Հանդիպում Բագրատ սրբազանի հետ Սուրբ Աննա եկեղեցում, օրվա ամփոփոում (ուղիղ) «Դուք փակեցիք դուռը Հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև» Բագրատ սրբազանն այցելում է ստեղծագործական միություններ (ուղիղ)
13
Ես ասում եմ՝ վաղը 1000 ուսանող և ավելին դասադուլ արե՛ք․ Բագրատ Սրբազան Մայր Աթոռի դիվանապետը՝ Թորոսյան Արսենին հորդորել է օգտվել սեփական ուղեղի անվճար ծառայություններից «Պետք լինի 1000 ուսանող էլ կհեռացնեմ համալսարանից». ԵՊՀ պրոռեկտորը սպառնում է հայ ուսանողներին Քաղաքացիները փակել են Ապարան-Երևան ճանապարհը Բագրատ սրբազանը երթ է անում և այցելում գիտական հաստատություններ. Ուղիղ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն ասաց, որ իրենց անվերապահ աջակցությունն են հայտնում Բագրատ Սրբազանին: Լևոն Քոչարյանի գործով անցնող կարմիր բերետավորը հրել է օպերատորին, վերջինս վնասվել է (տեսանյութ) Բագրատ սրբազանը ոստիկաններին՝ ավելի լավ կլիներ, որ այդքան եռանդով թշնամիների դեմ պայքարեիք Քաղաքացին շղթայով փակել էր փողոցը՝ կողպեքն ամրացելով իր ձեռքին (տեսանյութ) Քաղաքացիները պարալիզացրել են երթևեկությունը մի շարք փողոցներում (ուղիղ) Պատերազմ Արցախում
Ես ասում եմ՝ վաղը 1000 ուսանող և ավելին դասադուլ արե՛ք․ Բագրատ Սրբազան Վաղը ևս հայտարարվում է դասադուլ. կլինեն բաց դասախոսություններ Իշխանությունը՝ խուճապի մեջ․ ի՞նչ հիվանդություններ են առաջանում վախից. «Կարճ ասած» Հանդիպում Բագրատ սրբազանի հետ Սուրբ Աննա եկեղեցում, օրվա ամփոփոում (ուղիղ) Իսկ Փաշինյանը մեկնել է Դանիա Մայր Աթոռի դիվանապետը՝ Թորոսյան Արսենին հորդորել է օգտվել սեփական ուղեղի անվճար ծառայություններից Քանի որ Արման Բաբաջանյանը չի պատմելու իր կենսագրությունը, դա կանենք մենք․ Ռոբերտ Մարկարյան «Ինչ ունենք այս պահին». Վահե Հովհաննիսյան «Դուք փակեցիք դուռը Հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև» «Պետք լինի 1000 ուսանող էլ կհեռացնեմ համալսարանից». ԵՊՀ պրոռեկտորը սպառնում է հայ ուսանողներին Լրատվության ազատության անվանումով որոշ կազմակերպություններ դառել են «մլիցուց» ավելի բեթար «մլիցա». Գեղամ Մանուկյան Ռուս սահմանապահները Ներքին Հանդից էլ են դուրս եկել Քաղաքացիները փակել են Ապարան-Երևան ճանապարհը Հայկազ Ջոմարդյանի նկատմամբ ծառայողական քննություն կսկսվի. «Հրապարակ» Փակել են Երևան-Սևան մայրուղին (լուսանկար) Վե՛րջ տվեք երկակի ստանդարտների կիրառման պրակտիկային. Հայաստանի ժուռնալիստների միություն Բագրատ սրբազանը երթ է անում և այցելում գիտական հաստատություններ. Ուղիղ Ֆրանսահայ համայնքը միացել է Փաշինյանի հրաժարականի պահանջին Երևանի ավագանիում Արթուր Իսպիրյանի լիազորությունները դադարել են Դիվանագետները խրամատ են լքել, եպիսկոպոսը կոռուպցիոներ է, ագենտ է․ Բա դուք ո՞վ եք․ Բագրատ սրբազան «Պարգևավճար»՝ Փաշինյանի անձնական սպասարկման ոստիկանների համար. օրվա կադրը ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն ասաց, որ իրենց անվերապահ աջակցությունն են հայտնում Բագրատ Սրբազանին: Բագրատ սրբազանն այցելում է ստեղծագործական միություններ (ուղիղ) ԵՊՀ-ում դասադուլի կոչեր են (տեսանյութ) Ոստիկանության կոպտությունը, անհամաչափ ուժի կիրառումը, իսկ ոմանց մոտ` ակնհայտ լկտի պահվածքն ուղիղ Փաշինյանից իջեցված հանձնարարություն է. Տիգրան Աբրահամյան Լևոն Քոչարյանի գործով անցնող կարմիր բերետավորը հրել է օպերատորին, վերջինս վնասվել է (տեսանյութ) «Կարմիր բերետավորների» գլխավոր «բերետ» Հայկազ Ջոմարդյանը՝ լրագրողին անվանել է տականք (տեսանյութ) Հաղարծինի վանահայր Հայր Սամվելին անհիմն բերման էին ենթարկել. Փաստաբան Բագրատ սրբազանը ոստիկաններին՝ ավելի լավ կլիներ, որ այդքան եռանդով թշնամիների դեմ պայքարեիք Քաղաքացին շղթայով փակել էր փողոցը՝ կողպեքն ամրացելով իր ձեռքին (տեսանյութ)

Դատարանը հերթական անգամ թույլ չտվեց Արմեն Գեւորգյանին մասնակցել ԵԽԽՎ նստաշրջանին

Դատարանը հերթական անգամ թույլ չտվեց Արմեն Գեւորգյանին մասնակցել ԵԽԽՎ նստաշրջանին։

Նախկին փոխվարչապետ, այժմ՝ ԱԺ պատգամավոր Արմեն Գեւորգյանը դատարանում միջնորդել էր թույլ տալ իրեն մեկնել արտասահման՝ մասնակցելու ԵԽԽՎ նիստին։ Համապատասխան միջնորդությունը ներկայացվել էր ավելի վաղ, բայց դատարանը որոշումն ընդունեց այսօր։

Գեւորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանը տեղեկացրեց, որ պատվիրակների մի մասն անձամբ պետք է մասնակցի ԵԽԽՎ նիստին, կազմն արդեն ընտրված է։ Նիստը տեղի է ունենալու Ստրասբուրգում հունվարի 23-29-ը։

«Ինչո՞վ է պայմանավորված հեռակա մասնակցության անհնարինությունը»,- հետաքրքրվեց դատավոր Աննա Դանիբեկյանը։ Փաստաբանը պարզաբանեց, որ ԵԽԽՎ-ն ինքն է որոշել, որ պատվիրակների ոչ մեծ մասը պետք է ներկա լինի, դա վերաբերում է նաեւ Արմեն Գեւորգյանին, հատկապես հաշվի առնելով, որ Գեւորգյանի նախկին այցելությունները ԵԽԽՎ նիստերին դատարանն արգելել էր։

Գեւորգյանը ավելացրեց, որ ԵԽԽՎ որոշմամբ՝ ներկա պետք է լինեն նաեւ ընդդիմության ներկայացուցիչները, մանավանդ որ քննարկվելու է Հայաստանի վերաբերյալ զեկույցը։

Դատավորը հիշեցրեց, որ հունվարի 25-ին նշանակված է դատական նիստ, իսկ Գեւորգյանը չի ապացուցել իր անձնական ներկայության հիմնավորվածությունը, եւ արդյունքում որոշել է մերժել միջնորդությունը։

«Ես դա գնահատում եմ որպես անբացատրելի հետապնդման դրսեւորում»,- որոշմանն արձագանքեց Արմեն Գեւորգյանը՝ տեղի ունեցողն անթույլատրելի անվանելով։ Նրա խոսքով՝ քանի որ դատավորը որոշել է, որ նա կարող է մասնակցել նստաշրջանին հեռակա, նա հունվարի 25-ին էլ՝ եթադրվող նիստի օրը, կմասնակցի հեռակա ԵԽԽՎ նիստին։ Նույնի մասին հիշեցրեց նաեւ փաստաբան Լուսինե Սահակյանը՝ կրկնելով, որ դատական նիստը այս կամ այն կերպ անհնար կդառնա։

Անտեսելով Արմեն Գեւորգյանի եւ Լուսինե Սահակյանի փաստարկները՝ դատավորն անցավ հաջորդ միջնորդության քննարկմանը, որը վերաբերում էր ՍԴ դիմելուն։ Փաստաբանն, այնուամենայնիվ, դատավորին հիշեցրեց, որ դատարանը լիազորված չէ խոչընդոտներ ստեղծել խորհրդարանականի աշխատանքի համար։ Օրինակ, այսօր Գեւորգյանը խորհրդարանում աշխատանքի փոխարեն  մասնակցում է դատական նիստին։ Հիշեցնենք, որ խոսքը պաշտպանության կողմի բազմակի պահանջների մասին է՝ փոխել նիստերի ժամանակացույցը։

Աստիճանաբար պարզվեց, որ կողմերը մի փոքր խճճվել են, թե հատկապես որ միջնորդությունը քննարկեն։ Պարզվեց, որ խոսքը ՍԴ դիմելու մասին է ԱԺ պատգամավորի կարգավիճակից բխող հանգամանքների հարցի վերաբերյալ։

Փաստաբան Լուսինե Սահակյանը միջնորդել էր նիստը տեղափոխել, որպեսզի Գեւորգյանին հնարավորություն տրվի մասնակցելու ԱԺ նիստին եւ քվեարկությանը։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը մի քանի լրացուցիչ փաստարկներ ներկայացրեց ՀՀ օրենսդրությունից, որոնք վերաբերում են ԱԺ նորմալ աշխատանքին՝ արդյունքում առաջարկելով նիստն այնպես նշանակել, որպեսզի այն չխանգարի ԱԺ աշխատանքին։

Դատախազ Պետրոս Պետրոսյանը հայտարարեց, որ պաշտպանության կողմը օգտվել է առիթից եւ նոր միջնորդություն է ներկայացրել, ինչն անելու իրավունք չուներ։ Փաստաբան Սահակյանը հիշեցրեց, որ ԱԺ նիստն ընթանում է, եւ յուրաքանչյուր րոպեն ոտնահարում է նրա՝ որպես պատգամավորի իրավունքն ու պարտականությունները, դրա համար այժմ խնդրում է դիտարկել նիստը տեղափոխելու միջնորդությունը, իսկ հետո արդեն ավելի վաղ Գեւորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ներկայացրածը ՍԴ դիմելու մասին։

Հետո դատավորը ցանկացավ քննարկել Ալեքսանյանի միջնորդությունը, Սահակյանի՝ նախորդ նիստին ներկայացրած միջնորդությունը։ Պաշտպանության կողմի փորձերը պարզելու՝ բազմաթիվ միջնորդություններից որ մեկն է դիտարկվում, հաջողություն չունեցան։

Փաստաբան Օրբելյանը հիշեցրեց ՍԴ որոշումը պատգամավորական անձեռնմխելիության մասին, եւ կարդաց տեքստը, որը վերաբերում է որպես ԱԺ պատգամավոր բնական աշխատանքի ապահովմանը։ Օրբելյանը փաստեց, որ, ցավոք, անհնար է խնդրել ՍԴ-ին պարզաբանել իր որոշումը, բայց հարց է ծագում՝ որտեղո՞վ է անցնում պատգամավորական լիազորությունների կատարման վրա քրեական հետապնդման ազդեցության բանական գիծը։ Պայմանականորեն ասած՝  անգամ ԱԺ խոսնակի ընտրությունները երեք ընդդիմադիր պատգամավորի բացակայությամբ հիփոթետիկորեն կարող են հարցականի տակ լինել։ Արդյունքում՝ փաստաբանը  պաշտպանեց գործի դադարեցման եւ հարցը պարզելու համար ՍԴ դիմելու միջնորությունը։ «Ինձ համար էլ մինչեւ վերջ պարզ չէ»,- խոստովանեց Արամ Օրբելյանը։ «Ավելի պարզ ասած՝ որոշվել էր նիստերն անցկացնել երեքշաբթի օրերին։ Դրանից հետո  պարոն Գեւորգյանը դարձավ պատգամավոր, եւ նիստերը երեքշաբթի օրերին խանգարում են ԱԺ-ում նրա աշխատանքին»,- պարզաբանեց փաստաբանը։

Լուսինե Սահակյանը խնդրեց տեխնիկական ընդմիջում՝ գործընկերների հետ քննարկելու համար։ Դատարանը կարճ ընդմիջում հայտարարեց։

Ընդմիջումից վերադառնալով՝ Օրբելյանը դատավորից խնդրեց միջնորդության վերջնամասին ծանոթանալու հնարավորություն, որպեսզի պարզի, թե արդյոք ա՛յն միջնորդությունն է քննարկվում։ Պարզվեց, որ փաստաբանը խոսում էր այլ միջնորդության մասին։ «Ամբողջ ասվածը ես կկրկնեմ այլ միջնորդության քննարկման ժամանակ»,- խոստացավ Օրբելյանը։ Խոսելով քննարկման առարկայի՝ անձեռնմխելիության հաղթահարման մասին, փաստաբանը պաշտպանեց նաեւ այդ միջնորդությունը ՍԴ դիմելու մասին։

Լրացնելով ավելի վաղ ներկայացրած իր միջնորդությունը՝ Լուսինե Սահակյանը ընդգծեց դատարանի միջամտությունը Արմեն Գեւորգյանի աշխատանքին որպես պատգամավորի, ԵԽԽՎ-ում աշխատանքն արգելելուն ոչ միայն անձնական, այլեւ հեռակա մասնակցությամբ, երբ նիստերը համընկնում են դատական նիստերին։ Նա հիշեցրեց, որ ԱԺ որոշումը պատգամավորի մասնակցության մասին ենթադրում է նաեւ ֆինանսական ծախսեր, իսկ դատարանը, իմանալով այդ ամենը, ընդունեց հերթական անօրինական որոշումը՝ միջամտելով ինչպես օրենսդիր մարմնի, այնպես էլ ԵԽԽՎ պատվիրակի աշխատանքին։ Փաստաբանը արդեն որերորդ անգամ դատարանին հիշեցրեց ԵԽԽՎ կանոնակարգի դրույթի մասին, որը վերաբերում է պատգամավորի անձեռնմխելիությանը եւ ազգային դատարանների պարտավորությանը՝ ճանաչել պատգամավորի բացարձակ անձեռնմխելիությունն իր գործառույթներն իրականացնելիս՝ կապված ԵԽԽՎ-ում պատգամավորական աշխատանքի հետ։ «Դատարանը պարտավոր է կատարել իր պարտավորությունները, խնդրում եմ ձեզ կատարել դրանք»,- ամփոփեց փաստաբանը։

Դատախազները դեմ արտահայտվեցին միջնորդությանը՝ քննարկումը ժամանակավրեպ համարելով։ Փաստաբան Օրբելյանը հիշեցրեց, որ ավելի վաղ ՍԴ ընդունած որոշումը չի սպառում բոլոր հարցերը։

Կողմերին լսելով՝ դատավորը գնաց խորհրդակցական սենյակ։ Որոշումը կհրապարակվի հունվարի 19-ին, ժամը 17.30-ին։



Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan