Հեղափոխությունը/իշխանափոխությունը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը ․․․ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան. օր 5–րդ՝ ՈւՂԻՂ Մայիսի 9-ին, ժամը 16:00-ին, հանդիպում ենք Հանրապետության հրապարակում
8
Մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա իրականացրեցին ԱԺ-ի մոտ՝ միանալով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման պահանջին Եթե ոչ եկեղեցին, ապա ո՞վ պետք է այդ համախմբումը կատարեր. Գառնիկ Դանիելյան Մենք իշխանություն վերցնելու ցանկություն չունենք, բայց անտարբերությունը մահացու մեղք է. Միքայել սրբազան Փաշինյանը գնաց... իր չսիրելի Մոսկվա Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ գալիս են՝ միանալու Բագրատ Սրբազանի շարժմանը (ուղիղ) «Շիրակը՝ հանուն Հայրենիքի» նախաձեռնությունը Գյումրուց երթով կշարժվի Աբովյան՝ միանալու Բագրատ Սրբազանի գլխավորած երթին Արշակ սրբազանին փորձում են լռեցնել. նրան կրկին կանչել են ԱԱԾ Այս երթը անմահության ճանապարհ է. Բագրատ սրբազան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը միտումնավոր փչացնում է հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Կոչ ենք անում նաև իշխանություններին` անսալ ժողովրդի հիմնավոր պահանջներին. Գերագույն Հոգևոր խորհուրդ Պատերազմ Արցախում
Մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա իրականացրեցին ԱԺ-ի մոտ՝ միանալով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման պահանջին Իրանի Հայ Դատի գրասենյակը իր զորակցությունն է հայտնում Շարժմամը «Ովքեր կմիանան ցույցին, որևէ հարցով էլ չզանգեք». արցախցիներին սպառնացել են Եթե ոչ եկեղեցին, ապա ո՞վ պետք է այդ համախմբումը կատարեր. Գառնիկ Դանիելյան Մենք իշխանություն վերցնելու ցանկություն չունենք, բայց անտարբերությունը մահացու մեղք է. Միքայել սրբազան Հեղափոխությունը/իշխանափոխությունը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը ․․․ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան. օր 5–րդ՝ ՈւՂԻՂ Կանգնած ենք Տավուշի ու Մայր Հայաստանի մեր մտահոգ հայրենակիցների կողքին․ Հայտարարություն Մայիսյան թեզիսներ կամ ինչպես խուսափել հեղափոխության «մանկական հիվանդություններից» Մայիսի 9-ին, ժամը 16:00-ին, հանդիպում ենք Հանրապետության հրապարակում Փաշինյանը մեկնել է ՌԴ Էական ոչինչ պետք չէ ակնկալել. Ձյունիկ Աղաջանյանը` Ալմաթիի հանդիպման մասին Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Փաշինյանը խաբել է. Մաս 204 Փաշինյանը գնաց... իր չսիրելի Մոսկվա Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ գալիս են՝ միանալու Բագրատ Սրբազանի շարժմանը (ուղիղ) Բագրատ սրբազանի երթը իրավապահ համակարգում որոշակի գործընթացների կասեցման պատճառ է դարձել Այսօր մենք ազգովի վերապրում ենք մեր օրհասական Սարդարապատը. լիովին աջակցում եմ Բագրատ Սրբազանի նախաձեռնությանը. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան «Շիրակը՝ հանուն Հայրենիքի» նախաձեռնությունը Գյումրուց երթով կշարժվի Աբովյան՝ միանալու Բագրատ Սրբազանի գլխավորած երթին Արագածը մի՛ պղծեք. «Հրապարակ» Արշակ սրբազանին փորձում են լռեցնել. նրան կրկին կանչել են ԱԱԾ Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Պետք է պարտադրել և այդ պարտադրանքը տեղափոխել խորհրդարան. Ռուբեն Հակոբյան (տեսանյութ) Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Հայ Առաքելական եկեղեցին զանգերն է հնչեցնում. վտանգի մեջ է ՀԱՅՐԵՆԻՔԸ․ Մետաքսե Հակոբյան Նիկոլ Փաշինյանը՝ պատերազմի լեգիտիմ հիմք. «Կարճ ասած» (տեսանյութ) Այս երթը անմահության ճանապարհ է. Բագրատ սրբազան (տեսանյութ) LiveAra հարթակը միանում է «Տավուշը` հանուն հայրենիքի» շարժմանը Անտարբերությունը նոր հանցագործություն կծնի․ սա պայքար է հայի արժանապատվության և հանուն Հայաստանի Հանրապետության․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Միացե՛ք համաժողովրդական ալիքին․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)

44֊օրյայի վիրավորներին Հունաստանից ուղարկված 4 տոննա բեռը 1 տարի է, ինչ «Զվարթնոցում» է

ՀՅԴ Հունաստանի կառույցի սոցցանցի պաշտոնական էջում հրապարակվել է Հայաստանի կառավարությանն ուղղված բողոքի նամակ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

Խոր հիաս­թա­փու­թիւն ու ան­հանգս­տու­թիւն յա­ռա­ջաց­նող լու­րի մը մա­սին տե­ղե­կու­թիւն հա­սաւ ­Հայ Օգ­նու­թեան ­Միու­թեան ­Յու­նաս­տա­նի եր­կու միա­ւոր­նե­րուն՝ ­Յու­նաս­տա­նի ­Հայ ­Կա­պոյտ ­Խա­չի եւ ­Մա­կե­դո­նիոյ եւ Թ­րա­կիոյ ­Հայ Գ­թու­թեան ­Խա­չին, ­Հա­յաս­տա­նի ­Զո­ւարթ­նոց օ­դա­կա­յա­նին մի­ջո­ցաւ, ուր կը յայտ­նո­ւէր, թէ օ­դա­նա­ւա­կա­յա­նի պա­հես­տա­նո­ցի բաժ­նին մէջ կը շա­րու­նա­կեն մնալ՝ ­Յու­նաս­տա­նէն մէկ տա­րի ա­ռաջ, 12 ­Դեկ­տեմ­բեր 2020-ին, եւ 9 ­Յու­նո­ւար 2021-ին, 15 բալ­լեթ­ներ, ո­րոնք հաս­ցէագ­րո­ւած էին Հ.Հ. Ար­տա­կարգ Ի­րա­վի­ճակ­նե­րու նա­խա­րա­րու­թեան։

Ինչ­պէս ծա­նօթ է, ­Յու­նաս­տա­նի ամ­բողջ տա­րած­քին կա­տա­րո­ւած մար­դա­սի­րա­կան օգ­նու­թեան ար­շաւ մը կազ­մա­կեր­պո­ւե­ցաւ, Ատր­պէյ­ճա­նի կող­մէ Ար­ցա­խի դէմ սան­ձա­զեր­ծո­ւած 44-օ­րեայ պա­տե­րազ­մի ըն­թաց­քին ու ա­նոր ա­ւար­տէն ետք, ­Հա­յաս­տա­նի եւ Ար­ցա­խի մեր հայ­րե­նա­կից­նե­րուն օգ­նե­լու եւ յատ­կա­պէս հայ զի­նո­ւոր­նե­րուն կա­րիք­նե­րը հո­գա­լու ի­մաս­տով։ Ան­նա­խա­դէպ ծա­ւալ­նե­րու հա­սած՝ հայ եւ յոյն ժո­ղո­վուր­դէն գո­յա­ցած մար­դա­սի­րա­կան այս օգ­նու­թիւ­նը կազ­մա­կեր­պո­ւած էր ­Յու­նաս­տա­նի ­Հայ ­Կա­պոյտ ­Խա­չի ու ­Մա­կե­դո­նիոյ եւ Թ­րա­կիոյ ­Հայ Գ­թու­թեան ­Խա­չին կող­մէ, ո­րոնք ի­րենց շուրջ հա­մախմբե­ցին գա­ղու­թի բո­լոր ազ­գա­յին­նե­րը, յու­նա­կան մեծ ըն­կե­րու­թիւն­ներ, մար­դա­սի­րա­կան կազ­մա­կեր­պու­թիւն­ներ, ան­հատ­ներ եւ յու­նա­կան պե­տու­թիւ­նը, որ ­Յու­նաս­տա­նի ար­տա­քին գոր­ծոց նա­խա­րա­րու­թեան ԻՏԱՍ բա­ժան­մուն­քի նե­ցու­կով եւ ­Յու­նաս­տա­նի պաշտ­պա­նու­թեան նա­խա­րա­րու­թեան տրա­մադ­րած եր­կու օ­դա­նաւ­նե­րով, Ե­րե­ւան հաս­ցուց օգ­նու­թեան մեծ մա­սը։

Հս­կա­յա­կան քա­նա­կու­թե­նէն այն մա­սը որ հա­գուս­տե­ղէն, ծած­կոց­ներ, խա­ղա­լիք­ներ, զա­նա­զան պի­տոյք­ներ, վեր­մակ­ներ կը նե­րառ­նէր ուղ­ղո­ւած էր ­Հա­յաս­տա­նի ­Հայ Օգ­նու­թեան ­Միու­թեան, որ օ­րին ներ­կա­յա­ցաւ օ­դա­կա­յան եւ յա­ւե­լեալ գու­մար­ներ վճա­րե­լով ստանձ­նեց ու վեր­ցուց օգ­նու­թեան ծրրար­նե­րը, ա­նոնք շու­տով հասց­նե­լով ու բաժ­նե­լով կա­րի­քա­ւոր մեր հայ­րե­նա­կից­նե­րուն։

Իսկ այդ մա­սը որ բժշկա­կան սար­քեր եւ դե­ղօ­րայ­քի մեծ ու թան­կար­ժէք քա­նա­կու­թիւն կը նե­րառ­նէր, հաս­ցէագ­րո­ւած էր ­Հա­յաս­տա­նի Ար­տա­կարգ Ի­րա­վի­ճակ­նե­րու նա­խա­րա­րու­թեան, այն­պէս ինչ­պէս օ­րին թե­լադ­րո­ւած էր ­Հա­յաս­տա­նի պե­տու­թե­նէն։

­Զո­ւարթ­նոց օ­դա­նա­ւա­կա­յա­նէն հա­ղոր­դո­ւած լու­րին հա­մա­ձայն, օ­դա­նա­ւա­կա­յան մնա­ցած է Հ.Հ. Ար­տա­կարգ Ի­րա­վի­ճակ­նե­րու նա­խա­րա­րու­թեան հաս­ցէագ­րո­ւած բա­ժի­նը, որ այն­քան կա­րե­ւոր էր վի­րա­ւոր մեր զի­նո­ւոր­նե­րու խնամ­քին հա­մար։ ­Հա­կա­ռակ ­Զո­ւարթ­նոց օ­դա­նա­ւա­կա­յա­նի շա­րու­նա­կա­կան ճնշում­նե­րուն դէ­պի նա­խա­րա­րու­թիւն, որ­պէս­զի գան եւ ստանձ­նեն օգ­նու­թեան բա­ժի­նը յայտ­նի է, թէ ո­չինչ կա­տա­րո­ւած է, այլ օգ­նու­թիւ­նը շա­րու­նա­կած է մնալ օ­դա­նա­ւա­կա­յա­նի պա­հես­տա­նո­ցը։

Այդ բա­ժի­նը կը կազ­մէ 9 բալ­լեթ, որ Ե­րե­ւան հա­սած էր 12 ­Դեկ­տեմ­բեր 2020-ին եւ 6 բալ­լեթ, որ Ե­րե­ւան հա­սած էր 9 ­Յու­նո­ւար 2021-ին, բո­լո­րը հաս­ցէագ­րո­ւած Հ.Հ. Ար­տա­կարգ Ի­րա­վի­ճակ­նե­րու նա­խա­րա­րու­թեան։ Ն­շենք, նաեւ, թէ երբ ­Յու­նաս­տա­նէն եր­կու օ­դա­նաւ­նե­րը Ե­րե­ւան ժա­մա­նած էին, այս ապ­րանք­նե­րուն հա­մար ման­րա­մասն ցու­ցակ­ներ յանձ­նո­ւած էին նա­խա­րա­րու­թեան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րուն, ո­րոնք ստո­րագ­րած, ստու­գած եւ ստանձ­նած էին օգ­նու­թեան լրիւ բո­վան­դա­կու­թիւ­նը։

­Ծայր աս­տի­ճան վրդո­վեց­նող այս ե­րե­ւոյ­թին մա­սին, Հ.Օ.Մ.-ի ­Յու­նաս­տա­նի միա­ւոր­նե­րը նա­մակ մը պատ­րաս­տած ու յղած են Հ.Հ. Ար­տա­կարգ Ի­րա­վի­ճակ­նե­րու նա­խա­րար պրն. Անդ­րա­նիկ ­Փի­լո­յեա­նին եւ Հ.Հ. Ար­տա­քին ­Գոր­ծոց նա­խա­րար պրն. Ա­րա­րատ ­Միր­զո­յեա­նին, ­Յու­նաս­տա­նի մօտ Հ.Հ. դես­պան պրն. ­Տիգ­րան Մկրտ­չեա­նի մի­ջո­ցաւ։

­Խոր հիաս­թա­փու­թիւն ու զայ­րոյթ յա­ռա­ջաց­նող այս ի­րո­ղու­թեան լոյ­սին տակ, կը պա­հան­ջո­ւի յստա­կաց­նել յա­պա­ղու­մի ու ան­տար­բե­րու­թեան պա­տաս­խա­նա­տու­նե­րը, ո­րոնք ի­րենց պար­տա­կա­նու­թիւ­նը ժա­մուն չկա­տա­րե­լով, վի­րա­ւոր մեր զի­նո­ւոր­նե­րէն զրկե­ցին անհ­րա­ժեշտ դե­ղօ­րայքն ու ի­րենց դար­մա­նու­մին կամ վե­րա­կանգ­նու­մին հա­մար ի­րե­րը։

­Հարկ է ան­մի­ջա­պէս յանձ­նել ապ­րան­քը, որ այն­քան մեծ հո­գա­տա­րու­թեամբ հա­ւա­քագ­րո­ւե­ցաւ ու ա­ռա­քո­ւե­ցաւ, իր նպա­տա­կին՝ հայ հե­րոս զի­նո­ւոր­նե­րու կա­րիք­նե­րուն ծա­ռա­յե­լու հա­մար։

____________________________________________

Բո­ղո­քի նա­մակ ­Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թեան

Ուղ­ղո­ւած՝ ­Յու­նաս­տա­նի մօտ ՀՀ ար­տա­կարգ եւ լիա­զօր ­Դես­պան, պրն. ­Տիգ­րան Մկրտ­չեա­նին

­Յանձ­նե­լի՝

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան Ար­տա­կարգ Ի­րա­վի­ճակ­նե­րու նա­խա­րար պրն. Անդ­րա­նիկ ­Փի­լո­յեա­նին

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան Ար­տա­քին ­Գոր­ծոց նա­խա­րար պրն. Ա­րա­րատ ­Միր­զո­յեա­նին

­Մե­ծա­յա՜րգ պրն. ­Դես­պան ­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան,

­Հայ Օգ­նու­թեան ­Միու­թեան ­Յու­նաս­տա­նի եր­կու միա­ւոր­նե­րը՝ ­Յու­նաս­տա­նի ­Հայ ­Կա­պոյտ ­Խա­չը ու ­Մա­կե­դո­նիոյ եւ Թ­րա­կիոյ ­Հայ Գ­թու­թեան ­Խա­չը, Ատր­պէյ­ճա­նի կող­մէ Ար­ցա­խի դէմ սան­ձա­զեր­ծո­ւած 44-օ­րեայ պա­տե­րազ­մի ըն­թաց­քին ու ա­նոր ա­ւար­տէն ետք, նա­խա­ձեռ­նե­ցին մար­դա­սի­րա­կան մե­ծա­ծա­ւալ օգ­նու­թեան հա­ւա­քագր­ման աշ­խա­տան­քի, միակ նպա­տակ ու­նե­նա­լով՝ ­Հա­յաս­տա­նի եւ Ար­ցա­խի մեր հայ­րե­նա­կից­նե­րու եւ ի մաս­նա­ւո­րի զի­նո­ւոր­նե­րու ա­ռաջ­նա­հերթ կա­րիք­նե­րու բա­ւա­րա­րու­մը:

Ա­ւե­լի քան չորս ա­միս­ներ տե­ւած, տեն­դա­գին աշ­խա­տան­քով հա­ւա­քո­ւած ու ծրա­րո­ւած մե­ծա­քա­նակ դե­ղո­րայք, բժշկա­կան սար­քա­ւո­րում­ներ եւ մար­դա­սի­րա­կան անհ­րա­ժեշտ պի­տոյք­ներ ներ­փա­կող այս օգ­նու­թիւ­նը, ո­րուն հա­մար նո­ւի­րա­տո­ւու­թիւն­ներ կա­տա­րե­ցին հայ­կա­կան եւ յու­նա­կան, անձ­նա­կան թէ հա­սա­րա­կա­կան գոր­ծօն­ներ, եւ ո­րու քա­նա­կը կը գե­րա­զան­ցէր 40 tn.-ը, ու­ղար­կո­ւե­ցան ­Հայ­րե­նիք, ե­րեք տար­բեր մա­սե­րով, ա­ռա­ջի­նը՝ 12 ­Դեկ­տեմ­բեր 2020-ին եւ երկ­րոր­դը՝ 9 ­Յու­նո­ւար 2021-ին օ­դա­յին ճամ­բով ­Յու­նաս­տա­նի Արտ­գործ եւ ­Պաշտ­պա­նու­թեան նա­խա­րա­րու­թիւն­նե­րու տրա­մադ­րած զի­նո­ւո­րա­կան օ­դա­նա­ւե­րով , իսկ եր­րորդ մա­սը՝ 8 ­Փետ­րո­ւար 2021-ին, ցա­մա­քա­յին ճամ­բով:

Այս օգ­նու­թեան մէկ բա­ժի­նը փո­խան­ցո­ւե­ցաւ Հ.Օ.Մ.-ի ­Հա­յաս­տա­նի եւ Ար­ցա­խի միա­ւոր­նե­րուն, ո­րոնք ան­մի­ջա­կան կեր­պով կազ­մա­կեր­պե­ցին ա­նոնց բաշ­խու­մը կա­րի­քա­ւոր մեր հայ­րե­նա­կից­նե­րուն, իսկ բժշկա­կան սար­քե­րու եւ դե­ղո­րայ­քի բա­ժի­նը ու­ղար­կո­ւե­ցաւ Հ.Հ. Ար­տա­կարգ Ի­րա­վի­ճակ­նե­րու նա­խա­րա­րու­թեան, որ­պէս­զի պե­տա­կան մար­մին­նե­րը հա­մադ­րո­ւած կեր­պով զա­նոնք տրա­մադ­րեն -ի­րենց հա­յե­ցո­ղու­թեամբ եւ ըստ կա­րե­ւո­րու­թեան, նկա­տի ու­նե­նա­լով թէ եր­կի­րը դեռ կը գտնո­ւէր պա­տե­րազ­մա­կան վի­ճա­կի մէջ:

­Պէտք է նշել թէ Հ.Օ.Մ.-ի մեր միա­ւոր­նե­րը, ի­րենց վե­րա­բե­րող մար­դա­սի­րա­կան օգ­նու­թեան հա­մար պար­տա­ւո­րո­ւե­ցան մու­ծել մեծ գու­մար­ներ, որ­պէս­զի ապ­րանք­նե­րը շու­տով փո­խան­ցո­ւին ի­րենց, մօ­տե­ցում որ մե­զի հա­մար ա­նըն­դու­նե­լի էր նկա­տի ու­նե­նա­լով օգ­նու­թեան մար­դա­սի­րա­կան բնոյ­թը: Օ­րին՝ մեր ու­ղար­կած թիւ 103/18-21 նա­մա­կով (9 ­Փետ­րո­ւար 2021.ին), մեր այս դժգո­հու­թիւ­նը փո­խան­ցե­ցինք Հ.Հ. փոխ վար­չա­պետ՝ պրն. ­Տիգ­րան Ա­վի­նեա­նին, որ ցարդ մնա­ցած է ան­պա­տաս­խան:

­Հինգ­շաբ­թի, 27 ­Յու­նո­ւար 2022-ին, մար­դա­սի­րա­կան օգ­նու­թեան Ե­րե­ւան ժա­մա­նու­մէն մէկ տա­րի ետք, ի հե­ճուկս մեր ու­նե­ցած թիւր տպա­ւո­րու­թեան, որ ա­մէն ինչ կար­գին հա­սած ու տրա­մադ­րո­ւած է կա­րի­քա­ւոր­նե­րուն, Զո­ւարթ­նոց օ­դա­նա­ւա­կա­յա­նի պա­հես­տա­նո­ցի բաժ­նի պա­տաս­խա­նա­տո­ւի կող­մէ հե­ռա­խօ­սա­յին եւ գրա­ւոր կեր­պով, խոր զար­ման­քով ի­մա­ցանք, թէ 12 ­Դեկ­տեմ­բեր 2020ի-ն Ե­րե­ւան հա­սած օգ­նու­թեան 9 բալ­լեթ (2654 kgr) եւ 9 ­Յու­նո­ւար 2021-ին հա­սած օգ­նու­թեան 6 բալ­լեթ (1543 kgr), մինչ այ­սօր կը գտնո­ւին օ­դա­կա­յա­նի պա­հես­տա­նոց­ներ, ու չեն ստանձ­նո­ւած Ա.Ի. ­Նա­խա­րա­րու­թեան կող­մէ, հա­կա­ռակ կա­տա­րո­ւած բազ­մա­թիւ փոր­ձե­րուն: ­Պէտք է նշել կրկին, թէ նա­խա­րա­րու­թեան ու­ղար­կո­ւած ապ­րանք­նե­րու պա­րու­նա­կու­թիւ­նը՝ դե­ղո­րայք, ան­թա­ցու­պեր, բժշկա­կան տար­բեր սար­քեր, սայ­լակ­ներ եւ այլն, ծայր աս­տի­ճան կա­րե­ւոր ու անհ­րա­ժեշտ են, մեր վի­րա­ւոր զի­նո­ւոր­նե­րու նախ­նա­կան կա­րիք­նե­րը հո­գա­լու հա­մար:

­Պար­զո­ւած այս ա­մօ­թա­լի ի­րա­կա­նու­թիւ­նը մեզ յա­ւե­լեալ կը վրդո­վեց­նէ, ե­թէ նկա­տի առ­նենք հե­տե­ւեալ կա­րե­ւոր ի­րո­ղու­թիւն­նե­րը եւս, թէ՝

Ա.-այս օգ­նու­թեան հա­մար յոյն եւ հայ ան­հատ­ներ եւ ըն­կե­րու­թիւն­ներ փու­թա­ցին ա­րա­գօ­րէն ար­ձա­գան­գե­լու մեր դի­մում­նե­րուն, տրա­մադ­րե­լով մեծ ար­ժոյ­թի ի­րեր ու դե­ղո­րայք,

Բ.-օգ­նու­թեան հա­ւա­քագ­րու­մը ըն­թա­ցաւ ­Յու­նաս­տա­նի տա­րած­քին հա­մա­վա­րա­կի սաստ­կաց­ման օ­րե­րուն, երբ առ­կայ էր պե­տու­թեան կող­մէ սահ­մա­նո­ւած շրջա­գա­յու­թեան խիստ ար­գի­լում:

Այս աշ­խա­տան­քին լծո­ւած մեր միու­թիւն­նե­րու կա­մա­ւոր­նե­րը, ­Յու­նաս­տա­նի ամ­բողջ տա­րած­քին, ջանք չի խնա­յե­ցին (նոյ­նիսկ իւ­րա­քան­չիւ­րը իր վրայ վերց­նե­լով 300 եւ­րօ տու­գան­քի պա­րա­գան),որ­պէս­զի ժամ ա­ռաջ մար­դա­սի­րա­կան օգ­նու­թիւ­նը հաս­նի հայ­րե­նիք,

Գ.-մեր բա­րե­կա­մա­կան յա­րա­բե­րու­թիւն­նե­րը օգ­տա­գոր­ծե­լով ­Յու­նա­կան պե­տու­թեան հետ, կա­րո­ղա­ցանք ա­պա­հո­վել զի­նո­ւո­րա­կան օ­դա­նա­ւեր, որ ժամ ա­ռաջ մար­դա­սի­րա­կան օգ­նու­թիւ­նը հաս­նի ­Հա­յաս­տան: Այս­տեղ պէտք է նշել, եւ կ’ակն­կա­լէինք, որ Հ.Հ. կա­ռա­վա­րու­թիւ­նը գի­տակ­ցի այն մեծ պար­տա­ւո­րու­թեան, ո­րու տակ կը գտնո­ւինք յու­նա­կան պե­տու­թեան առ­ջեւ, ո­րոնք ար­ձա­գան­գե­լով մեր դի­մու­մին, ա­ռանց յա­պա­ղու­մի, եր­կու ա­ռիթ­նե­րով, անվ­ճար տրա­մադ­րե­ցին զի­նո­ւո­րա­կան օ­դա­նա­ւեր: ­Չենք ու­զեր նոյ­նիսկ մտա­ծել, թէ ինչ­պի­սի տպա­ւո­րու­թիւն կրնայ ստեղ­ծո­ւիլ յոյն կա­ռա­վա­րա­կան եւ պե­տա­կան շրջա­նակ­նե­րուն մօտ, ե­թէ ի­րենց ի­մա­ցու­թեան հաս­նի՝ ան­տար­բեր այս կե­ցո­ւած­քի ա­մօ­թա­լի ի­րա­կա­նու­թիւ­նը:

Իսկ ա­մէ­նա­կա­րե­ւոր կէ­տը ու հար­ցա­կա­նը մե­զի հա­մար այն է, թէ ո­րո՞նք են յան­ցա­ւոր այդ անձ­նա­ւո­րու­թիւն­նե­րը, ո­րոնք չի փու­թա­ցին օգ­նու­թիւ­նը ստանձ­նե­լու եւ բաժ­նե­լու կա­րի­քա­ւոր եւ վի­րա­ւոր հե­րոս զին­ծա­ռա­յող­նե­րուն, այլ թաք­նո­ւե­լով դի­ւա­նա­կա­լա­կան տար­բեր ձե­ւա­կեր­պու­թիւն­նե­րու ե­տին՝ ամ­բողջ մէկ տա­րի, այդ պա­հե­ցին ­Զո­ւարթ­նոց օ­դա­նա­ւա­կա­յա­նի պա­հես­տա­րան­նե­րուն մէջ:

Այս նա­մա­կով, մեր միու­թեանց ան­դամ­նե­րու, մեր նո­ւի­րա­տու­նե­րու եւ մար­դա­սի­րա­կան աշ­խա­տան­քի յա­ջո­ղու­թեան նպա­տա­կին նո­ւի­րո­ւած ու մաս­նակ­ցած բո­լոր կա­մա­ւոր­նե­րու ա­նու­նով, մեր զայ­րոյթն ու բո­ղո­քը կու գանք ներ­կա­յաց­նե­լու ­Ձեր մի­ջո­ցաւ ու միջ­նոր­դու­թեամբ՝ Հ.Հ. վար­չա­պե­տին, Ա.Ի. եւ Ա.Գ. նա­խա­րար­նե­րուն, ու մեր շեշ­տա­կի պա­հանջ­քը՝ որ­պէս­զի, ա­ռանց ու­շա­ցու­մի, նա­խա­րա­րու­թեան կող­մէ ստանձ­նո­ւին ի­րե­րը եւ յանձ­նո­ւին 44-օ­րեայ պա­տե­րազ­մի վի­րա­ւոր ու կա­րի­քա­ւոր մեր զի­նո­ւոր­նե­րուն:

­Մենք կը վե­րա­պա­հենք մեր ի­րա­ւուն­քը, այս հար­ցին շուրջ տե­ղեակ պա­հե­լու մեր գա­ղու­թի հայ­րե­նա­կից­նե­րը ու հայ­րե­նի հա­սա­րա­կու­թիւ­նը:

­Յար­գան­քով`

­Յու­նաս­տա­նի Հ. Կ. ­Խա­չի Շր­ջա­նա­յին ­Վար­չու­թիւն

­Մա­կե­դո­նիոյ եւ Թ­րա­կիոյ ­Հայ Գ­թու­թեան

­Խա­չի Շր­ջա­նա­յին ­Վար­չու­թիւն

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan