Ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ հասկացությունը կվերանայվի. ԱԺ-ն ընդունեց
![Ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ հասկացությունը կվերանայվի. ԱԺ-ն ընդունեց](/timthumb.php?src=/disc/09-03-22/89d459d41d60b2d6134a13371590cb7c.jpg&w=450)
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը։
Նախագիծը քվեարկությամբ ստացավ 67 կողմ, 2 դեմ, 29 ձեռնպահ ձայն։
Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը, որը ներկայացնում էր նախագիծը, հայտարարել էր, թե վերջին շրջանում Հայաստանում ի հայտ են եկել ծխախոտային նոր արտադրատեսակներ, որոնք պարունակում են նիկոտին, սակայն լուծույթի գոլորշիացմամբ չեն աշխատում։
Փոխարինիչների հետ կապված դրույթ կար, բոլոր կարգավորումները հստակ սահմանված էին, սակայն, քանի որ ի հայտ է եկել նոր արտադրատեսակ, որը ներառված չէր օրենքում, ըստ այդմ, հիմա են բերել փոփոխությունը հրատապ ընդունելու ու, եթե մինչև մարտի 15-ը չընդունեն, ապա նոր ի հայտ եկած ապրանքատեսակը չի մտնի օրենքի կարգավորման դաշտ։
Հիշեցնենք՝ մարտի 15-ից հանրային սննդի բաց և փակ տարածքներում ծխելը կարգելվի։