«Զգուշացնում ենք, որ նման հրամանը ապօրինի է, հակասահմանադրական և խիստ պատժի է ենթակա». «Հայաքվե» Փաշինյանական քաղցր ու մահաբեր ստեր Ինչու են Սամվել Ալեքսանյանի որդուն բերման ենթարկել Մոսկվայում
19
Հայերը Փաշինյանի ավտոշարասյունն ազդանշաններով ու վաստակած «դա-վա-ճա՛ն» վանկարկումներով են «ողջունել» (տեսանյութ) Քաղաքացին քարով հարվածել է կառավարության շենքի պատուհանին. նրան բերման ենթարկեցին (տեսանյութ) «Մենք միասնական ենք Ռուսաստանի հետ». հայ կամավորները շնորհավորել են Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ ԱԱԾ պեհեստազորի սպաները շնորհավորել են Պուտինին՝ վերընտրվելու առթիվ Բացահայտվել է Արաբկիրի շուկայի սեփականատերը (տեսանյութ) Ոսկեպարցիները Փաշինյանի ադրբեջանցիներին հանձնելու տարածք չունեն Փաշինյան. Երևանում ոչ մի բուհ չպետք է լինի... Թերևս, մնում է հայտարարի, որ Երևանն էլ չպետք է լինի Սահմանագծումը սկսել են Տավուշից, որ թշնամուն բերեն մեր զինվորի թիկունք. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) Փաշինյանն իր «ախրանիկներով» «Էրեբունի» բիզնես կենտրոնում է․ ոստիկանները փնտրում են դավաճան գոռացող կնոջը (տեսանյութ) Եվ նորից՝ Կոմիտասի շուկայի մասին Պատերազմ Արցախում
Ալիևը ցուցմունք տվեց Փաշինյանի դեմ, ԵՄ-ն ավետեց՝ Հայաստանը կտրվի Թուրքիայի կառավարմանը, թուրքական նվաճումը պոզով-պոչո՞վ է լինում. Վարուժան Գեղամյան Քաղբանտարկյալներ Արմեն Աշոտյանի, Նարեկ Մալյանի և Մամիկոն Ասլանյանի պայքարի լուսանկարները՝ Երևանում Խնդիրը մեկն է՝ դժվարացնել Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան հաղորդակցության ուղին․ Ոսկանյան «Զգուշացնում ենք, որ նման հրամանը ապօրինի է, հակասահմանադրական և խիստ պատժի է ենթակա». «Հայաքվե» Ըստ Փաշինյանի՝ 6-րդ դարի հայկական եկեղեցին ադրբեջանական է. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանը՝ լինելով թերուս և կիսագրագետ, դասակարգային ատելություն ունի գրագիտության և կրթության նկատմամբ. Լևոն Զուրաբյան Հարավային Օսիան և Աբխազիան Վրաստանի մաս են. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Հայերը Փաշինյանի ավտոշարասյունն ազդանշաններով ու վաստակած «դա-վա-ճա՛ն» վանկարկումներով են «ողջունել» (տեսանյութ) Փաշինյանի «ահաբեկչական» այցը Ոսկեպար Քաղաքացին քարով հարվածել է կառավարության շենքի պատուհանին. նրան բերման ենթարկեցին (տեսանյութ) «Մենք միասնական ենք Ռուսաստանի հետ». հայ կամավորները շնորհավորել են Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ Ադրբեջանցիներն ավերել են գետավանցի ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիրը (լուսանկար) Սա զոռբա, տգիտության ձեռագիր է․ պատգամավորը՝ ակադեմիական քաղաքի մասին Հայտնել է, որ 4 գյուղերը պետք է անհապաղ հանձնել, այլապես պատերազմ կլինի․ Գառնիկ Դանիելյան ԱԱԾ պեհեստազորի սպաները շնորհավորել են Պուտինին՝ վերընտրվելու առթիվ Ոսկեպարում Փաշինյանին շատ սառն են ընդունել, վախեցրել է պատերազմով. Ոսկան Սարգսյան Ընդմիջումից հետո մենք ամեն ինչ շտկելու ենք. Մխիթարյան Փաշինյանական քաղցր ու մահաբեր ստեր Ինչու են Սամվել Ալեքսանյանի որդուն բերման ենթարկել Մոսկվայում Զանգեզուրի միջանցքը նույնպես պետք է բաց լինի․ Յըլդըրըմ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Մարտի 18-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է կարմրուկով վարակման 165 դեպք Հայաստանից մեկնել և չի վերադարձել ԼՂ-ում հաշվառված 7 825 քաղաքացի. Sputnik Արմենիա «Պատկերացնենք` Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի վրա. ո՞ւմ է պաշտպանելու ՆԱՏՕ-ն». Վարուժան Գեղամյան Լավ հնարավորություններ կան Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորելու համար. Ալիև «Կրկնակի» նշագծումը Գայի պողոտայում երթևեկության խառնաշփոթ է ստեղծում. ահազանգում է Մանուկ Սուքիասյանը Բացահայտվել է Արաբկիրի շուկայի սեփականատերը (տեսանյութ) Խոշոր պայթյուն և փլուզում՝ Քանաքեռավանի գազալցակայանում․ աշխատակիցը մի քանի մետր շպրտվել է. նրա վիճակը ծայրահեղ ծանր է Ոսկեպարցիները Փաշինյանի ադրբեջանցիներին հանձնելու տարածք չունեն Ում է իրականում պատկանում Թաիրով 50/10 հասցեում գտնվող հողատարածքը. ով է զավթողը. Armlur.am

Քաղցկեղի մասին. Այս հիվանդությունից մահացության թվերը պակասում են, գլխավորը դա է. Ներսես Քարամյան. Տեսանյութ

Քաղցկեղ հիվանդության Ճառագայթային բուժման մասին ներկայացնում է ռադիացիոն ուռուցքաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, <<Իրա Մեդիքլ Գրուպի>> բժիշկ ճառագայթաբան, Առողջապահության ազգային ինստիտուտի ուռուցքաբանության ամբիոնի պրոֆեսոր , <<Աստղիկ>> բժշկական կենտրոնի կոնսուլտանտ՝ որպես բժիշկ ճառագայթաբան,  Ներսես Քարամյանը:

- Հարգելի բժիշկ Քարամյան, ինչ է իրենից ներկայացնում ճառագայթաթերապիան:

 - Ճառագայթային բուժումը ուռուցքային հիվանդությունների բուժման մեջ երեք կարևոր կոմպոնենտներից մեկն է՝ քիմիաթերապիա, ճառագայթային բուժում և դեղորայքային բուժում: Ցավոք սրտի, քաղցկեղն այն հիվանդությունն է, որը պահանջում է համալիր մոտեցում: Այսինքն, շատ քիչ դեպքերում է հնարավոր հիվանդին բուժել մեկ բուժման եղանակով, երբեմն պետք է լինում լրացուցիչ բուժումներ նշանակել, իսկ ավելի հաճախ՝ բոլոր հնարավոր միջոցները պետք է կիրառել, որպեսզի հասնել բուժման լավ արդյունքի:

Ճառագայթային թերապիայի բնութագրերից մեկն այն է, որ այն ունի զուտ տեղային ազդեցություն, այսինքն, այն չունի համակարգային, սիստեմիկ ազդեցություն ամբողջ օրգանիզմի վրա:

Ռադիոթերապիայի այսօրվա տեխնոլոգիաները թույլ են տալիս ազդեցություն չառաջացնել այն հատվածների վրա, որոնք դրա կարիքը չունեն, և չվնասել շրջակա հյուսվածքները, առողջ օրգանները և այլն:

Մեր մոտ մոտ 50 տոկոսից ավելի օնկոլոգիական հիվանդներ ենթակա են այս կամ այն ձևով ճառագայթ ստանալու, լինի դա նախավիրահատական տարբերակ, հետվիրահատական, կամ՝ արմատական ծրագրով՝ փոխարինելով վիրահատությանը: Այսինքն, կեսից ավելի օնկոլոգիական հիվանդներ այսպես թե այնպես պետք է այդ բուժումը ստանան:

Եթե առաջներում քաղցկեղային հիվանդության դեպքում ստիպված կատարում էին գեր մեծ ծավալի վիրահատություններ, հեռացնում էին մեծ ծավալով հյուսվածքներ, որպեսզի ոչնչացնեին ուռուցքային գոյացությունը, դրա հետ միասին հիվադին շատ դեպքերում պատճառվում էր հաշմանդամություն, հիվանդը առողջանալու ճանապարհին կորցնում էր կյանքի որակը: Այսօր կատարվում է օրգանը պահպանող բուժում, որը ենթադրում է օրգանի ֆունկցիայի պահպանում, ինչպես նաև՝ կոսմետիկ արդյունք, հիվանդը ինքն էլ գոհ պետք է լինի և չտուժի ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև՝ հոգեբանորեն:

Պետք է նշեմ, որ այսօրվա դրությամբ, բավականին լավ արդյունքներ ենք գրանցում, ի շնորհիվ ուռուցքային հիվանդությունների բուժման գործում թե վիրաբուժական, թե դեղորայքային, թե ճառագայթային մեթոդների տեխնոլոգիական առաջընթացների:

- Երբվանից է Հայաստանում ճառագայթային բուժումը զարգացում ապրել, որքանով են նոր տեխնոլոգիաները մեր երկրում ընդգրկված ռադիոթերապիայի ոլորտում:

- Նախկինում Հայաստանում ճառագայթային բուժման հետ կապված վիճակը շատ բարդ էր, քանի որ պահանջվում էին մեծ ներդրումներ, և Սովետական Միության ժամանակ գործող ծառայությունը քանդվել էր: Այդ ամեն ինչը վերստեղծելու և միջազգային ընդունելի մակարդակի բերելու համար բավականին մեծ ջանքեր պահանջվեցին, որովհետև առողջապահական համակարգը չուներ համապատասխան ֆոնդեր, որ կարողանար ներդներ գումարներ և ձեռք բերեր նոր տեխնոլոգիաներ:

Հիմա այդ հնարավորությունը ստեղծվել է, օգտագործվել է նաև դրսի կապիտալը, ինչ – որ չափով պրոցեսին մասնակցել է մասնավոր կապիտալ, եղել է պետական աջակցություն, և արդյունքում կարողացել ենք միջազգային մակարդակով Հայաստանում ապահովել ճառագայթային բուժում, և մեր ժողովրդին հնարավորություն տալ՝ չդիմել այլ երկրների կլինիկաներ:

Սկսած 2018 թ –ից Հայաստանում սկսեց աշխատել <<Իրա Մեդիքլ Գրուպը>>, որը ճառագայթային բուժման գործում իր մեծ ներդրումն ունի:  Այստեղ մենք աշխատում ենք ժամանակակից նորագույն տեխնիկայով, ինչը հնարավորություն է տալիս հիվանդների բուժման գործում ավելի ճկուն լինել: Սակայն ուզում եմ նշել, որ սա բնավ չի նշանակում, թե ճառագայթային բուժման այլ սարքեր, որոնք այսօր գործում են, արդյունավետ չեն, դա այդպես չէ. Կան հիվանդներ որոնք այս սարքով բուժվելու անհրաժեշտություն չունեն, բժիշկները նրանց  ուղղորդում են այլ կլինիկա, այլ սարքով բուժում ստանալու, որը նույնպես շատ արդյունավետ է:

<<Իրա Մեդիքլ Գրուպում>> այսօրվա դրությամբ բուժումն անց է կացվում համավճարի հիմունքներով, այսինքն,  քանի որ այն ծախսատար ծառայություն է, պետության կողմից բուժման գնի բավականին զգալի մաս փոխհատուցվում է,  պետությունը մի զգալի մաս վճարում է՝ հեշտացնելով մարդկանց բուժման պրոցեսը, հոգսը:

- Լինում են արդյոք դեպքեր երբ ստիված եք լինում ընդհատել ճառագայթային թերապիան, երբ կարող է նման բան պատահել, որ բուժումը ընդհատվի:

-  Բուժումը կարող է ընդհատվել մի քանի պատճառներով: եթե փորձենք խմբավորել, դրանցից մեկը՝ բուժման սարքավորումների հետ կապված խնդիրը կարող է լինել: Բարդ էլեկտրոնային դետալներ և մասեր կրող սարքավորումը ուշ թե շուտ ծանրաբեռնվածությունից ելնելով կարող է շարքից դուրս գալ, իսկ դրա տեխնիկական սպասարկումը բավականին մեծ գումարներ արժե: Ամենալավ սարքը կարող է շարքից դուրս գալ, և հնարավոր է բուժման մեջ ընդհատում լինի՝ 2 – 3 օր, մինչև հրավիրված համապատասխան մասնագետները գան և շտկեն խնդիրը: Բայց նշեմ, որ մեր կենտրոնում կատարվում է ամբողջական տեխնիկական պրոֆիլակտիկ սպասարկում, ինչը նշանակում է, որ տարեկան 3 – 4 անգամ գալիս են արտասահմանյան մասնագետներ և կատարում են մեքենայի պրոֆիլակտիկ զննում, ինչը հնարավորություն է տալիս խուսափել այդ խնդիրների 90 տոկոսից:

Երկրորդ պատճառը կարող է կապված լինել հիվանդի անձի հետ: Ենթադրենք, վատառողջ լինելու պատճառով, օրինակ գրիպի, բուժումը կարող է ընդհատվել: Քովիդի պայմաններում հաճախացել են նման դեպքերը: Իհարկե այդ ամեն ինչի համար մենք ունենք համապատասխան մեխանիզմ: Որպեսզի բուժումը չտուժի, մենք վերահաշվարկներ ենք կատարում և լրացնում ենք բացթողումները, այն իմաստով, որ հիվանդի բուժման կուրսի հետ կապված մեր հիմնական նպատակը չտուժի:

Երրորդը, ինչի համար տեսականորեն կարող է բուժումը ընդհատվել, հենց բուժման առաջացրած բարդություններն են: Դրանք սակավաթիվ են և  կապված են նրա հետ, թե մենք ինչ պաթոլոգիա ենք բուժում:  Մեր բնակչությունը պետք է հասկանա, որ ճառագայթային բուժումը նույնպես հզոր ազդեցության եղանակ է, և ինքն էլ ունի, կարող է ունենալ որոշակի բացասական երևույթներ: Օրինակ, սպասվող երևույթներից նշեմ՝ որոշ դեպքերում մաշկի խնդիրները. սա սպասվող բարդություն է, բայց կարևորը՝ անցողիկ: Շատ լուրջ բարդություններ, պրակտիկորեն չենք հանդիպում, քանի որ դրանք, լինելով կանխատեսելի, մեր կողմից ենթարկվում են կանխարգելիչ միջոցառումների, որպեսզի հետո ստիպված չլինենք ընդհատել բուժումը: Եթե հանդիպում են բարդ պաթոլոգիաներ, ստիպված ենք լինում մի քանի օրով ընդհատել բուժումը, սակայն հետագայում բոլոր ընդհատումները կոմպենսացվում են, կատարվում է դոզայի վերահաշվարկ, և վերականգնվում է բուժման կորուստը:

-  Արդյոք քաղցկեղով հիվանդին նախապես ասվում է ճառագայթային բուժման ռիսկերի մասին, թե բժիշկը նախընտրում է ուղղակի հետևել ընթացքին, միգուցե բուժումն ընթանա առանց պաթոլոգիաների:

-  Հիվանդը պետք է բոլոր դեպքերում, տեղեկացված լինի, ճիշտը ակնկալվող բարդությունների մասին ասելն է, ինչպես նաև՝ ժամանակավոր դժվարությունների մասին: Մենք մինչև բուժումւը սկսելը պարտադիր կերպով հիվանդին կամ նրա հարազատներին իրազեկում ենք: Երբեմն իրենք հարազատները չեն ուզում, որ խոսակցությունը վարվի հիվանդի հետ: Ամեն դեպքում, խոսակցությունը միշտ վարվում է: Խոսքը գնում է  ակնկալվող տարբերակների մասին, սակայն եթե անսպասելի ինչ – որ բարդություն է առաջանում, դարձյալ տարվում է բացատրական աշխատանք, ամեն ինչ բացատրվում է:

- Լինում են արդյոք դեպքեր, երբ ճառագայթաթերապիայի կարիքը կա, այն նշանակվել է, սակայն  հիվանդը հրաժարվում է նշանակված բուժումից: Ձեր պրակտիկայում նման բաներ եղե՞լ են:

-  Իհարկե եղել են, շատ են եղել: Ես 26 տարվա բժշկական  փորձ ունեմ: Սկզբում նման դեպքերը ավելի շատ էին, հիմա արդեն մեր բնակչությունը ավելի գիտակցաբար է սկսել մոտենալ այդ ամեն ինչին: Բազմաթիվ դեպքեր կարելի է նշել, երբ հիվանդը հրաժարվել է բիոպսիայից, հրաժարվել է քիմիաթերապիայից, հրաժարվել է վիրահատությունից, մինչ օրս էլ նման դեպքեր իհարկե հանդիպում ենք, սակայն գնալով ավելի քիչ, քան ասենք, 90 – ականներին էր: Հիվանդի ցանկությունն է գլխավոր օրենքը, մեր խնդիրն է նրան լիարժեք բացատրել, տալ ճիշտ ինֆորմացիա, իսկ որոշումն ընդունողը հիվանդն է, նա պետք է ճիշտ կատարի իր որոշումը:

- Լիարժեք բուժման դեպքում կարող ես մոռանալ հիվանդության մասին. կարո՞ղ է բժիշկը նման բան ասել: Քաղցկեղ հիվանդության ծանր բուժման  ճանապարհն անցած մարդկանց մոտ չի՞ մնում մշտական անհանգստության զգացում, որ հիվանդությունը կարող է մի օր վերադառնալ:

-  Կարծում եմ, որ բժիշկը երբեք 100 տոկոսով չի կարող ասել՝ հիվանդությունը կարող է կրկնվել, թե՝ ոչ: Միգուցե իրոք կան դեպքեր երբ հմարավոր է ասել՝ վերջ դու կարող ես չհիշել այդ մասին: Գիտեք, բժշկի մոտեցումն այս դեպքում շատ կարևոր է: Ես սիրում եմ նշել, որ՝ Դուք արդեն առողջ եք: Շատ անգամ նույնիսկ ասում եմ՝ իմ առողջ հիվանդը: Դա մեծ նշանակություն ունի, ես իսկապես հավատում եմ: Ոչ թե ինչ – որ, օդի մեջ խոսակցություն է, ես չեմ չափազանցնում, ես իսկապես ընդունում եմ բուժումն անցած հիվանդին որպես առողջացած մարդ, ով այդ բոլոր էտապներն անցել է և հիմա վերջին փուլը ճառագայթային բուժումն է, չնայած միշտ չէ, որ այդպես է, ճառագայթային բուժումը կարող է և լինել սկզբից, սակայն ես միշտ դրական և  բարետեսորեն եմ տրանադրված այդ ամեն ինչին, նույն բանը պահանջվում է նաև մեր հիվանդներից: Ճիշտ է,  մտավախությունն այնպիսի բան է, որ չես կարող 100 տոկոսով վերացնել, սակայն իրոք, բժշկության մեջ չի լինում 100 տոկոս երաշխիք, որ՝ վերջ ու վերջ: Ամենահասարակ դեպքերը երբեմն կրկնվում են, խոսքը չի գնում միայն օնկոլոգիայի մասին, այլև՝ բժշկության  ցանկացած այլ ոլորտների:

- Ելնելով Ձեր պրակտիկայից, արդյոք այս բարդ ճանապարհն անցած մարդը կարողանում է իր կյանքը փոխել այնպես, որ քաղցկեղն այլևս չմոտենա իրեն՝ ապրի առանց սթրեսների, առանց վնասակար սովորույթների, հնարավո՞ր է … Ինչ պետք է անել, ինչ խորհուրդ կտաք:

- Տեսեք, արդեն հետբուժական կյանքի ընթացքում շատ մեծ նշանակություն ունի ճիշտ տրամադրվածությունը: Ավելին ասեմ, կան մարդիկ, որոնք հանգստանում են բուժումն ավարտելուց հետո, և կան մարդիկ, ովքեր հետո ստեղծում են ինչ – որ միություններ, սկսում են պայքարել, ակտիվիստական գործունեություն են ծավալում,խմբեր են ստեղծում, քննարկումներ են անում, մի շարք շատ ակտիվ հիվանդներ ունեմ, որ վաղուց ավարտել են բուժումը և չեն թաքցնում, որ իրենք հիվանդ են եղել, նրանք մեդիայով կոչեր են անում, բացատրական աշխատանքներ են տանում, և նրանք այնքան ուժեղ են իրենց զգում, որ փորձում են սատարել իրենց նման հիվանդներին, ովքեր դեռ չեն հաղթահարել բուժման փուլերը: Բացի դրանից իհարկե, օնկոլոգիայի մեջ ամենակարևորը ոչ թե բուժումն է, շատ ավելի հեշտ է բուժել հիվանդությունը՝ դեռ չառաջացած: Կան իհարկե կանխարգելման ծրագրեր, խորհուրդներ:

Առաջինը՝ պետք է իրազեկված լինել,  երկրորդը ՝ հիվանդության վաղ հայտնաբերումը միանշանակ, բուժման կարևոր նախապայմանն է, որովհետև ցանկացած հիվանդություն կարելի է բուժել վաղ շրջանում:Շատ մեծ նշանակություն ունեն սկրինինգային ծրագրերը, որոնք Հայաստանում դեռ ամբողջ ծավալով չեն կատարվում,  և իհարկե շատ կարևոր է դիագնոստիկ մեթոդների կիրառումը և զարգացումը՝ կոմպյուտերային տոմոգրաֆիա, MRT հետազոտություն, KT…

Այսքանից հետո միայն չորրորդ տեղում գալիս են բուժման եղանակները:

Ամբողջ աշխարհով մեկ ուռուցքային հիվանդությունները շարունակում են աճել, ընդ որում, աշխարհի բոլոր երկրներում: Դա կապված է մի շարք պատճառների հետ, հիմնականում՝ քաղցկեղածին գործոնների հետ, որոնք կան և մթնոլորտի մեջ, և հողի մեջ, և սննդի մեջ, դրանք շարունակում են շատանալ, սական,դրա հետ միասին, պետք է մի բան պարզ իմանալ, ճիշտ է, հիվանդությունը սկսում է շատանալ, սակայն այդ հիվանդությունից մահացության թվերը պակասում են, գլխավորը դա է, ինչը նշանակում է, որ մարդիկ ստանում են էֆեկտիվ բուժում:

-  Շնորհակալություն, բժիշկ, առողջ եղեք:

Օգտվելով ընձեռնված հնարավորությունից՝ Zham.am –ը շնորհավորում է դոկտոր Քարամյանին՝ ծննդյան տարեդարձի առթիվ: Հարգելի բժիշկ, շարունակեք Ձեր բարդ աշխատանքը խաղաղ երկնքի տակ: Նորանոր հաջողություններ ենք մաղթում:

Հեղինակ՝ Մետաքսյա Ղևոնդյան

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan