Հայաստանի համար ի՞նչ «ուկրաինական ուղու» մասին է խոսում Պեսկովը Տիգրան Ավինյանի կկուն կանչե՞ց Մեր պարտության գործոնները (տեսանյութ)
27
Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի՝ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը․ Ասլանյան Լավրովը հանդիպել է Ֆիդանին Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Իրանի դեսպանը հերքել է Աղոթքի մեջ մնացեք մեր սիրելի Հրանտ Թոխատյանի առողջության համար Կիրանցում մոլեգնում է Փաշինյանի երազած ապագան, զուգահեռդասարանցին էլ մոլորեցնում է «միամիտ խալխին» Նիկոլ Փաշինյանը կրկին Տավուշի մարզ կայցելի. «Ժողովուրդ» 515.430 արձանագրություն կես տարում. քաղաքացին «տուգանքի մատերյալ է», իսկ ՔՊ-ականները անձեռնմխելի. «Ժողովուրդ» Դավթաշենի այգու վիճակը արտացոլում է ՔՊԿ իշխանության 6 տարիների պատկերը... (տեսանյութ, լուսանկարներ) Սրբազանը վստահեցրեց՝ պայքարը շարունակվելու է «Էս ինչքան շատացաք, այ ժողովուրդ»․ Բագրատ Սրբազանը Երևանի Ավան համայնքում հանդիպում է բնակիչներին Պատերազմ Արցախում
Կիրանցի բնակիչներին ԱԱԾ աշխատակիցները վախեցնում են, թույլ չեն տալիս շփվել լրագրողների հետ․ Անի Գևորգյան Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի՝ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը․ Ասլանյան Վրաստանի վարչապետը հայտնել է Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու՝ արտաքին ուժերի փորձերի մասին Փոքր Վեդիում երեխային ծեծի ենթարկած մանկապարտեզի աշխատակիցը ձերբակալվեց 2019-ից Երևանում աղբահանությունը կազմակերպելու համար ստեղծվում է ՀՈԱԿ, որի միայն պահպանման համար նախատեսվել է 5,6-ից 7,5 մլրդ դրամ Փաշինյանն անում է այն, ինչի մասին գրել է դեռ 2001-ին․ «Կարճ ասած» Հայաստանի համար ի՞նչ «ուկրաինական ուղու» մասին է խոսում Պեսկովը Այս 3+3-ը մեր համար իրոք հնարավորություն է հակազդելու ադրբեջանական, թուրքական ուժեղ ազդեցությունը՝ տեսնելով ռուս-իրանական հարաբերությունների ստրատեգիական բնույթը․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Լուծարվում է Հայաստանի ամենամեծ գրադարանը Արարատ Միրզոյանին երկրորդ անգամ տրամադրվել է արձակուրդ Արգելվում է միայն կարանտին վնասակար օրգանիզմներով վարակված բեռների արտահանումը․ ՍԱՏՄ ԱՄՆ-ի և ԵՄ-ի նպատակն է խզել Հայաստանի և Ռուսաստանի կապերը. Ալեքսեյ Գրոմիկո (տեսանյութ) Լավրովը հանդիպել է Ֆիդանին Հայաստանի բուհ-երում կրթության ստանալու նկատմամբ հետաքրքրությունն անկում է ապրում Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Իրանի դեսպանը հերքել է Աղոթքի մեջ մնացեք մեր սիրելի Հրանտ Թոխատյանի առողջության համար Տիգրան Ավինյանի կկուն կանչե՞ց Իրանական կողմն էլ է հերքում Հայաստանի՝ զենք ձեռք բերելու մասին լուրերը «Ռուսաստանը փորձում է փրկօղակ նետել Հայաստանին. կկարողանա՞նք օգտվել՝ կունենանք շանս». Նաիրա Կարապետյան Բերքաբերի վարելահողերը շարունակում են մնալ Ադրբեջանի հսկողության տակ. Ադրբեջանն այդ տարածքներից դուրս կգա, երբ նրա վրա ճնշում լինի. Ռուբեն Գալչյան Հայաստանի պաշտպանական դոկտրինը՝ «Դաչես ու ես» Կառավարությունը վաղաժամկետ դադարեցրել է սահմանամերձ գյուղերում պետական աջակցությամբ տների կառուցման ծրագիրը. լրագրող ՀՀ-ն հանձնառու է պայմանավորվածությունների կատարմանը և նույնն ակնկալում է Թուրքիայից. ԱԳՆ Ակադեմիական քաղաքը կլինի քաղաք՝ առանց ուսանողների Կիրանցում մոլեգնում է Փաշինյանի երազած ապագան, զուգահեռդասարանցին էլ մոլորեցնում է «միամիտ խալխին» Նիկոլ Փաշինյանը կրկին Տավուշի մարզ կայցելի. «Ժողովուրդ» Բուհերում թափուր տեղեր են մնացել, իսկ նախարարությունը արհեստական Ակադեմիական քաղաքի ծրագիրն է առաջ տանում. «Ժողովուրդ» 515.430 արձանագրություն կես տարում. քաղաքացին «տուգանքի մատերյալ է», իսկ ՔՊ-ականները անձեռնմխելի. «Ժողովուրդ» Պիտի «Հայկական ժամանակին» հիասթափեցնեմ․ դղյակներ ու ապարանքներ չունեմ. Արթուր Խաչատրյան Տիգրան Աբրահամյանն ու Աղվան Վարդանյանն այցելել են ՔԿՀ՝ Արմեն Աշոտյանին տեսակցության

«Գորշ ձիուկը». Գնել Սանոսյան, կամ ո՞վ է աղմուկ հանած «ԵվրոԱսֆալտի» սեփականատերը

Հետքը գրում է․ «ԵվրոԱսֆալտ» շինարարական ընկերությունը, որի գլխավոր տնօրենն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբայր Կառլեն Սիմոնյանն է, իշխանական շրջանակներում ունի մեկ այլ ծանոթ եւս, որը, թերեւս, պետական գնումներում այս նորաստեղծ ընկերության հաջողությունների գլխավոր «բանալիներից» է:

Սեպտեմբերին գրել էինք, որ Կ. Սիմոնյանի ղեկավարած ընկերությունը իր գոյության կարճ ժամանակահատվածում (ՓԲԸ-ն հիմնադրվել է 2020 թ. մարտին) ճանապարհների վերանորոգման 2 պայմանագիր է կնքել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ) ու Ապարանի համայնքապետարանի հետ, որոնցից առաջինի արժեքը 356 մլն դրամ է (սկզբնապես եղել է 368 մլն, բայց հետո նվազեցվել է), երկրորդինը՝ 287 մլն, այսինքն՝ դրանց ընդհանուր գինը 643 մլն դրամ է: Տվյալները վերցրել ենք ֆինանսների նախարարության armeps.am գնումների համակարգից:

Քանի որ այս համակարգում տվյալները շարունակաբար թարմացվում են, այս պահին armeps.am-ում առկա է «ԵվրոԱսֆալտ» ՓԲԸ-ի հետ կնքված 4 պայմանագիր, իսկ ընդհանրապես ընկերությունը, նույն կայքի համաձայն, մասնակցել է 14 մրցույթի, որոնցից 4-ում եղել է 2 չափաբաժին, այսինքն՝ եղել է ընդհանուր 18 գնման առարկա: Ընդ որում՝ բոլոր մրցույթները կազմակերպվել են այս տարի:

Պայմանագրերից 2-ը շինարարական ընկերությունը կնքել է ՏԿԵՆ-ի հետ, մյուս 2-ը՝ Արթիկի եւ Ապարանի համայնքապետարանների: Դրանց ընդհանուր գինը կազմել է 755 մլն դրամ (տես ստորեւ):

3 (2)Ինչ վերաբերում է «ԵվրոԱսֆալտի» մասնակցությամբ նշված 14 մրցույթներին (18 գնման առարկայով), դրանցից 11-ը կազմակերպել է ՏԿԵՆ-ը, 1-ական՝ Արթիկի, Ապարանի, Աշտարակի համայնքապետարանները:

Չնայած armeps.am-ի տվյալներով՝ «ԵվրոԱսֆալտը» հաղթող է ճանաչվել 4 անգամ, ֆիննախից «ՍիվիլՆեթին» հայտնել են, որ այս ընկերությունը հաղթել է ՏԿԵՆ-ի կազմակերպած եւս 2 մրցույթում, որոնցից մեկում եղել է գնման 2 չափաբաժին, այսինքն՝ 3 գնման առարկա: Ընկերության այս հաջողությունների եւ համապատասխան պայմանագրերի վերաբերյալ armeps.am-ում դեռեւս չկա ինֆորմացիա, բայց հայտնի է, որ 3 գնման առարկայի համար «ԵվրոԱսֆալտն» առաջարկել է ընդհանուր մոտ 2,6 մլրդ դրամ գին, որի մեջ հարկերը ներառված չեն:

Համաձայնեք, որ 2 տարվա կյանք չունեցող ընկերության համար նման պայմանագրեր կնքելը լուրջ հաջողություն է: Ինչպես կասեր ՏԿԵ նախկին նախարար Սուրեն Պապիկյանը, այստեղ բանալին «մրցույթ» եւ «հաղթել» բառերն են: Բայց իրո՞ք այդպես է: Եթե Փաշինյանի թիմի կողմից 24-ժամյա ռեժիմով քննադատվող նախկին իշխանությունների օրոք պետգնումների եւ այլ ոլորտներում ուրիշ բանալի բառեր կային, օրինակ՝ «խնամի», «ծանոթ», «բարեկամ», արդյոք դրանք ներկայում վերացե՞լ են:

Դա մոտավոր հասկանալու համար եկեք տեսնենք, թե ով է «ԵվրոԱսֆալտ» ՓԲԸ-ի սեփականատերը: Պետռեգիստրի համաձայն՝ 2020 թ. մարտին ընկերությունը հիմնել են երեւանցի Սվետլաննա Կարոյի Պողոսյանն (90 %) ու ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքի բնակիչ Լուսիկ Շահենի Գեւորգյանը (10 %): Պետռեգիստրում ՓԲԸ-ի կանոնադրության փոփոխության մասին տվյալ չկա, ինչից ենթադրելի է, որ մասնակիցների փոփոխություն տեղի չի ունեցել: Բայց փոխվել է գլխավոր տնօրենը. առաջին 4 ամսում այդ պաշտոնը զբաղեցրել է մոսկվացի Տիգրան Հարությունյանը, իսկ հետո նրան փոխարինել է երեւանցի Կառլեն Սիմոնյանը՝ ԱԺ նախագահի եղբայրը:

Չնայած նման դեպքերում պակաս կարեւոր չէ ընկերության գործադիր ղեկավարի ու ՀՀ բարձրաստիճան պաշտոնյայի ազգակցական կապը, էական է, թե ով է կանգնած այս ընկերության թիկունքում: 90 %-ի բաժնետեր, 41-ամյա Սվետլաննա Պողոսյանի անուն-ազգանունը, կարծես, ոչինչ չի ասում, բայց նրա հետ նույն հասցեում գրանցված է 24-ամյա Արգինե Արսենի Միքաելյանը, որն, ըստ իր ֆեյսբուքյան էջի, աշխատում է շինարարական մեկ այլ՝ «Թի Էս Քնսթրաքշն» ՓԲԸ-ում: Դատելով համատեղ գրանցումից եւ ֆեյսբուքյան գրառումներից՝ Ս. Պողոսյանը Արգինե Միքայելյանի մայրն է, այսինքն՝ Արսեն Միքաելյանի կինը: Իսկ 48-ամյա Արսեն Դերենիկի Միքաելյանը (ազգանունն այսպես է գրվում) «Թի Էս Քնսթրաքշն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենն է: Այս ընկերությունը, ինչպես «ԵվրոԱսֆալտը», հիմնադրվել է 2018-ի իշխանափոխությունից հետո՝ 2019-ի հուլիսին: Գրանցված է Երեւանի Արտաշիսյան 105/1 հասցեում, որտեղ գործում է նաեւ «ԵվրոԱսֆալտը»: Ընդ որում՝ Կառլեն Սիմոնյանը, համաձայն իր «LinkedIn» էջի, նաեւ «Թի Էս Քնսթրաքշնի» փոխտնօրենն է:

Ա. Միքաելյանը Մարտունու Ծակքար գյուղից է, այստեղ է հաշվառված: Նույն գյուղից է եւ նույն գյուղի հաշվառում ունի 2018-2021 թթ. Գեղարքունիքի մարզպետ, ՏԿԵ ներկա նախարար Գնել Սանոսյանը, ով նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:

Fip.am-ը գրել է, որ 2020 թվականին «Թի Էս Քնսթրաքշնը» 5 մլն դրամ է նվիրաբերել «ՔՊ»-ին, որն արտացոլվել է կուսակցության տարեկան հաշվետվության մեջ: Հետաքրքիր է նաեւ, որ Սվետլաննա Պողոսյանը օրերս իր ֆեյսբուքյան էջում կիսվել է նախարար Սանոսյանի մասին մի հաղորդման հղումով:

3

 

Հիմա հարց. «ԵվրոԱսֆալտ» ՓԲԸ-ի հաջողության բանալիներն են բացառապես «մրցույթ» եւ «հաղթել» բառե՞րը, թե՞ նաեւ, օրինակ, «Գնել Սանոսյանը»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan