Հերթական արյունոտ «ռազբորկան» (տեսանյութ) Ալիևի իրական պահանջը փաստացի Հայաստանի ամբողջական կապիտnւլյաgիան է. Հայկ Նահապետյան ՔՊ-ական «աղջիկներն ու տղաները» խառնվել են իրար (տեսանյութ)
18
«Ազատություն» TV-ի անդրադարձն Անդրանիկ Թևանյանի՝ Հ1-ին տված հարցազրույցին և ներքաղաքական իրավիճակին (տեսանյութ) Խայտառակ «մարտաֆիլմ» Երևանում. փոխհրաձգություն և 10 վիրավոր, մեկը մահացել է Հենց հերթը հասնում է ներքևի խավի աշխատողին, ով իրոք պախատ է անում, պետությունը չի տեսնում խնդիրը. տաքսու վարորդ Ալիևի՝ Մյունխենում տված հարցազրույցից և ունեցած ելույթից հետո ակնհայտ է, որ շատ վտանգավոր մի շրջափուլի մեջ ենք հայտնվել. Սուրենյանց Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում մեկնարկեց Եպիսկոպոսաց հավաքը Օրվա իշխանությունն անհանգստացած է ընդդիմադիր դաշտում տեղի ունեցող համախմբման գործընթացներից․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ալիևը ծաղրում ու թաղում է Նիկոլ Փաշինյանի «խաղաղության խաչմերուկը» ՔՊ-ում տագնապ է հայտարարված (տեսանյութ) Գյումրիում Միքայել սրբազանին դիմավորեցին կարոտով ու ջերմությամբ Փետրվարի 15-ին Ալիևը պայթեցրեց Նիկոլի ամենամեծ սուտը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում խայտառակ, անմարդկային պայմաններ են քաղբանտարկյալների համար (տեսանյութ) Տարօրինակ է. Զախարովան` երկաթուղու կառավարման վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին (տեսանյութ) Ադրբեջանցին հասել է Շիրակի մարզի Ամասիա բնակավայր (տեսանյութ) 2020թ․ պատերազմից հետո բալանսը փոխվել է՝ Թուրքիան մտել է տարածաշրջան. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Հերթական արյունոտ «ռազբորկան» (տեսանյութ) «Ազատություն» TV-ի անդրադարձն Անդրանիկ Թևանյանի՝ Հ1-ին տված հարցազրույցին և ներքաղաքական իրավիճակին (տեսանյութ) Ոստիկանները պարզել են Աջափնյակում տեղի ունեցած միջադեպի մասնակից անձանց շրջանակը Երևանում կրակոցների հետևանքով կա զոհ, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 3-ինը՝ ծանր. ԱՆ Ո՞րն է քննչականի շահագրգռվածությունը. Փաստաբանը՝ Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութերի փորձաքննությունների արդյունքների մասին Հենց մեր տան դիմաց էր. Կրակոցի ձայնից դաշտում խաղացող երեխաները փախան. Աջափնյակի արյունալի կրակոցների ականատես Հենց մեր տան դիմաց էր. Կրակոցի ձայնից դաշտում խաղացող երեխաները փախան. Աջափնյակի արյունալի կրակոցների ականատես Խայտառակ «մարտաֆիլմ» Երևանում. փոխհրաձգություն և 10 վիրավոր, մեկը մահացել է Հենց հերթը հասնում է ներքևի խավի աշխատողին, ով իրոք պախատ է անում, պետությունը չի տեսնում խնդիրը. տաքսու վարորդ Կոչ եմ անում նախագահ Թրամփին կատարել հայ գերիներին ազատ արձակելու հրապարակային խոստումը. Ջարեդ Գենսեր Ալիևի իրական պահանջը փաստացի Հայաստանի ամբողջական կապիտnւլյաgիան է. Հայկ Նահապետյան Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 4 վարչական շրջանում Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառված երկրից չբացակայելու արգելքը վերացվել է Ալիևի՝ Մյունխենում տված հարցազրույցից և ունեցած ելույթից հետո ակնհայտ է, որ շատ վտանգավոր մի շրջափուլի մեջ ենք հայտնվել. Սուրենյանց Բարձրացվելու է դատավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը. փաստաբան ՔՊ-ական «աղջիկներն ու տղաները» խառնվել են իրար (տեսանյութ) Պարգևավճար՝ վատ աշխատանքի համար (տեսանյութ) Ավստրիայում մեկնարկել է Եպիսկոպոսաց հավաքը Արշավիր Շավարշյանի անվան գեղեցիկ դպրոցը կառավարությունը փակել է (տեսանյութ) Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում մեկնարկեց Եպիսկոպոսաց հավաքը Վախի մթնոլորտում է պահում ողջ կուսակցությանը «Փաստորեն, լիչնի նիպրիյազն եմ հա՞ սեփական թիմում». Փաշինյանը՝ ՔՊ–ականներին Քրեական գործի քննությունը տապալված է. նախկին ոստիկանապետին դատարան չեն կարողանում բերել Իշխանությունները ընտրություններից 10 օր առաջ ցանկանում են մեծ շքերթ անցկացնել Ի՞նչ ձևաչափով է մեկնարկում Եպիսկոպոսաց ժողովը Փաշինյանը Հայաստանը դարձնում է պատերազմի տարածք․ TRIPP-ը կարող է դառնալ լեգիտիմ թիրախ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը պետական պարտքը ավելացրել է 2,45 մլրդ դոլարով

Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության պետական պարտքը ավելացել է 2 միլիարդ 450 միլիոն ԱՄՆ դոլարով կամ 35,8 տոկոսով։ Ներկայումս ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պարտք է մոտ 3200 դոլար։

Նախկինում այս իշխանությունները, երբ ընդդիմություն էին, հաճախ հայտարարում էին պետական պարտքի ավելացման վտանգների, հնարավոր ֆինանսական անկայության և դրանց անարդյունավետ ծախսելու մասին։ Սակայն իշխանությունը ստանձնելուց հետո նրանք շարունակեցին նույն ֆինանսական քաղաքականությունը, այն է՝ կապիտալ ծրագրերի իրականացման անվան տակ նոր պարտքեր ներգրավել առանց գնահատելու և վերահսկելու այդ ծրագրերի արդյունավետությունը։

Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ճանապարհաշինության, ոռոգման, դպրոցաշինության և այլ ենթակառուցվածքների կառուցման անվան տակ վերցվում են խոշոր վարկային փաթեթներ, որոնք հիմնականում թերակատարվում են կամ ամբողջությամբ ձախողվում, այսինքն՝ խախտում են հաստատված ժամանակացույցը, վատ վերահսկողության կամ կոռուպցիայի հետևանքով անորակ աշխատանք է կատարվում և այլն։

Սրա վառ օրինակը Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրն է․ նախկին և գործող իշխանությունների կողմից մինչև այժմ փոշիացվել են շուրջ 400 մլն ԱՄՆ դոլարի վարկային միջոցներ, որոնք ձեռք էին բերվել Ասիական զարգացման բանկից, Եվրոպական ներդրումային բանկից, Եվրոպական զարգացման բանկից և այլ աղբյուրներից։ Առանց համապատասխան գնահատումներ և հետևություններ անելու՝ փորձում են սկսել Սիսան-Քաջարան ճանապարհահատվածի աշխատանքները։

Իրավիճակը չի փոխվել նաև վերջին տարիներին, մասնավորապես՝ 2021 թվականի հունվարին ՀՀ կառավարությունը թողարկեց 750 մլն ԱՄՆ դոլարի պետական պարտատոմսեր, որոնցից ստացված գումարները հիմնականում ուղղեց ասֆալտապատման ծրագրերին։ Անշուշտ, այդ ծրագրերը քաղաքական օգուտներ բերեցին նախընտրական շրջանում, բայց դրանցտնտեսական արդյունավետությունը փաստացի շատ ցածր է։

Ուշագրավ է, որ միայն 2021 թվականին տնտեսական ակտիվությունը խթանելու նպատակով գործող իշխանությունները պետական պարտքն ավելացրել են 1,26 մլրդ ԱՄՆ դոլարով։ Այն դեպքում, երբ համախառն ներքին արդյունքն աճել է ընդամենը 5,7 տոկոսով այսինքն՝ նոր վերցված պարտքն ավելի շատ դարձել է բեռ․ դրա բերած օգուտն անհամեմատ քիչ է։

2022 թվականի ՀՀ պետական բյուջեով նախատեսված է, որ բյուջեի պակասուրդը կազմելու է 242,2 մլրդ ՀՀ դրամ կամ մոտ 500 մլն ԱՄՆ դոլար։ Սակայն հաշվի առնելով ռուս-ուկրաինական հակամարտությունն ու տնտեսական պատժամիջոցների պատերազմը՝ 2022 թվականի համար Հայաստանի տնտեսության վերաբերյալ կանխատեսումները վերանայվում են։ Մասնավորապես՝ ՀՀ կենտրոնական բանկի նոր կանխատեսման համաձայն՝ 2022 թվականին ՀՀ տնտեսական աճը կազմելու է 1,6 տոկոս նախկին 5,3 տոկոսի փոխարեն։ Հետևաբար, ՀՀ կառավարությունը պարտադրված է լինելու լրացուցիչ վարկեր ներգրավել։

Հարկ է նշել, որ 2022 թվականի հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետական պարտքը արդեն իսկ ավելացել է 98 մլն դոլարով, և սա դեռ տարվա սկիզբն է։

Ամփոփելով առկա իրավիճակը՝ կանխատեսելի է, որ 2022 թվականի ընթացքումարագ տեմպերով շարունակելու է աճել ՀՀ պետական պարտքը, որն էլ ավելի է վատթարացնելու երկրի ֆինանսական կայունությունը և պարտադրելու է ավելացնել հարկային բեռը։

Արամ Աճեմյան

Աղբյուրը՝ news.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>