«Դուք փակեցիք դուռը Հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև» Բագրատ սրբազանն այցելում է ստեղծագործական միություններ (ուղիղ) «Կարմիր բերետավորների» գլխավոր «բերետ» Հայկազ Ջոմարդյանը՝ լրագրողին անվանել է տականք (տեսանյութ)
13
Մայր Աթոռի դիվանապետը՝ Թորոսյան Արսենին հորդորել է օգտվել սեփական ուղեղի անվճար ծառայություններից «Պետք լինի 1000 ուսանող էլ կհեռացնեմ համալսարանից». ԵՊՀ պրոռեկտորը սպառնում է հայ ուսանողներին Քաղաքացիները փակել են Ապարան-Երևան ճանապարհը Բագրատ սրբազանը երթ է անում և այցելում գիտական հաստատություններ. Ուղիղ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն ասաց, որ իրենց անվերապահ աջակցությունն են հայտնում Բագրատ Սրբազանին: Լևոն Քոչարյանի գործով անցնող կարմիր բերետավորը հրել է օպերատորին, վերջինս վնասվել է (տեսանյութ) Բագրատ սրբազանը ոստիկաններին՝ ավելի լավ կլիներ, որ այդքան եռանդով թշնամիների դեմ պայքարեիք Քաղաքացին շղթայով փակել էր փողոցը՝ կողպեքն ամրացելով իր ձեռքին (տեսանյութ) Քաղաքացիները պարալիզացրել են երթևեկությունը մի շարք փողոցներում (ուղիղ) «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը Հանրապետության հրապարակում` ուղիղ Պատերազմ Արցախում
Մայր Աթոռի դիվանապետը՝ Թորոսյան Արսենին հորդորել է օգտվել սեփական ուղեղի անվճար ծառայություններից Քանի որ Արման Բաբաջանյանը չի պատմելու իր կենսագրությունը, դա կանենք մենք․ Ռոբերտ Մարկարյան «Ինչ ունենք այս պահին». Վահե Հովհաննիսյան «Դուք փակեցիք դուռը Հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև» «Պետք լինի 1000 ուսանող էլ կհեռացնեմ համալսարանից». ԵՊՀ պրոռեկտորը սպառնում է հայ ուսանողներին Լրատվության ազատության անվանումով որոշ կազմակերպություններ դառել են «մլիցուց» ավելի բեթար «մլիցա». Գեղամ Մանուկյան Ռուս սահմանապահները Ներքին Հանդից էլ են դուրս եկել Քաղաքացիները փակել են Ապարան-Երևան ճանապարհը Հայկազ Ջոմարդյանի նկատմամբ ծառայողական քննություն կսկսվի. «Հրապարակ» Փակել են Երևան-Սևան մայրուղին (լուսանկար) Վե՛րջ տվեք երկակի ստանդարտների կիրառման պրակտիկային. Հայաստանի ժուռնալիստների միություն Բագրատ սրբազանը երթ է անում և այցելում գիտական հաստատություններ. Ուղիղ Ֆրանսահայ համայնքը միացել է Փաշինյանի հրաժարականի պահանջին Երևանի ավագանիում Արթուր Իսպիրյանի լիազորությունները դադարել են Դիվանագետները խրամատ են լքել, եպիսկոպոսը կոռուպցիոներ է, ագենտ է․ Բա դուք ո՞վ եք․ Բագրատ սրբազան «Պարգևավճար»՝ Փաշինյանի անձնական սպասարկման ոստիկանների համար. օրվա կադրը ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն ասաց, որ իրենց անվերապահ աջակցությունն են հայտնում Բագրատ Սրբազանին: Բագրատ սրբազանն այցելում է ստեղծագործական միություններ (ուղիղ) ԵՊՀ-ում դասադուլի կոչեր են (տեսանյութ) Ոստիկանության կոպտությունը, անհամաչափ ուժի կիրառումը, իսկ ոմանց մոտ` ակնհայտ լկտի պահվածքն ուղիղ Փաշինյանից իջեցված հանձնարարություն է. Տիգրան Աբրահամյան Լևոն Քոչարյանի գործով անցնող կարմիր բերետավորը հրել է օպերատորին, վերջինս վնասվել է (տեսանյութ) «Կարմիր բերետավորների» գլխավոր «բերետ» Հայկազ Ջոմարդյանը՝ լրագրողին անվանել է տականք (տեսանյութ) Հաղարծինի վանահայր Հայր Սամվելին անհիմն բերման էին ենթարկել. Փաստաբան Բագրատ սրբազանը ոստիկաններին՝ ավելի լավ կլիներ, որ այդքան եռանդով թշնամիների դեմ պայքարեիք Քաղաքացին շղթայով փակել էր փողոցը՝ կողպեքն ամրացելով իր ձեռքին (տեսանյութ) 134 քաղաքացի է բերման ենթարկվել Մեր առջև խնդիր է դրված լինել՝ Արևմտյան Ադրբեջա՞ն, թե Հայաստան, մենք ընտրում ենք Հայաստանը․ Դանիելյան ...Իրար հեծնող բերետ տեսա՞ծ կայիք կամ կարմրաֆեսավորների «հավալլա»-ն Բերետները հարձակվեցին լրագրողի վրա. վերջինը կորցրել է գիտակցությունը. Տեսանյութ Եկեղեցին ոչ թե քաղաքականությամբ է զբաղվում, այլ հայրենիքի փրկությամբ. Աջապահյան (տեսանյութ)

Արցախի իշխանություններն սկսել են նոր քարոզարշավ՝ ի պաշտպանություն Լևոն Տեր-Պետրոսյանի․ Մետաքսե Հակոբյան

«Իրավունք» օրաթերթը գրում է․ «Ի՞նչ իրավիճակ է Արցախում այսօր, ի՞նչ մարտահրավերների առաջ են կանգնած արցախցիները, ինչպե՞ս են գնահատում Փաշինյանի՝ կառավարության վերջին նիստում հնչեցրած հայտարարությունները: Վերջապես, ինչո՞ւ է այս ճակատագրական պահին Արցախի նախագահը այցելել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Հարցերի պատասխանը փորձեցինք ստանալ ԱՀ ԱԺ «Արդարություն» խմμակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանից.

-44 օր մեր դեմ պատերազմ վարած 2 պետություն 2020 թվականի նոյեմբերի 9-ի ստորագրած տխրահրչակ հայտարարությունից հետո էլ` արդեն 1,5 տարի է, շարունակում են իրենց հանցագործությունը: Արդեն ոչ թե պատերազմական բացահայտ գործողություններով, այլ՝ հիբրիդային պատերազմի միջոցով: Օգտագործելով հոգեբանական ճնշման միջոցներ, շփման գծի տարատեսակ սադրանքներ, որոնք ուղեկցվում են տարբեր տրամաչափի արկերի հրետակոծությամբ, ունենք ե՛ւ զոհեր, ե՛ւ վիրավորներ, գյուղատնտեսական աշխատանքների արգելք, գազի անջատում… Այս ամենը փաստում է, որ մեզ համար պատերազմը չի ավարտվել: Հատկանշական է, որ 44 օր մեր դեմ պատերազմ վարած այդ 2 պետությունը, հրապարակայնորեն հռչակում եւ օրենքի ուժ են տալիս իրենց պանթուրքիստական նկրտումներին: Այսօր, առավել եւս՝ օգտվելով Ռուսաստանի՝ Ուկրաինայով զբաղվածությունից, հարմար պահ են գտել Արցախի հարցը լիովին փակելու համար:

- ՀՀ վարչապետը Կառավարության նիստին հայտարարեց, որ թշնամին մուտք է գործել ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտի, ըստ էության` այդ կերպ արձանագրելով, որ Արցախն այլեւս ՌԴ պատասխանատվության գոտի է: Այն է՝ Հայաստանի պատասխանատվության գոտի չէ այլեւս: Սա պաշտոնական խոստովանություն չէ՞ր, որ Հայաստանը վերջնականապես հրաժարվել է Արցախից:

- 1,5 տարի ինչո՞վ են զբաղված Հայկական երկու պետությունների իշխանությունները: Հայաստանի իշխանությունները, իրոք, կարծես ձեռքերը լվացել է Արցախից: Արդյունքում, Արցախի իշխանությունները հայտնվել են ցայտնոտի վիճակում՝ չհասկանալով, թե ինչ պետք է անել: 1,5 տարի շփման գծի անվտանգության խնդիրներ են, ամռանը՝ ջրի խնդիր, մեկ ամիս սաստիկ ցրտի պայմաններում՝ գազի խնդիր, շուտով 2 շաբաթ կլինի, որ Ադրբեջանի զինվորները Փառուխում են...

- Տիկին Հակոբյան, կարծես թե, Արցախի հետ կապված այս «մանրամեծածախ առեւտուրը» մոտենում է տրամաբանական ավարտին: Արդյունքում, ի՞նչ վտանգներ են կախված այսօր Արցախի գլխին, եւ ինչպե՞ս են արցախցիները տեսնում վերջնական հանգուցալուծումը:

- Արցախում ներկա իրավիճակը ոչ այլ ինչ է, քան հումանիտար աղետ, որի կործանարար հետեւանքը Արցախի հայաթափումն է: Բազմիցս հայտարարել ենք, որ մենք ժամանակ չունենք դանդաղելու եւ պետք է օր առաջ պատրաստ լինենք այս ամենին: Պետք է անվտանգային համակարգի վերափոխում եւ վերապատրաստում: Ռուս խաղաղապահների զորախմբի թվաքանակի ավելացման պահանջ կամ խնդրանք: Նաեւ՝ ջրի, հոսանքի, գազի, կապի այլընտրանքային տարբերակներիի ներդրման կարիք: 

Պետք է դիվանագիտական դաշտի ակտիվացում, Հայաստանի իշխանություններին կա պահանջ, որ նրանք դառնան Արցախի խոսափողը. մենք այլ տարբերակ չունենք Արցախին լսում են Հայաստանի միջոցով, եւ այդ ֆունկցիան Հայաստանը երբեք չպետք է անտեսի: Անհրաժեշտ է, որ դիվանագիտական անձնագրեր եւ ճանապարհորդելու հնարավորություն ունեցող մեր բոլոր պետական պաշտոնյաները միջազգային հանրության եւ կազմակերպությունների ուշադրությունը հրավիրեն Արցախի խնդրի վրա, օգտագործվի մեր ազդեցիկ քաղաքական ու հանրային գործիչների ողջ ներուժը՝ նրանց գոնե չխանգարելով՝ ներգրավել Արցախի համար կարեւորագույն հարցերի լուծման մեջ: 

Սակայն ի՞նչ են անում Հայաստանի իշխանությունները: Հայաստանի իշխանությունները միայն գազատարի պայթեցման 16-րդ օրն են տալիս հումանիտար իրավիճակի քաղաքական գնահատականը, եւ, զուգահեռ տարբեր եղանակներով, քաջալերում են հակառուսական տրամադրություններ: Քննադատում են ռուսական զինված ուժերին, եւ Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտը ներկայացնում որպես անգործունյա մեխանիզմ: Այն դեպքում, երբ հակառուսական տրամադրություններ տարածող ուժերի դեմ պետք է պայքար մղել, քանզի Ռուսաստանի ալտերնատիվը Թուրքիան է:

Այս դեպքում պետք է բոլոր միջոցներով հասնել նրան, որ Արցախի իշխանություններն ուղիղ կապի մեջ լինեն ՌԴ-ի իշխանությունների հետ, քանզի խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը Արցախում ունի իր հստակ առաջադրանքները, եւ նրանք քաղաքականությամբ չեն զբաղվում: 

«Արցախի Հանրապետության ճանաչում՝ հանուն փրկության» թեզը պետք է շրջանառության մեջ ներառել, համապատասխան խողովակների միջոցով ՌԴ-ի հետ համաձայնեցնել, քանզի մենք այստեղ այլ վտանգ ենք տեսնում, որ անկախությունը արագ կարող են ճանաչել այն երկրները կամ երկիրը, որոնք ցանկանում են Արցախից դուրս մղել ռուս խաղաղապահներին, հասնել Ղարաբաղից ռուսական զինվորականների հեռացմանը եւ, ըստ էության, ավարտել Ղարաբաղի խնդրի քաղաքական լուծումը:

- Տիկին Հակոբյան, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այս վճռորոշ պահին հանդիպել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանի հետ: ԼՏՊ-ն, ինչպես հայտնի է, դեռ էն գլխից էր Արցախն Ադրբեջանի կամում թողնելու ջադագովը: Ու հիմա, ինչպե՞ս են արձագանքել արցախցիները, որ իրենց ղեկավարը հանդիպել է նրան:

- Միանգամից ասեմ՝ շատ վատ: Այս գործընթացները, սակայն, վաղուց են սկսվել: Արայիկ Հարությունյանը, իշխանական թեւի ներկայացուցիչները եւ «Միասնական հայրենիք» կուսակցության ներկայացուցիչները սկսել են նոր քարոզարշավ՝ ի պաշտպանություն Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա գաղափարների: Նշում են, որ ե՛ւ Ռոբերտ Քոչարյանը ե՛ւ Սերժ Սարգսյանը ժամանակին սխալ են եղել, որ միակ իրատեսական թեզը, դա ըստ էության, Լեւոն Տեր-Պետրոսյանի թեզն էր: Այսինքն, իրատեսականը հենց այն իրավիճակն է, որի մեջ մենք գտնվում ենք այսօր: Նրանք այդ քարոզարշավը դեռ վաղուց էին իրականացնում, բայց հիմա արդեն դա հանրայնացնում են, որովհետեւ, ըստ իրենց, հիմք են ստեղծել՝ այդ թեզը հանրայնացնելու համար»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan