս». Նաիրա Կարապետյան Բերքաբերի վարելահողերը շարունակում են մնալ Ադրբեջանի հսկողության տակ. Ադրբեջանն այդ տարածքներից դուրս կգա, երբ նրա վրա ճնշում լինի. Ռուբեն Գալչյան Հայաստանի պաշտպանական դոկտրինը՝ «Դաչես ու ես» Կառավարությունը վաղաժամկետ դադարեցրել է սահմանամերձ գյուղերում պետական աջակցությամբ տների կառուցման ծրագիրը. լրագրող ՀՀ-ն հանձնառու է պայմանավորվածությունների կատարմանը և նույնն ակնկալում է Թուրքիայից. ԱԳՆ Ակադեմիական քաղաքը կլինի քաղաք՝ առանց ուսանողների Կիրանցում մոլեգնում է Փաշինյանի երազած ապագան, զուգահեռդասարանցին էլ մոլորեցնում է «միամիտ խալխին» Նիկոլ Փաշինյանը կրկին Տավուշի մարզ կայցելի. «Ժողովուրդ» Բուհերում թափուր տեղեր են մնացել, իսկ նախարարությունը արհեստական Ակադեմիական քաղաքի ծրագիրն է առաջ տանում. «Ժողովուրդ» 515.430 արձանագրություն կես տարում. քաղաքացին «տուգանքի մատերյալ է», իսկ ՔՊ-ականները անձեռնմխելի. «Ժողովուրդ» Պիտի «Հայկական ժամանակին» հիասթափեցնեմ․ դղյակներ ու ապարանքներ չունեմ. Արթուր Խաչատրյան Տիգրան Աբրահամյանն ու Աղվան Վարդանյանն այցելել են ՔԿՀ՝ Արմեն Աշոտյանին տեսակցության

Ո՞ւր է անհետացել Երասխում ամենաբարձր տեղադրված Հայաստանի եռագույնը. Տեսանյութ

168.am-ը գրում է. «2021 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության 30-րդ ամյակի կապակցությամբ, Արարատի մարզի Երասխ համայնքում բարձրացվեց ամենամեծ դրոշը (դրոշի չափսերը` 6մ × 12մ, դրոշակաձողի բարձրությունը՝ 35մ):

Նախաձեռնության հեղինակ,Նիկոլ Փաշինյանի կուսակից և սանիկ, Վեդի խոշորացված համայնքում կայացած ՏԻՄ ընտրություններից հետո համայնքապետ ընտրված Գարիկ Սարգսյանը, որը ժողովրդին առավել հայտնի է «կոկորդիլոսագետ» մականվամբ, այդ մասին ժամանակին մեծ ոգևորությամբ հայտնեց նաև ֆեյսբուքյան իր էջում:

«Սեպտեմբերի 21-ին` ժ. 12։00-ին, Արարատի մարզի Երասխ համայնքում տեղի կունենա Հայաստանի Հանրապետությունում այս պահին եղած ամենամեծ եռագույնի բարձրացման հանդիսավոր արարողությունը։

(Դրոշի չափսերը` 6մ×12մ, դրոշակաձողի բարձրությունը՝ 35մ)

Նախաձեռնությունն իմն է, և այն նվիրված է ՀՀ անկախության 30-ամյակին, ինչպես նաև նրա ազատության և ինքնիշխանության համար իրենց կյանքը զոհած բոլոր հերոս հայորդիների Սուրբ հիշատակին։

Խորին շնորհակալությունս եմ հայտնում այս նախաձեռնությանը միացած իմ բոլոր ընկերներին։

Կեցցե՛ Ազատությունը

Կեցցե՛ Անկախությունը

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը

Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը

Փա՛ռք կենդանի և ննջեցյալ մեր բոլոր հերոսներին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Գարիկ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ վերջերս՝ մարտի 27-ին, Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով երկրորդ անգամ անցկացվեցին ավագանու արտահերթ ընտրություններ։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել էր քվեների մեծամասնությունը, և կուսակցության առաջին համարը զբաղեցնող Գարիկ Սարգսյանը երկրորդ փորձից հետո նորընտիր ավագանու կողմից ընտրվեց Վեդի համայնքի ղեկավար։ Ինչո՞ւ «երկրորդ փորձից» հետո, որովհետև 2021թ. դեկտեմբերի 5-ին Վեդի խոշորացված համայնքում տեղի էին ունեցել ավագանու ընտրություններ, Գարիկ Սարգսյանը դարձյալգլխավորում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը, սակայն այդ ժամանակ ամենաշատ ձայները ստացել էր «Իմ հզոր համայնք» ընդդիմադիր կուսակցությունը՝ 43,06%, «Քաղաքացիական պայմանագիրը» 38,21% էր ստացել: Քանի որ որևէ քաղաքական ուժ մեծամասնություն չուներ, իսկ կոալիցիա կազմել չստացվեց, որոշեցին գնալ նոր ընտրությունների:

Հունվարի 4-ին կառավարությունը որոշեց վաղաժամկետ դադարեցնել Վեդի համայնքի ավագանու լիազորությունները և նշանակել ավագանու արտահերթ ընտրություններ, հունվարի 5-ին, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նրա սանիկ Գարիկ Սարգսյանը նշանակվեց Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար, որպեսզի իրագործեն իրենց նպատակը (ի դեպ, Վեդի համայնքապետարանի կայքում դեռ նա պաշտոնակատար է նշված):

Այսինքն՝ 2021թ. սեպտեմբերի 21-ին Երասխում դրոշի տեղադրման ակցիան Գարիկ Սարգսյանը զուտ քարոզչական նպատակով արեց, ապա ընտրություններից հետո այն հեռացրեց:

Գարիկ Սարգսյանին այլևս չի հետաքրքրում իր սեփական նախաձեռնությամբ բարձրացված ՀՀ դրոշը:

168.am-ն այսօր Երասխում ֆիքսել է դրոշակաձողն առանց Հայաստանի Հանրապետության եռագույն դրոշի:

Ո՞վ, ինչո՞ւ և ո՞ւմ հրահանգով է դրոշը հանվել Երասխից, բնականաբար՝ իշխանությունների:

Թերևս հիշում եք, այս տարվա մարտի 24-ի կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը Արցախի շուրջ տեղի ունեցող դեպքերին և Ադրբեջանի հետ պայմանավորվածություններին անդրադառնալով՝ ասել էր.

«Մասնավորապես, Երասխի հատվածում առաջարկել ենք, որ իրենք մի քանի դիրք հետ քաշեն մեր տարածքից, մենք էլ մի քանի դիրք հետ քաշենք իրենց տարածքից, այսպիսով երկուստեք կլուծենք վերջին մեկուկես տարվա ամենաթեժ կետերից մեկի հարցը: Ինչպես ասացի, սպասում ենք Ադրբեջանի արձագանքին»:

Այնպես որ, չի բացառվում, որ հենց այդ պայմանավորվածությունների շրջանակում հենց Փաշինյանը հրահանգած լինի՝ հեռացնել իր սանիկի կողմից տեղադրված ամենաբարձր դրոշը:

Ակնհայտ է, որ ՀՀ գործող իշխանությունը, անհասկանալի պատճառներով, լրջագույն վախ ունի ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի դրոշի նկատմամբ:

Նշենք, որ 2019 թվականին մաքսատուն այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հանրության համար շոու ապահովելու համար նախ ուղիղ եթերում գոռգոռաց մաքսային ծառայողի վրա, հրահանգեց՝ նրան ազատել աշխատանքից, այն բանի համար, որ իբրև թե եռագույն դրոշը՝ ազգային խորհրդանիշը, փայտե ձողի վրա ամրացված հենած էր պատին»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan