Պուտինը և Ռաիսին քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ, հայ-ադրբեջանական կարգավորումը. Կրեմլ Անհանգիստ հոգեվիճակում գտնվողի հրահանգով բերման ենթարկեցին Թևանյանին. Արեգնազ Մանուկյան. Տեսանյութ Մեկօրյա պատերազմի ժամանակ Փաշինյանը վերջնականապես հանձնեց Ղարաբաղը․ Եվգենի Սատանովսկի. Տեսանյութ
27
Էրդողանը հայտնել է՝ ինչ է խոսել Փաշինյանի հետ սեպտեմբերի 11-ին Թևանյանը դուրս եկավ ոստիկանության բաժանմունքի. Տեսանյութ Անդրանիկ Թեւանյանին ապօրինի բերման ենթարկեցին. Տեսանյութ Այց ԲՈւՀ֊եր. Տեսանյութ Երևանում անհնազանդության ակցիաներ էին. Տեսանյութ Հայաստանը թուրքական ծայրագավառը չի կարող ղեկավարել. Անդրանիկ Թևանյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին. Տեսանյութ Հանրահավաք կառավարության շենքի դիմաց. Տեսանյութ Փաշինյանը ցանկանում է իր ձախողումների մեղքը բարդել Մոսկվայի վրա. ՌԴ ԱԳՆ Իվանյանում (Խոջալու) բանակցություններ են ընթանում Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև Միակ լուծումը Փաշինյանի հեռանալն է, դա մեր պետության վերջին շանսն է. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Պատերազմ Արցախում
Հորդորում ենք ապահովել հումանիտար մուտք դեպի ԼՂ․ Սպիտակ տունը՝ Արցախում տեղի ունեցած պայթյունի մասին Հիքմեթ Հաջիևը գոհ է Արցախից Գորիս տեղահանության ճանապարհին մոտ 60 տարեկան տղամարդ է մահացել. Լուսինե Ղարախանյան Պայթյունից զոհվածների 125 աճյուն տեղափոխվել է Հայաստան Այրվածքաբանության կենտրոնում գտնվող 67 տուժածների վիճակը ծայրահեղ ծանր և ծանր է Արցախում սկսվել է չճանաչված դիերի նույնականացման գործընթացը «Միջազգային տարբեր լրագրողների Գորիսում թույլ չեն տալիս հարցազրույցներ վերցնել, գնալ հիվանդանոցներ և շփվել վիրավորների հետ». Նազենի Հովհաննիսյան «Ամեն ինչ կանենք՝ «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար»․ Էրդողան Կոռնիձորի անցակետը հատել է 19000 արցախցի Հոկտեմբերի 1-ը հռչակվել է Արցախի համար համազգային աղոթքի օր Դավիթ Սարգսյանը և Ցոլակ Ակոպյանը ազատ են արձակվել Այս պահին 4-րդ թռիչքն է իրականացվում` ՀՀ առողջապահության նախարարության և ռուս խաղաղապահների ուղղեկցությամբ՝ տարհանելու պայթունից տուժածներին Այսօր Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքը հետաձգվում է․ Ազգային կոմիտե Կարմիրբերետավորները ներխուժել են Ամերիկյան համալսարան, ուսանողների ձերբակալել Այս պահին ԳԱԱ Արզականի գիտաժողովների տանը կացարանով են ապահովվել 70 արցախցիներ Այս պահին ԳԱԱ Արզականի գիտաժողովների տանը կացարանով են ապահովվել 70 արցախցիներ Էրդողանը հայտնել է՝ ինչ է խոսել Փաշինյանի հետ սեպտեմբերի 11-ին Պուտինը և Ռաիսին քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ, հայ-ադրբեջանական կարգավորումը. Կրեմլ Թևանյանը դուրս եկավ ոստիկանության բաժանմունքի. Տեսանյութ ՌԴ խաղաղապահների ուղղաթիռները ՀՀ են տեղափոխել վառելիքի բաքի պայթյունից տուժած քաղաքացիներին. Տեսանյութ Սա կոչվում է 21-րդ դարում պետությանը նախընտրել համայնքը՝ իջնելով նորից 19-րդ դար Սարերի հետևում մնաց մանկությունս, հուշերս, սիրտս ու հոգիս. Վարդան Բադալյան Ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են իրենց զոհերի թիվը Ջերմուկը պատրաստ է ընդունել Արցախից բռնի տեղահանվածներին. հայտարարություն Կարևոր է, որ Փաշինյանն ու Ալիևը հանդիպեն և ի վերջո կամրջեն իրենց երկրների միջև անջրպետը. Պետդեպ Հայ դատի հանձնախումբը Կոնգրեսի 80-ից ավելի գրասենյակների ներկայացրել է ԱՀ-ի հումանիտար ճգնաժամը Այդ կարգի ե՞ք խիղճներդ կորցրել, որ Կոռնիձորում արհեստական բարդակ սարքելով Արցախից եկող շարժը գերդանդաղեցրել եք. Աբրահամյան ԱԺ հանձնաժողովը սեպտեմբերի 28-ին կքննարկի Հռոմի ստատուտը վավերացնելու հարցը Անհանգիստ հոգեվիճակում գտնվողի հրահանգով բերման ենթարկեցին Թևանյանին. Արեգնազ Մանուկյան. Տեսանյութ Արցախից երեկ տեղափոխված կինը ծննդաբերել է Երևանում

Պաշտոնյաներն իրավունք չունեն ՄԻՊ բարձրացրած խնդիրները «փակելու» համար դրանք անվանել միակողմանի կամ քաղաքական․ Թաթոյան

Բարձրաստիճան պաշտոնյաներն իրավունք չունեն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի բարձրացրած խնդիրներից մարդկանց ուշադրությունը շեղելու կամ այդ խնդիրները «փակելու» համար դրանք անվանել միակողմանի կամ քաղաքական: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի ՄԻՊ Արման Թաթոյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մեր երկրում պետք է դադարի այս խիստ արատավոր երևույթը:

Շաբաթ օրը՝ 2022թ. հունվարի 22-ին հրապարակեցի արտահերթ զեկույց, որը վերնագրված է «Հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ»: Այս զեկույցին հրապարակային արձագանքել է ՀՀ առողջապահության նախկին նախարարը, որը ներկայում ՀՀ Ազգային ժողովի կառավարող խմբակցության պատգամավոր է: Ընդ որում, այս ոլորտում ևս մարդու իրավունքներին քաղաքական երանգ հաղորդելու համար այդ հայտարարությունը տարածել է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

Բարձրաստիճան նշված պաշտոնյան հեգնական գնահատական տալով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի օրենքի հիման վրա հրապարակվող արտահերթ զեկույցին` այն անվանել է կողմնակալ:

Այդ պաշտոնյայի հրապարակումից հստակ երևում է, որ նա ոչ միայն ծանոթ չէ շուրջ 150 էջից կազմված զեկույցի բովանդակությանը, այլ զեկույցի վերնագիրն անգամ չի ընթերցել: Ակնհայտ է, որ նա ծանոթ չէ նաև Մարդու իրավունքների պաշտպանի 2020թ. և մյուս տարեկան զեկույցներին` խնդիրների զարգացման կամ նվազման դինամիկայով:

Նախ, գոնե նվազագույն մակարդակով ծանոթ լինելու դեպքում նա կտեսներ, որ զեկույցի վերնագրում ու ողջ տեքստում օգտագործված են ձևակերպումներ, որոնք բխում են օրենքներից, այդ թվում` «հոգեբուժական կազմակերպություն» հասկացությունը. այն նախատեսված է «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքով՝ որպես հիվանդանոցային կամ արտահիվանդանոցային ձևով բժշկական, այդ թվում՝ հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնող պետական կամ համայնքային հիմնարկ:

Զեկույցի ողջ տեքստում «հոգեբուժարան» բառը գեթ մեկ անգամ օգտագործված չէ:

Խիստ մտահոգիչ երևույթ է, երբ բարձաստիճան պաշտոնյան, ով զբաղեցրել է ՀՀ առողջապահության նախարարի և ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնները և հիմա էլ խորհրդարանի բարձրաստիճան պաշտոնյա, կարող է կոնկրետ փաստերի վրա հիմնված Մարդու իրավունքների պաշտպանի մասնագիտական զեկույցների վերաբերյալ հրապարակային գնահատականներ տալ առանց այդ կարևոր փաստաթղթերի բովանդակությանը ծանոթանալու:

Ավելին, խարանի և խտրականության դեմ պայքարից խոսող բարձրաստիճան պաշտոնատար անձին բարեկամաբար իրազեկում ենք, որ այդ նպատակի համար ոչ միայն պետք է փոխել կազմակերպությունների անուններ ու դա հետո «դարձնել դրոշակ», այլ պետք է զբաղվել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց իրավունքների իրական պաշտպանությամբ, նրանց իրական բուժումով ու խնամքով:

Ինչպե՞ս կբացատրի Առողջապահության նախկին նախարարը հոգեբուժական կազմակերպություններում մարդկանց անօրինական պահելու դեպքերն իր պաշտոնավարման օրոք, ինչպե՞ս կբացատրի, որ ակնհայտ օրենսդրական խախտումով մարդկանց ենթարկում են տարբեր բժշկական միջամտությունների,այդ թվում՝ հոգեմետ դեղամիջոցներով բուժման` առանց առհասարակ նրանց համաձայնության: Կամ ինչպե՞ս է ստացվում, որ մարդկանց նկատմամբ բուժում է իրականացվում նրանցից վերցված արհեստական ստորագրություններով, բայց փաստացի առանց նրանց համաձայնության, ինչպե՞ս բացատրել նրանց նկատմամբ ներգործության միջոցներն իրավունքները ոտնահարող եղանակով, ինչպե՞ս բացատրել համայնքահեն ծառայությունների ու բուժման այլընտրանքային մեթոդների բացակայությունը կամ եղածների դեպքում էլ դրանց խիստ անարդյունավետությունը, ինչպես նաև բուժաշխատողների անընդունելի սոցիալական երաշխիքները:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը կազմվել է բարձր պրոֆեսիոնալ թիմի (սոցիոլոգ, իրավաբան, հոգեբան, բժիշկ, այդ թվում՝ հոգեբույժ) մասնագիտական աշխատանքի արդյունքում` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ղեկավարությամբ: Բոլորն անցել են հատուկ ուսուցում, մեծ մասը նաև միջազգային կառույցների փորձագետներ են [այդ թվում միջազգային մակարդակի], ղեկավարվում են միջազգայնորեն երաշխավորված՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատած ուղեցույցերով, իսկ նրանց մի մասը նաև զբաղվում է իրական գիտական աշխատանքով թե´ Հայաստանում, թե´ արտերկրում:

Զեկույցում կոնկրետ օրինակներով արձանագրված են նաև դրական զարգացումները, բայց դրանք կա՛մ դրվագային են ու վերաբերում են կոնկրետ հաստատության, կա՛մ իրականացվել են Առողջապահության գործող նախարարի օրոք: Նշված են անգամ տարբերակված գերատեսչական ենթակայության խնդիրները Առողջապահության նախարարի հրամանների խախտման տեսանկյունից: Մանրամասները զեկույցում են:

Այնպես որ, ՀՀ առողջապահության նախարարի, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձից, ՀՀ ԱԺ կառավարող խմբակցության անդամից խստորեն պահանջում ենք չփորձել քաղաքականացնել մարդու իրավունքների ոլորտը և քաղաքական քողով թաքցնել նախարարի պաշտոնում իր աշխատած ժամանակվա անգործությունն ու մարդու իրավունքների խախտումները»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan