«Կիևյան» կամրջից ընկած 24-ամյա երիտասարդի մահվան հանգամանքները պարզվում են. ՔԿ
![«Կիևյան» կամրջից ընկած 24-ամյա երիտասարդի մահվան հանգամանքները պարզվում են. ՔԿ](/timthumb.php?src=/disc/21-03-22/c75a3d14e637d17df1b2c945daee5964.jpg&w=450)
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում միջոցներ են ձեռնարկվում 24-ամյա երիտասարդի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախնական տվյալներով, 2022թ. մարտի 21-ին՝ ժամը 06:40-ին, քաղաքացին ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ «Կիևյան» կամրջից տղա է ցած նետվել:
Կատարվել է դեպքի վայրի զննություն: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: