«Եվրատեսիլում» Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչում
![«Եվրատեսիլում» Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչում](/timthumb.php?src=/disc/25-01-22/65f858d26f2eb4e7f3c5aad436fcec1a.jpg&w=450)
Կայացել է «Եվրատեսիլ 2022»-ի վիճակահանությունը, որի արդյունքում պարզ է դարձել, թե մասնակից երկրների ներկայացուցիչները որ կիսաեզրափակիչներում են ելույթ ունենալու։
Ըստ այդմ՝ Հայաստանը ելույթ է ունենալու առաջին կիսաեզրափակիչի երկրորդ հատվածում։
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2022» երգի մրցույթը տեղի կունենա Իտալիայի Թուրին քաղաքում՝ մայիսի 10-ին, 12-ին ու 14-ին։