Մոսկվայում կայացած ՌԴ էներգետիկայի ու Իրանի նավթի նախարարների հանդիպման գլխավոր հարցերից էր երկրների միջև Հյուսիս-Հարավ էներգետիկ միջանցքի ձևավորումը՝ Ադրբեջանի տարածքով

Դիտել նաև
ՔՊ մի քանի պատգամավորներ իրենց օգնականների հրահանգել էին հետ վերցնել ստորագրությունները
«ԵՄ դիտորդական առաքելությունը գալիս է «Զանգեզուրյան միջանցքի» բացումը սպասարկելու». հրատապ պարզաբանում
Դումանյանից ու Մաթևոսյանից հետո Վահան Քերոբյանը նույնպես կարող է հրաժեշտ տալ իր պաշտոնին. մանրամասներ
«Կրակոցները նորմալ բան են դարձել, վաղն էլ կարող է ես լինեմ զոհը, և ես պատրաստ եմ դրան»․ Վահան Քերոբյան
Ի՞նչ է ուզում Քերոբյանը գյուղացիներից․ արխիվային տեսանյութ
Երեկ Մոսկվայում կայացած ՌԴ էներգետիկայի ու Իրանի նավթի նախարարների հանդիպման գլխավոր հարցերից էր երկրների միջև Հյուսիս-Հարավ էներգետիկ միջանցքի ձևավորումը՝ Ադրբեջանի տարածքով:
Ու ոչ մի խոսք Հայաստանի մասին, թեև դեռևս 2016 թ.-ին նույն Իրանը, Ռուսաստանն ու Հայաստանը կնքել էին միջպետական պայմանագիր Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքի ձևավորման վերաբերյալ:
Այսպիսով, 2018-ից ի վեր Ադրեբջանի կողմից իրականացվող հետևողական էներգետիկ քաղաքականությունն արդեն այսօր շոշափելի արդյունքների է բերում:
Ինչ խոսք, շաշափելի արդյունքների է բերում նաև հայաստանյան պսևդո-իշխանությունների կողմից որդեգրված հակաիրանական քաղաքականությունը՝ ոչ պակաս շոշափելի ռիսկեր ձևավորելով մեր ազգային անվտանգության համար: Ու այդ նույն պսևդո-իշխանությունների կողմից Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցման ժամկետները մինչև 2024 թ. տեղափոխելը այդ դավադիր քաղաքականության ուղիղ դրևորումներից է:
Սա տարածաշրջանային ռազմավարական հաղորդակցություներից Հայաստանի դուրսմղման շարունակությունն է, այժմ արդեն՝ շատ ավելի վտանգավոր հետևանքներով:
Քաղաքագետ Վահան Դավթյանի ֆեյսբուքյան էջից