«Առավոտյան ժամը 08։00-ից տոտալ դասադուլներ, գործադուլներ ենք անում և պարալիզացնում ենք քաղաքը». Բագրատ Սրբազան. Տեսանյութ Պայքարի նախնական արդյունքների մասին Վեհափառի հետ միշտ էլ լինում է հանդիպում. տարօրինա՞կ է. Բագրատ սրբազան
13
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը Հանրապետության հրապարակում` ուղիղ Չվախենաք ձեր իղձերի ու երազանքների համար նեղություններից, հալածանքներից. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Եկող շաբաթվա ընթացքում, շատ կարևոր գործեր կա, որ պետք է անենք.Գառնիկ Դանիելյան Բագրատ Սրբազանը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագին (ուղիղ) Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է նոր թափով. մայիսի 12-ին, ժամը 17-ին՝ երթ Սուրբ Պատարագ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Սյունիքում «Կարմիրբերետավորների կողմից բիրտ ու անհամաչափ ուժի կիրառման հետևանքով բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ստացել է մարմնական վնասվածք» «Uարկավագին տարան»․ ոստիկանները բիրտ ուժով բերման են ենթարկում Երեւանի կենտրոնում ակցիա իրականացնողներին (տեսանյութ) էս մարդիկ այդքա՞ն վախեցած են երկրորդ նախագահից, թե՞ ինձնից են վախեցած․ Սրբազան Պատերազմ Արցախում
«Առավոտյան ժամը 08։00-ից տոտալ դասադուլներ, գործադուլներ ենք անում և պարալիզացնում ենք քաղաքը». Բագրատ Սրբազան. Տեսանյութ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը Հանրապետության հրապարակում` ուղիղ Պայքարի նախնական արդյունքների մասին Այսօր շատ կարևոր հանրահավաք է տեղի ունենալու․ շատ կարևոր ուղերձներ են հնչելու․ Բագրատ սրբազան Չվախենաք ձեր իղձերի ու երազանքների համար նեղություններից, հալածանքներից. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վեհափառի հետ միշտ էլ լինում է հանդիպում. տարօրինա՞կ է. Բագրատ սրբազան «Եթե այսպես շարունակվի՝ ընդդիմադիր ցուցարար սպանելու համար Նիկոլը ոստիկանության ղեկավարությանը պարգևավճար և կոչումներ է տալու»,-Արտակ Զաքարյան Եկող շաբաթվա ընթացքում, շատ կարևոր գործեր կա, որ պետք է անենք.Գառնիկ Դանիելյան Շարժման ժամկետները և արդյունքները. երբ և ինչ. Վահե Հովհաննիսյան Բագրատ Սրբազանը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագին (ուղիղ) Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է նոր թափով. մայիսի 12-ին, ժամը 17-ին՝ երթ Սուրբ Պատարագ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Գնացքից ուշացած պսեւդոլիբերալները. Ստեփան Դանիելյան Սրբազանը հայ ժողովրդի մեջ արթնացնում է նրա իրական հատկանիշները՝ բարոյականությունն ու պատիվը, աստվածասիրությունն ու հայրենասիրությունը. Աշոտյան Սպասում ենք ձեզ Հայաստանում. Բագրատ սրբազանի կոչը` սփյուռքահայերին Իլհամը Նիկոլից անվերապահ կապիտուլյացյա է պահանջում՝ ոչ թե խաղաղություն Փաշինյանը այլ պայքարի մեթոդ չի թողել, քան փողոցայինը. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Լեմկինի ինստիտուտը քննադատել է Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ արած հայտարարությունը Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Սյունիքում Ադրբեջանցիները չեն թողնում մերոնք փշալար քաշեն, ասում են՝ ավելի հետ գնացեք. Եթե իշխանափոխություն չեղավ՝ հայրենիք ունենալու մասին մոռացեք. Արարատ Շեգունց Բագրատ Սրբազանի դեմ հակաքարոզը հիմնված է ստի ու կեղծիքի վրա. Աստղիկ Սարգսյան Չի կարող անօրակարգ իշխանությունը հարատևել․ անխուսափելի է այդ իշխանության ձախողումը․ Վիկտոր Սողոմոնյան «Կարմիրբերետավորների կողմից բիրտ ու անհամաչափ ուժի կիրառման հետևանքով բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ստացել է մարմնական վնասվածք» «Uարկավագին տարան»․ ոստիկանները բիրտ ուժով բերման են ենթարկում Երեւանի կենտրոնում ակցիա իրականացնողներին (տեսանյութ) Փաշինյանն անձամբ ստուգել է, որ առաստաղը հատակից բարձր լինի (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ Հայի, Հայաստանի, Հայրենիքի ու... Եկեղեցու. «Փաստ» Գործի է դրվել Հայկազ Ջոմարդյանը. Տեսանյութ «Էջմիածին» դաշինքի ղեկավարի մոտ հայտնաբերվել է մեկ բաժակ «Դուետ» սուրճ. Կոչուբաև Ինչպես չխանգարել և ջուր չլցնել անհայրենիքության ջրաղացին Բերման են ենթարկվել «Էջմիածին» դաշինքի ղեկավարն ու այլ անդամներ

Սա էլի թաքնված հարձակում է դատական իշխանության վրա․ Հովհաննես Խուդոյան

Երեկ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Հանրությանն առավելապես «Ռ. Քոչարյանը և մյուսները» վերտառությամբ հայտնի գործով ՀՀ գլխավոր դատախազի վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել»:

Նա նաև տեղեկացրել էր՝ ՀՀ վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Ռ. Քոչարյանի, Ս. Օհանյանի, Յ. Խաչատուրովի, Ա. Գևորգյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2021թ. նոյեմբերի 26-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած բողոքը:

Ըստ Աբրահամյանի՝ բողոքով ՀՀ գլխավոր դատախազը Վճռաբեկ դատարանին միջնորդել է դիմել Սահմանադրական դատարան՝ ՀՀ քրեական դատարավարության օրենսգրքի մի քանի հոդվածների դրույթերի Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով, ինչպես նաև բեկանել գործով նշված անձանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի մասը կարճելու վերաբերյալ Առաջին ատյանի, Վերաքննիչ դատարանների որոշումները ու քրեական գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:

168.am-ի հետ զրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հովհաննես Խուդոյանը նկատեց՝ եթե շատ պարզեցված, ոչ խիստ մասնագիտական լեզվով վերծանի այն, ինչ է ասում գլխավոր դատախազն իր բողոքով, ապա նա ասվում է, որ գործող օրենքը իրենց թույլ չի տալիս շարունակել գործը նոր մեղադրանքով:

«Շատ հստակ ասում է դա։ Հետո ասում է՝ դատարաններն այդ օրենքով առաջնորդվելով՝ գործը փակել են։ Բայց ասում է, այդ օրենքը լավը չի, արդար չի, մեզ հնարավորություն չի տալիս մեղադրանք փոխել, արդյունքում արդարադատությումը տուժում է։ Լավ, բա եթե օրենքը թույլ չի տալիս, դատարաններն էլ պիտի օրենքով չէ՞ շարժվեն, ի՞նչ անեն դատարանները, կարող ենք հարցնել»,-նշեց Հովհաննես Խուդոյանը՝ հավելելով՝ դատախազն ասում է՝ այդ դեպքում դատարանները պիտի դիմեին Սահմանադրական դատարան այն վատ օրենքի դեմ, որն իրենց թույլ չի տալիս գործը շարունակել։

Հարցին՝ «ո՞րն է վատ օրենքը», ըստ Գլխավոր դատախազության՝ պաշտպանը պատասխանեց՝ վատ օրենքը Քրեական դատավարության օրենսգիրքն է, որը թույլ չի տալիս դատախազին նոր մեղադրանքով գործը շարունակել այն դեպքում, երբ 300.1 հոդվածը հակասահմանադրական է ճանաչվել:

«Հիմա հարց ենք տալիս, դուք, ի վերջո, դժգոհում եք դատարանի՞ց, թե՞ օրենքից։ Չէ՞ որ դատարանն օրենքով է առաջնորդվել։ Չէ, ասում են, մենք դժգոհում ենք, որ դատարանն արդարությունը պահելու համար չի դիմել Սահմանադրական դատարան: Այսինքն՝ ասում ենք, վիճարկում եք ՍԴ չդիմելը, ոչ թե օրենքի համապատասխան որոշում ընդունելը։ Բայց գիտեք չէ՞, որ Վճռաբեկ դատարանն ասել է՝ չի կարելի բողոքարկել ՍԴ դիմել-չդիմելու որոշումները»,-ասաց Հովհաննես Խուդոյանը:

Գլխավոր դատախազն էլ իր բողոքի մեջ, ըստ փաստաբանի, ամեն պատեհ-անպատեհ առիթով վերապահում է անում, որ իրենք չեն բողոքարկում ՍԴ չդիմելու որոշումը, բայց իրականում հենց դա էլ անում են։

«Հիմա էլ նորից վճռաբեկ բողոքի հետ միջնորդություն են ներկայացրել, որ հիմա էլ Վճռաբեկ դատարանը դիմի ՍԴ: Այսինքն՝ իրենք շատ լավ պատկերացնում են, որ ուզում են օրենքով չնախատեսված բան անել, այսպես ասած՝ օրենքի բացն են վիճարկում։ Բայց ախր այստեղ էլ խնդիր ունեն. եթե նույնիսկ ինչ-որ իրավամեկնաբանությամբ հաստատվի, որ օրենքի բացը պետք է լրացվի, միևնույն է՝ նոր օրենք պիտի ընդունվի, որը չի կարող այս գործով կիրառվել, այսինքն՝ կրկին դրանից օգուտ չունեն»,-նշեց Հովհաննես Խուդոյանը:

Նրա ընկալմամբ, այս ոչ իրավաչափ բողոքարկումների շարքը մի տրամաբանական բացատրություն ունի. դատախազը ցանկանում է մաքրվել ֆիասկոյից, պարտության բեռը դնելով դատական իշխանության վրա, որն իրենց իսկ ասելով՝ օրենքով է գործել։

«Ասենք, բողոքի մեջ այսպիսի մտքեր են արտահայտում, որ իրենք նախկինում շատ ճիշտ ու բարեխիղճ որակում են տվել։ Սա էլի թաքնված հարձակում է դատական իշխանության վրա։ Քեզ ասել են, որ հոդվածը հակասահամանդրական է իր ընդունված պահից, ուրեմն՝ դու, որպես պետության ներկայացուցիչ, երբեք չէիր կարող սխալ հոդվածով ճիշտ որակում տալ։ Համակերպվիր դրա հետ։ Համակերպվիր այն մտքի հետ, որ դու չես արդարադատության առանցքը ու աշխարհը քո շուրջը չի պտտվում, ընդամնեը ֆունկցիա ունես լինես արդարադատության համակարգի մի ատամնանիվը։ Իսկ այն, որ իրենք ամենևին բարեխիղճ չեն եղել, նախկինում շատ անգամներ են ապացուցվել։ Դեռևս նախաքննությունից այդ իրավական հարցերը բարձրացրել ենք, տեղյակ չէի՞ն, որ այդպիսի խնդիր կարող է առաջանալ»,-վրդովվեց Հովհաննես Խուդոյանը:

Պաշտպանին հարցրինք նաև՝ ի՞նչ կարող է որոշել Վճռաբեկ դատարանը:

«Չեմ կարող ասել, թե ինչ ասելիք ունի այս դեպքում Վճռաբեկ դատարանը, սակայն չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է բավարարել դատախազի պահանջը և գոյություն չունեցող հոդվածով գործը ուղարկել նոր քննության։ Սակայն ողջամտորեն կարող են այնպիսի իրավամեկնաբանություններ տալ, որը լրացուցիչ անգամ կպարզաբանի վճռաբեկ բողոքարկման սահմանները, ՍԴ-ի, եռաստիճան դատական համակարգի և դատախազության ֆունկցիաների սահմանները»,-պատասխանեց Հովհաննես Խուդոյանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan