«Դուբայ Էքսպո 2020»՝ ԱՄԷ-ում․ հայկական տաղավար է այցելել ՏԿԵ նախարարը

Դիտել նաև
Հաստատվել է Հյուսիս-հարավ ծրագրի շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցութային փաթեթը
ՌԴ-ի հետ Հայաստանի առևտուրը ամենայն հավանականությամբ կկրճատվի. ԿԲ փոխնախագահ
Մոսկովյան բորսան ծրագրում է առեւտուր սկսել դրամով, դիրհամով եւ սումով. ԶԼՄ-ներ
Ինչու է թռչկոտում դոլարը
ԿԲ-ն պարտավոր էր թույլ չտալ, որ դոլարի փոխարժեքը 500-ից դառնա 440
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած եռօրյա աշխատանքային այցի շրջանակներում այսօր շրջայց է կատարել «Դուբայ Էքսպո 2020» ցուցահանդեսի տաղավարներում։
Նախարարը «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի հետ այցելել է նաև հայկական տաղավար, ծանոթացել ներկայացված ցուցադրություններին։
Հայաստանն այս ցուցադրությանը հանդես է գալիս «Էթնոթեք» կոնցեպտով՝ ներկայացնելով Հայաստանի էթնիկ առանձնահատկությունները և տեխնոլոգիական հավակնությունները: