Հայաստանի համար ի՞նչ «ուկրաինական ուղու» մասին է խոսում Պեսկովը Տիգրան Ավինյանի կկուն կանչե՞ց Մեր պարտության գործոնները (տեսանյութ)
27
Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի՝ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը․ Ասլանյան Լավրովը հանդիպել է Ֆիդանին Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Իրանի դեսպանը հերքել է Աղոթքի մեջ մնացեք մեր սիրելի Հրանտ Թոխատյանի առողջության համար Կիրանցում մոլեգնում է Փաշինյանի երազած ապագան, զուգահեռդասարանցին էլ մոլորեցնում է «միամիտ խալխին» Նիկոլ Փաշինյանը կրկին Տավուշի մարզ կայցելի. «Ժողովուրդ» 515.430 արձանագրություն կես տարում. քաղաքացին «տուգանքի մատերյալ է», իսկ ՔՊ-ականները անձեռնմխելի. «Ժողովուրդ» Դավթաշենի այգու վիճակը արտացոլում է ՔՊԿ իշխանության 6 տարիների պատկերը... (տեսանյութ, լուսանկարներ) Սրբազանը վստահեցրեց՝ պայքարը շարունակվելու է «Էս ինչքան շատացաք, այ ժողովուրդ»․ Բագրատ Սրբազանը Երևանի Ավան համայնքում հանդիպում է բնակիչներին Պատերազմ Արցախում
Կիրանցի բնակիչներին ԱԱԾ աշխատակիցները վախեցնում են, թույլ չեն տալիս շփվել լրագրողների հետ․ Անի Գևորգյան Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի՝ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը․ Ասլանյան Վրաստանի վարչապետը հայտնել է Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու՝ արտաքին ուժերի փորձերի մասին Փոքր Վեդիում երեխային ծեծի ենթարկած մանկապարտեզի աշխատակիցը ձերբակալվեց 2019-ից Երևանում աղբահանությունը կազմակերպելու համար ստեղծվում է ՀՈԱԿ, որի միայն պահպանման համար նախատեսվել է 5,6-ից 7,5 մլրդ դրամ Փաշինյանն անում է այն, ինչի մասին գրել է դեռ 2001-ին․ «Կարճ ասած» Հայաստանի համար ի՞նչ «ուկրաինական ուղու» մասին է խոսում Պեսկովը Այս 3+3-ը մեր համար իրոք հնարավորություն է հակազդելու ադրբեջանական, թուրքական ուժեղ ազդեցությունը՝ տեսնելով ռուս-իրանական հարաբերությունների ստրատեգիական բնույթը․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Լուծարվում է Հայաստանի ամենամեծ գրադարանը Արարատ Միրզոյանին երկրորդ անգամ տրամադրվել է արձակուրդ Արգելվում է միայն կարանտին վնասակար օրգանիզմներով վարակված բեռների արտահանումը․ ՍԱՏՄ ԱՄՆ-ի և ԵՄ-ի նպատակն է խզել Հայաստանի և Ռուսաստանի կապերը. Ալեքսեյ Գրոմիկո (տեսանյութ) Լավրովը հանդիպել է Ֆիդանին Հայաստանի բուհ-երում կրթության ստանալու նկատմամբ հետաքրքրությունն անկում է ապրում Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Իրանի դեսպանը հերքել է Աղոթքի մեջ մնացեք մեր սիրելի Հրանտ Թոխատյանի առողջության համար Տիգրան Ավինյանի կկուն կանչե՞ց Իրանական կողմն էլ է հերքում Հայաստանի՝ զենք ձեռք բերելու մասին լուրերը «Ռուսաստանը փորձում է փրկօղակ նետել Հայաստանին. կկարողանա՞նք օգտվել՝ կունենանք շանս». Նաիրա Կարապետյան Բերքաբերի վարելահողերը շարունակում են մնալ Ադրբեջանի հսկողության տակ. Ադրբեջանն այդ տարածքներից դուրս կգա, երբ նրա վրա ճնշում լինի. Ռուբեն Գալչյան Հայաստանի պաշտպանական դոկտրինը՝ «Դաչես ու ես» Կառավարությունը վաղաժամկետ դադարեցրել է սահմանամերձ գյուղերում պետական աջակցությամբ տների կառուցման ծրագիրը. լրագրող ՀՀ-ն հանձնառու է պայմանավորվածությունների կատարմանը և նույնն ակնկալում է Թուրքիայից. ԱԳՆ Ակադեմիական քաղաքը կլինի քաղաք՝ առանց ուսանողների Կիրանցում մոլեգնում է Փաշինյանի երազած ապագան, զուգահեռդասարանցին էլ մոլորեցնում է «միամիտ խալխին» Նիկոլ Փաշինյանը կրկին Տավուշի մարզ կայցելի. «Ժողովուրդ» Բուհերում թափուր տեղեր են մնացել, իսկ նախարարությունը արհեստական Ակադեմիական քաղաքի ծրագիրն է առաջ տանում. «Ժողովուրդ» 515.430 արձանագրություն կես տարում. քաղաքացին «տուգանքի մատերյալ է», իսկ ՔՊ-ականները անձեռնմխելի. «Ժողովուրդ» Պիտի «Հայկական ժամանակին» հիասթափեցնեմ․ դղյակներ ու ապարանքներ չունեմ. Արթուր Խաչատրյան Տիգրան Աբրահամյանն ու Աղվան Վարդանյանն այցելել են ՔԿՀ՝ Արմեն Աշոտյանին տեսակցության

Եվս մեկ քայլ Թուրքիայի հետ մերձեցման ճանապարհին

Իշխանությունները ոչնչի առաջ կանգ չեն առնում Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու համար, որքան էլ դա շատ ցավոտ կարող է լինել։ Այդ նպատակով արդեն նշանակվել են հատուկ ներկայացուցիչներ, որոնց առաջին հանդիպումը սպասվում է առաջիկա օրերին։ Այդ հանդիպմանն ընդառաջ, Հայաստանի իշխանությունը հերթական ժեստն է անում Թուրքիային՝ հրաժարվելով թուրքական ապրանքների ներկրման վրա կիրառվող էմբարգոյի ժամկետը երկարացնելուց։

Մինչև որոշումը խոսվում էր արգելանքը մասնակի վերացնելու մասին։ Բայց վերջին պահին նաև դրանից հրաժարվեցին և ընդհանրապես հանեցին թուրքական ապրանքների ներմուծման վրա սահմանափակումների կիրառումը։

Ժամանակին, երբ այն մտցվեց, պատճառաբանվեց անվտանգության խնդիրներով և Թուրքիայի տնտեսության մեջ հայկական կապիտալի հոսքերը սահմանափակելու անհրաժեշտությամբ։ Կառավարությունը հույս ուներ, որ այդպիսով պայմաններ կստեղծվեն նաև թուրքական ապրանքները տեղականով փոխարինելու համար։ Այլ բան, թե դա ինչքանով հաջողվեց։

Էմբարգոն, որը պիտի նպաստեր ներքին շուկայում թուրքական ապրանքները տեղականով կամ այլ երկրների արտադրանքով փոխարինելուն, տևեց ընդամենը մեկ տարի։

Դա չափազանց փոքր ժամկետ է նման կարևոր խնդիր լուծելու համար։ Հատկապես, երբ սահմանափակումները ոչ միշտ են լիարժեք գործում։ Բայց անգամ այդպիսի պայմաններում դրա կիրառումն արդարացված էր։ Այլ բան, որ այդպես էլ իշխանությունները չկարողացան ոչինչ անել, որպեսզի այն նպաստի տեղական շուկայում թուրքական ապրանքները ներքին արտադրությամբ փոխարինելուն։ Հիմա, երբ ընդհանրապես հրաժարվում են էմբարգոն շարունակելուց՝ տնտեսության վնասներն անհամեմատ ավելի մեծ կլինեն։

Ստացվեց, որ հերթական անգամ անտեղի սթրեսի մատնեցին տնտեսությանը։

Դրա հետևանքը լինելու է այն, որ մարդիկ, ովքեր հավատացել էին իշխանություններին ու թուրքական ապրանքները հայկականով փոխարինելու համար ներդրումներ էին կատարել իրենց արտադրություններն ընդլայնելու կամ նոր արտադրություն ստեղծելու նպատակով, հայտնվում են խնդիրների առաջ։

Խնդիրների առաջ են հայտնվում նաև նրանք, ովքեր թուրքական ապրանքների ներմուծումը փոխարինել էին այլ երկրների ապրանքներով։ Ստացվում է, որ նրանք անիմաստ ժամանակ ու միջոցներ են ծախսել՝ նոր շուկաներ ուսումնասիրելով ու նոր առևտրային հարաբերություններ հաստատելով։

Եթե պիտի շարունակվի թուրքական ապրանքների անարգել մուտքը Հայաստան, ապա այս մարդիկ կանգնելու են մրցակցային խնդիրների ու իրացման դժվարությունների առաջ։ Թուրքական ապրանքների հետ դժվար է լինելու մրցակցել։ Առավել ևս՝ այն բանից հետո, ինչ վերջին շրջանում տեղի է ունենում թուրքական տնտեսության մեջ ու ֆինանսական շուկայում։

Թուրքական արժույթն անցած տարի ռեկորդային անկում գրանցեց, ինչի շնորհիվ այդ երկրի արտադրանքն արտաքին շուկաներում մրցակցային նոր առավելություններ է ստացել։ Էժան լիրան արտաքին շուկաներում նպաստել է թուրքական ապրանքների մրցունակության բարձրացմանը։

Առանց այդ էլ, մեր շուկայում նախկինում էլ դժվար էր մրցակցել թուրքական ապրանքների հետ, հիմա էլ ավելի դժվար կլինի։ Ու նրանք, ովքեր հավատացել են իշխանություններին և քայլեր են ձեռնարկել ներքին շուկայում թուրքական ապրանքների փոխարինելիություն ապահովելու համար՝ ստիպված են լինելու հաշվել կորուստները։

Վերացնելով էմբարգոն և հանելով ներմուծման սահմանափակումները՝ մենք իրականում ի՞նչ ենք անում. խթանում ենք մեր տնտեսության մեջ թուրքական ապրանքների ազատ մուտքը, որոնք հիմա ավելի ցածր գներով են մտնելու շուկա՝ խեղդելով տեղական արտադրողին ու այլ երկրներից համանման ապրանքներ ներկրողներին։

Ծիծաղելի են Էկոնոմիկայի նախարարության պատճառաբանությունները՝ թուրքական ապրանքների էմբարգոն հանելու հետ կապված։

«Վերջին մեկ տարվա ընթացքում թուրքական ապրանքների նկատմամբ արգելքն ունեցել է դրական և բացասական տնտեսական հետևանքներ։ Դրական հետևանքներից են մի շարք նոր հիմնված կամ ընդլայնված արտադրությունները թեթև արդյունաբերության, շինանյութերի և կահույքի արտադրության, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում։

Սակայն էմբարգոյի գլխավոր բացասական հետևանքն է գնաճի վրա էական ազդեցությունը, ինչը դրսևորվել է հատկապես լայն սպառման մի շարք ապրանքախմբերի վրա։

Քիչ չեն նաև մեր գործարարների կողմից դիմումներն ու խնդրանքները թուրքական ապրանքների ներմուծման վրա եղած արգելանքը հանելու մասին»,-էմբարգոն դադարեցնելուց հետո հայտարարեց էկոնոմիկայի նախարարությունը։

Փաստորեն, դրանով կառավարությունը մտադիր է թուրքական ապրանքները լցնելով Հայաստան՝ կանխել գնաճը։

Այսպես էլ ուզում են ներքին արտադրություն զարգացնել։ Դրանով իրականում խեղդում են տեղական արտադրողին ու դուրս շպրտում այնտեղից։

Հայտնի է, որ Հայաստանը Թուրքիայի հետ ունի միակողմանի առևտրային, թեկուզ՝ ոչ պաշտոնական հարաբերություններ։ Մինչև արգելանքը Թուրքիայից Հայաստան էր ներմուծվում տարեկան 250-300 մլն դոլարի ապրանք։ Արտահանումը կազմում էր ընդամենը 1,5-2 մլն դոլար։ Էկոնոմիկայի նախարարությունը, դժվար է ասել, արտադրողների՞ն, թե՞ իրեն է ուզում համոզել, որ էմբարգոյի վերացումից հետո փոխադարձության սկզբունքով հայկական ապրանքների արտահանման համար կստեղծվեն առավել բարենպաստ պայմաններ թուրքական շուկայում։

Ի՞նչ բարենպաստ պայմանների մասին է խոսքը, երբ Թուրքիան Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ լինելով՝ այսօր էլ հայկական ապրանքների համար կիրառում է չափազանց բարձր մաքսատուրքեր և խոչընդոտում դրանց մուտքը թուրքական շուկա։ Իսկ ինչո՞ւ Թուրքիան ընդառաջ չի գնում ու չի թուլացնում այդ մաքսատուրքերը, բայց Հայաստանի իշխանությունները շտապում են մեր շուկան ու տնտեսությունը վերաբացել թուրքական ապրանքների էքսպանսիայի առաջ։

Պարզ է, որ էմբարգոն չէր կարող անվերջ շարունակվել։ Ինչ-որ պահից այն պիտի հանվեր։ Բայց ինչո՞ւ կիրառվեց, եթե պիտի 1 տարի հետո հանվեր։ Մեկ տարին ոչինչ կամ գրեթե ոչինչ չէր կարող տալ։ Դրա վնասներն անհամեմատ ավելի շատ են լինելու, քան օգուտները։ Այն կարող էր օգուտ տալ միայն երկարաժամկետ հատվածում և հետևողական աշխատանքի դեպքում։

Այնինչ՝ թե՛ մեկը չարվեց, և թե՛ մյուսը։ Ու այդ պայմաններում հիմա էլ որոշել են հանել էմբարգոն և ապահովել մի կողմից՝ թուրքական ապրանքների ազատ մուտքը Հայաստան, մյուս կողմից՝ հայկական 250-300 մլն դոլար կապիտալի հոսքը Թուրքիայի տնտեսության մեջ։ Կարծես Թուրքիան այլևս դադարել է վտանգավոր լինել Հայաստանի ու մեր տնտեսության համար։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Աղբյուրը՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan