Ռուսաստանի առաջին լուրջ պատասխանը Փաշինյանի ռուսաֆոբական քաղաքականությանը (տեսանյութ) Ամեն մեկն իր անելիքն ունի Փակել են Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը
10
Սահմանային սյուների տեղադրումը գրեթե ավարտված է. Բայրամով Բագրատ Սրբազանը նշեց, որ վարչապետ լինելու ոչ ցանկություն է ունեցել, ոչ էլ՝ հավակնություն (տեսանյութ) «Հայկական ժամանակն» ինչի՞ է հուզվել. վարչապետ դառնալու ո՛չ ցանկություն ունեմ, ո՛չ ձգտում. Սրբազան Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողները միանում են Բագրատ սրբազանի առաջնորդած քայլերթին Գրիգորտ Խաչատուրովը միացավ երթին (տեսանյութ) Շարունակեք անհնազանդության քայլերը. ընկրկելու տեղ չունենք. Բագրատ սրբազան Փաշինյանական մերժելի ռեժիմին անհնազանդությունը ծավալվում է ԵՊՀ-ում դասադուլ է. նրանք միացան պայքարին Քաղաքացիները փակել են Արարատից Երևան եկող ճանապարհը (տեսանյութ) Խաղաղ անհնազանդության ակցիաներ Երեւանում (ուղիղ, տեսանյութ) Պատերազմ Արցախում
Եթե թուրքը գոհ է, Փաշինյանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից, ուրեմն... Ռուսաստանի առաջին լուրջ պատասխանը Փաշինյանի ռուսաֆոբական քաղաքականությանը (տեսանյութ) Սահմանային սյուների տեղադրումը գրեթե ավարտված է. Բայրամով Բագրատ Սրբազանը նշեց, որ վարչապետ լինելու ոչ ցանկություն է ունեցել, ոչ էլ՝ հավակնություն (տեսանյութ) Ամեն մեկն իր անելիքն ունի Էս երիտասադրության հետ Արցախ եմ հասնելու ու մենահամերգ տամ. Գայա Արզումանյան (տեսանյութ) Բագրատ Սրբազանը չբացառեց, որ ժողովրդի ցանկության դեպքում կառաջադրվի վարչապետի թեկնածու (տեսանյութ) «Հայկական ժամանակն» ինչի՞ է հուզվել. վարչապետ դառնալու ո՛չ ցանկություն ունեմ, ո՛չ ձգտում. Սրբազան Ալմաթիում մեկնարկել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները Ֆեյքերը չեն հասցնում․ Պապոյանի կինը ժողովրդին «անասուն» է անվանում. Oragir.news Իշխանությունը տեսնում է՝ ի հայտ է եկել լիդեր, որը լեգիտիմ է. Ալեն Ղևոնդյան Ոստիկանները ձերբակալում են դասադուլին միացած՝ Սլավոնականի ուսանողին. Ռուբեն Մելիքյան «Պարոն Գյուրջինյան, մի բանտարկեք ուսանողներին, բացեք դռները»․ Բագրատ Սրբազան. Տեսանյութ Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողները միանում են Բագրատ սրբազանի առաջնորդած քայլերթին Գրիգորտ Խաչատուրովը միացավ երթին (տեսանյութ) Շարունակեք անհնազանդության քայլերը. ընկրկելու տեղ չունենք. Բագրատ սրբազան Փակել են Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը Միանում եմ Բագրատ Սրբազանի հայտարարած դասադուլին և գործադուլին. Գևորգ Թամամյան Երկրորդ նախագահին կյանքիս մեջ մի անգամ եմ հանդիպել` 2001 թվականին ընդամենը 5 րոպեով․ Բագրատ սրբազան. Տեսանյութ Երկրորդ նախագահին կյանքիս մեջ մի անգամ եմ հանդիպել` 2001 թվականին ընդամենը 5 րոպեով․ Բագրատ սրբազան. Տեսանյութ Մերժվածները կարծում են, թե սրբազանի դեմ «գործ» հարուցելով կպահեն Փաշինյանին Փաշինյանական մերժելի ռեժիմին անհնազանդությունը ծավալվում է ԵՊՀ-ում դասադուլ է. նրանք միացան պայքարին Միրզոյանն ու Բայրամովը այսօր կհանդիպեն Դասադուլ հայտարարած ուսանողները միացան Բագրատ սրբազանին (տեսանյութ) Դասադուլն ավանդական և թույլատրելի կոլեկտիվ բողոքի գործողություն է. Ռուբեն Մելիքյան Քաղաքացիները փակել են Արարատից Երևան եկող ճանապարհը (տեսանյութ) Դասադուլն ավանդական և թույլատրելի կոլեկտիվ բողոքի գործողություն է, որը պաշտպանված է Սահմանադրությամբ Սպառնալիքները դեր չխաղացին Խաղաղ անհնազանդության ակցիաներ Երեւանում (ուղիղ, տեսանյութ)

Ընդդիմության երեկվա հանրահավաքը՝ Հայաստանի դիրքերը բրյուսելյան բանակցությունում թուլացրե՞ց, թե ուժեղացրեց

Ինչպես հայտնի է, այսօր Բրյուսելում հանդիպելու են Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Այս հանդիպմանը այնքան մեծ է ուշադրությունը, որ նույնիսկ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենն է կարևորել՝ հատուկ հեռախոսազրույց ունենալ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ այդ հանդիպումից առաջ:

Հենց այդ հանդիպման առիթով էլ, նաև իր հանրահավաքն էր կազմակերպել  ընդդիմությունը: Իհարկե, ընդդիմությունն ուներ նաև այլ հեռահար ծրագրեր, բայց մեխը հենց Արցախի հարցն էր:

Այսինքն, ընդդիմությունը ժողովրդի անունից իշխանությանը յուրօրինակ պատգամ էր փոխանցում, որ Բրյուսելում հայկական կողմը կարողանա ավելի կոշտ դիրքերից հանդես գալ:

Այլ կերպ ասած, ընդդիմությունն իր վրա էր վերցրել պետության դերը և փորձում էր հայկական կողմի դիրքերը Բրյուսելում ուժեղացնել:

Կօգտվի՞ այդ քայլից Փաշինյանը, թե՝ ոչ, դժվար է ասել: Քաղաքագիտական տեսանկյունից ընդդիմության քայլը պետք է գնահատել որպես պատասխանատու պետական գիտակցված որոշում: Սակայն արի ու տես, որ իշխանության որոշ շրջանակներ ճիշտ հակառակ գնահատականն են տալիս: Օրինակ, ԱԺ իշխող խմբակցության ներկայացուցիչ Գևորգ Պապոյանը ընդդիմության հանրահավաքը գնահատել է, որպես «...հակահայկական և հակապետական քայլ...»:

Նման գնահատականը կարող է երկու տարբերակի մասին հուշել: Կամ Պապոյանը անգետ է և գնահատական է հնչեցնում ավանդական իշխանություն-ընդդիմություն հակամարտության տրամաբանության մեջ, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչ տգետ զանգվածներով է համալրված իշխող թիմը, որ նույնիսկ տարրական քաղաքագիտական գիտելիքների պակաս ունի, կամ էլ Պապոյանի գնահատականը՝ դա  Փաշինյանի թիմի գնահատականն է, իսկ դա կարող է նշանակել, որ իրոք հայաստանյան ընդդիմությունը խանգարում է Փաշինյանին՝ արդեն պաշտոնապես ձեռքերը լվանալ Արցախից արդեն բրյուսելյան հարթակում, ինչը էական ազդեցություն կարող է թողնել ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնական խաղացողների դիրքորոշումների վրա՝ արցախյան խնդրի հետ կապված:

Հիշեցնենք, որ մինչ այսօր, Մինսկի խմբի «եռյակը» համարում է, որ Արցախի հարցը դեռ լուծված չէ և ավելին, նախկին փաստաթղթերի համաձայն, կողմ է, որ այդ հարցը լուծվի ինքնորոշման հիման վրա: Ճիշտ է, պատերազմը էապես ազդել է այդ իրերի իրավիճակի վրա, բայց դիվանագիտական հարթակում նախկին բոլոր պայմանավորվածությունները դեռ մնացել են թղթի վրա:

Եթե Փաշինյանը այս հարթակում էլ գնա զիջման ադրբեջանական կողմին, ապա դրա արդյունքում  դիվանագիտական հարթակում Արցախի հարցը կարող է փոփոխվել ի վնաս մեզ: Ինչին փորձում է հասնել Ադրբեջանը:

Ընդդիմության երեկվա հանրահավաքը իր փոքր լուման դրեց, որ նման զարգացումներ չընթանան: Մնում է հասկանալ, թե ո՞րն է Փաշինյանի և նրա թիմի իրական մտադրությունները Արցախի հարցում:

Ի դեպ, Փաշինյանի իրական մտադրությունների մասին ուզում են իմանալ նաև ադրբեջանցիները, որպեսզի պարզ դառնա, թե ի՞նչ քայլերի է դիմելու այս հարցում պաշտոնական Երևանը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan