Վանաձորում ամուսինը սպանել է կնոջը, ապա՝ մասնատել
![Վանաձորում ամուսինը սպանել է կնոջը, ապա՝ մասնատել](/timthumb.php?src=/disc/26-01-22/9ebe1601089d465d98b6a636c4919e6a.jpg&w=450)
Դիտել նաև
Շարժումը մարելու մի ելք կա՝ սպանեք բոլորիս. Դավիթ Ամալյան (տեսանյութ)
40-ամյա տղամարդը փորձել էր սպանել հորեղբորը
Ապշերոնսկում հայը սրճարանում վրեժ է լուծել հայրենակցից՝ սպանելով նրան
Գյուրիում ամուսինը սպանել է կնոջը․ ոստիկանությունը դեպքից մանրամասներ է հայտնում
Կնոջը սպանել էր ամուսինը. Արաբկիրի ոստիկանները հայտնաբերել են նրան
Հունվարի 26-ին՝ ժամը 10-ի սահմաններում, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Վանաձոր քաղաքի Տիգրանյան փողոցի 5/1-1 հասցեում սպանություն է եղել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը տան լոգարանում հայտնաբերել է տանտիրուհու՝ 1952թ. ծնված Ալվարդ Ք-ի անդամահատված դիակը, իսկ տան բակում՝ ոտքերը:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել, որ հունվարի լույս 26-ի գիշերը 76-ամյա ամուսինը սուր-կտրող գործիքներով սպանել էր կնոջը, ապա մասնատել մարմինը:
76-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Տարոնի բաժին և ձերբակալվել: Կատարվում է նախաքննություն: