Պետական համակարգում առաջնահերթությունը տրվում է ծանոթ-բարեկամ-կուսակից կապերին

«Ժողովուրդ»-ը գրում է. «Չնայած կառավարությունն իր ծրագրում խոստացել է «խելացի» կառավարում իրականացնել, այնուամենայնիվ շարունակվում են արատավոր բարքերը, երբ պետական կառավարման համակարգում առաջնահերթությունը տրվում է ծանոթ-բարեկամ-կուսակից կապերին: Արդյունքում օրինակ իրավաբանը կարող է աշխատել երկրաբան, կամ ոստիկանը՝ էկոլոգ:
Զավեշտալին այն է, որ այս իրավիճակը միանգամայն «օրինական» է, քանի որ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքն էլ չի պարտադրում, որ վերոնշյալ գերատեսչություններում համապատասխան մասնագետներ աշխատեն: Օրենքի 10-րդ հոդվածով, որը սահմանում է քաղծառայության պաշտոնի անձնագիրը, հետևյալ պահանջներն է առաջ քաշում. քաղծառայության բարձրագույն պաշտոնների անձնագրերը ընդգրկում են բարձրագույն կրթություն, առնվազն 2 կամ 5 տարվա քաղաքացիական ծառայության ստաժ, կամ վերջին 5 տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական պաշտոններում երկու տարվա աշխատանքային ստաժ և վերջ:
Ու ոչ մի խոսք մասնագիտական կրթության մասին: Եվ արդյունքում իրավաբանին, որ հողի շերտի մասին ոչինչ չգիտի, հանքի շահագործման լիցենզիա են տալիս»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: