Իրանի խիստ նամակը՝ Ալիևին. Իսրայելը պատերազմի դաշտ է նետում Ադրբեջանին. Տեսանյութ Անընդունելի է վտանգել հայ-ռուսական հարաբերությունները․ Սամվել Կարապետյանը՝ Հռոմի ստատուտի մասին «Վնգստացող դատավորներից» դեպի վնգստացող պետություն
28
ՌԴ-ն զգուշացրել է Հայաստանին Հռոմի ստատուտին միանալու ծայրահեղ բացասական հետևանքների մասին. ՌԴ ԱԳՆ Թուրքիայի և Ադրբեջանի զորքերը տեղափոխվել են Հայաստանի սահմաններ, Իրանն է այսօր կանխում Հայաստանի վրա հարձակվելու հնարավորությունը. Կարինե Գևորգյանան. Տեսանյութ Քանի Իսրայելում ընթանում են քաղաքական մեծ ցնցումներ, Ադրբեջանի կողմից հարձակումը Հայաստանի վրա կարող է հետաձգվել Անցած տեղական ընտրությունները ցույց տվեցին մեկ բան. Հայաստանում այլևս չկա իրական քաղաքական դաշտ Ադրբեջանցիները կրակել են Սոս եւ Թաղավարդ գյուղերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիների ուղղությամբ Ադրբեջանը ձգտում է էլ ավելի խստացնել Արցախի շրջափակումը` խզելով կապը Ստեփանակերտի և Շուշիի շրջանի մի շարք գյուղերի միջև․ Արցախի ԱԳՆ ՌԴ-ն մարտավարական միջուկային զենք կիրառելու պատրաստ 10 ինքնաթիռ կտեղակայի Բելառուսում․ Պուտին ՌԴ ՊՆ-ն արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը Ո՞վ է վճարելու նիկոլփաշինյանական ՍԴ–ի՝ ընդդեմ ՌԴ նախագահ Պուտինի կայացրած որոշման գինը Արաղով, պինցետով ու փողով. կոռուպցիայի վիրուսը՝ Քովիդի օրերին. Տեսանյութ Պատերազմ Արցախում
ԱՄՆ-ն հաստատում է իր աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատմանը Իրանի խիստ նամակը՝ Ալիևին. Իսրայելը պատերազմի դաշտ է նետում Ադրբեջանին. Տեսանյութ Փաշինյանը կարող է լվանալ գողացած փողերը, բայց դավաճանի խարանը չի կարող մաքրել. Արմեն Աշոտյան. Տեսանյութ ՌԴ ՊՆ-ն Մարտակերտի շրջանում արձանագրել է հրադադարի ռեժիմի խախտում 36 ժամ ջուր չի լինի «Թազա պետը սաղի արյունը խմել ա, բերդում կալանավորների կյանքին վտանգ ա սպառնում» Ծանրորդ Սերյոժա Բարսեղյանը դարձել է երիտասարդների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր Տիգրան Ավինյանը շտապում է, «15 տոկոսանոց» ՔՊ-ն՝ ոչ Արսեն Թորոսյանը խուսափում է շփվել թիմակիցների հետ Անընդունելի է վտանգել հայ-ռուսական հարաբերությունները․ Սամվել Կարապետյանը՝ Հռոմի ստատուտի մասին «Վնգստացող դատավորներից» դեպի վնգստացող պետություն ՌԴ-ն զգուշացրել է Հայաստանին Հռոմի ստատուտին միանալու ծայրահեղ բացասական հետևանքների մասին. ՌԴ ԱԳՆ Հունվարին Հայաստանում 20.000 աշխատատեղ է փակվել Վիկտոր Սողոմոնյանը նոր լրատվամիջոց է ստեղծում Քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրությունում պատկերված անձը Դոլարի առքի միջին գինը 385.39 դրամ է, վաճառքինը՝ 391.72 դրամ Թուրքիայում փողոցներն ամբողջությամբ անցել են ջրի տակ ՌԴ ՊՆ ռազմական ուղղաթիռները բարդ աերոբատիկական վարժանքներ են կատարել Հայաստանում «ՔՊ-ն ջնջում է բոլորին». Սյուզի Բադոյան Կոչ ենք անում Եվրամիության անդամ երկրներին դիտարկել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը Բաքվում «ռազմական ավարի այգի» ստեղծելով՝ Ադրբեջանը ձգտում է Արցախում «սաֆարի պարկ» ստեղծել՝ հայերին վտարելով Շատ մարդիկ համոզվել են, որ ստախոսների հետ գործ ունեն, որոնք մեր երկիրը տանում են կործանման․ Թադևոս Ավետիսյան. Տեսանյութ Ադրբեջանցիները երեկ կրակել են Մարտակերտի նռան այգում աշխատող քաղաքացիների ուղղությամբ. աշխատանքները դադարեցվել են Թուրքիայի և Ադրբեջանի զորքերը տեղափոխվել են Հայաստանի սահմաններ, Իրանն է այսօր կանխում Հայաստանի վրա հարձակվելու հնարավորությունը. Կարինե Գևորգյանան. Տեսանյութ Ես հրաժարվում եմ ՀՀ քաղաքացիությունից, մեկնում եմ այլ երկիր՝ անտեղից մենամարտելու. բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյան ԱԺ նախագահի լեզվից ո՞վ է քաշել․ էստեղ Պուտինի ձերբակալման մասին խոսեց, գնաց, մարզվեց, ձեռքը կոտրեց. Տեսանյութ ՌԴ ԱԽ քարտուղարն ԱՄՆ-ին անվանել է աշխարհում սանձազերծված պատերազմների թվով «չեմպիոն» Ոստիկանության նախկին պաշտոնյայի՝ Արշակ Հակոբյանի վերաբերյալ գործը մակագրվել է Վարդգես Սարգսյանին Բոլոր սակուռասիրահարներին է նվիրվում Իրանի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարները քննարկել են երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցը

«Գորշ ձիուկը». Գնել Սանոսյան, կամ ո՞վ է աղմուկ հանած «ԵվրոԱսֆալտի» սեփականատերը

Հետքը գրում է․ «ԵվրոԱսֆալտ» շինարարական ընկերությունը, որի գլխավոր տնօրենն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբայր Կառլեն Սիմոնյանն է, իշխանական շրջանակներում ունի մեկ այլ ծանոթ եւս, որը, թերեւս, պետական գնումներում այս նորաստեղծ ընկերության հաջողությունների գլխավոր «բանալիներից» է:

Սեպտեմբերին գրել էինք, որ Կ. Սիմոնյանի ղեկավարած ընկերությունը իր գոյության կարճ ժամանակահատվածում (ՓԲԸ-ն հիմնադրվել է 2020 թ. մարտին) ճանապարհների վերանորոգման 2 պայմանագիր է կնքել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ) ու Ապարանի համայնքապետարանի հետ, որոնցից առաջինի արժեքը 356 մլն դրամ է (սկզբնապես եղել է 368 մլն, բայց հետո նվազեցվել է), երկրորդինը՝ 287 մլն, այսինքն՝ դրանց ընդհանուր գինը 643 մլն դրամ է: Տվյալները վերցրել ենք ֆինանսների նախարարության armeps.am գնումների համակարգից:

Քանի որ այս համակարգում տվյալները շարունակաբար թարմացվում են, այս պահին armeps.am-ում առկա է «ԵվրոԱսֆալտ» ՓԲԸ-ի հետ կնքված 4 պայմանագիր, իսկ ընդհանրապես ընկերությունը, նույն կայքի համաձայն, մասնակցել է 14 մրցույթի, որոնցից 4-ում եղել է 2 չափաբաժին, այսինքն՝ եղել է ընդհանուր 18 գնման առարկա: Ընդ որում՝ բոլոր մրցույթները կազմակերպվել են այս տարի:

Պայմանագրերից 2-ը շինարարական ընկերությունը կնքել է ՏԿԵՆ-ի հետ, մյուս 2-ը՝ Արթիկի եւ Ապարանի համայնքապետարանների: Դրանց ընդհանուր գինը կազմել է 755 մլն դրամ (տես ստորեւ):

3 (2)Ինչ վերաբերում է «ԵվրոԱսֆալտի» մասնակցությամբ նշված 14 մրցույթներին (18 գնման առարկայով), դրանցից 11-ը կազմակերպել է ՏԿԵՆ-ը, 1-ական՝ Արթիկի, Ապարանի, Աշտարակի համայնքապետարանները:

Չնայած armeps.am-ի տվյալներով՝ «ԵվրոԱսֆալտը» հաղթող է ճանաչվել 4 անգամ, ֆիննախից «ՍիվիլՆեթին» հայտնել են, որ այս ընկերությունը հաղթել է ՏԿԵՆ-ի կազմակերպած եւս 2 մրցույթում, որոնցից մեկում եղել է գնման 2 չափաբաժին, այսինքն՝ 3 գնման առարկա: Ընկերության այս հաջողությունների եւ համապատասխան պայմանագրերի վերաբերյալ armeps.am-ում դեռեւս չկա ինֆորմացիա, բայց հայտնի է, որ 3 գնման առարկայի համար «ԵվրոԱսֆալտն» առաջարկել է ընդհանուր մոտ 2,6 մլրդ դրամ գին, որի մեջ հարկերը ներառված չեն:

Համաձայնեք, որ 2 տարվա կյանք չունեցող ընկերության համար նման պայմանագրեր կնքելը լուրջ հաջողություն է: Ինչպես կասեր ՏԿԵ նախկին նախարար Սուրեն Պապիկյանը, այստեղ բանալին «մրցույթ» եւ «հաղթել» բառերն են: Բայց իրո՞ք այդպես է: Եթե Փաշինյանի թիմի կողմից 24-ժամյա ռեժիմով քննադատվող նախկին իշխանությունների օրոք պետգնումների եւ այլ ոլորտներում ուրիշ բանալի բառեր կային, օրինակ՝ «խնամի», «ծանոթ», «բարեկամ», արդյոք դրանք ներկայում վերացե՞լ են:

Դա մոտավոր հասկանալու համար եկեք տեսնենք, թե ով է «ԵվրոԱսֆալտ» ՓԲԸ-ի սեփականատերը: Պետռեգիստրի համաձայն՝ 2020 թ. մարտին ընկերությունը հիմնել են երեւանցի Սվետլաննա Կարոյի Պողոսյանն (90 %) ու ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքի բնակիչ Լուսիկ Շահենի Գեւորգյանը (10 %): Պետռեգիստրում ՓԲԸ-ի կանոնադրության փոփոխության մասին տվյալ չկա, ինչից ենթադրելի է, որ մասնակիցների փոփոխություն տեղի չի ունեցել: Բայց փոխվել է գլխավոր տնօրենը. առաջին 4 ամսում այդ պաշտոնը զբաղեցրել է մոսկվացի Տիգրան Հարությունյանը, իսկ հետո նրան փոխարինել է երեւանցի Կառլեն Սիմոնյանը՝ ԱԺ նախագահի եղբայրը:

Չնայած նման դեպքերում պակաս կարեւոր չէ ընկերության գործադիր ղեկավարի ու ՀՀ բարձրաստիճան պաշտոնյայի ազգակցական կապը, էական է, թե ով է կանգնած այս ընկերության թիկունքում: 90 %-ի բաժնետեր, 41-ամյա Սվետլաննա Պողոսյանի անուն-ազգանունը, կարծես, ոչինչ չի ասում, բայց նրա հետ նույն հասցեում գրանցված է 24-ամյա Արգինե Արսենի Միքաելյանը, որն, ըստ իր ֆեյսբուքյան էջի, աշխատում է շինարարական մեկ այլ՝ «Թի Էս Քնսթրաքշն» ՓԲԸ-ում: Դատելով համատեղ գրանցումից եւ ֆեյսբուքյան գրառումներից՝ Ս. Պողոսյանը Արգինե Միքայելյանի մայրն է, այսինքն՝ Արսեն Միքաելյանի կինը: Իսկ 48-ամյա Արսեն Դերենիկի Միքաելյանը (ազգանունն այսպես է գրվում) «Թի Էս Քնսթրաքշն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենն է: Այս ընկերությունը, ինչպես «ԵվրոԱսֆալտը», հիմնադրվել է 2018-ի իշխանափոխությունից հետո՝ 2019-ի հուլիսին: Գրանցված է Երեւանի Արտաշիսյան 105/1 հասցեում, որտեղ գործում է նաեւ «ԵվրոԱսֆալտը»: Ընդ որում՝ Կառլեն Սիմոնյանը, համաձայն իր «LinkedIn» էջի, նաեւ «Թի Էս Քնսթրաքշնի» փոխտնօրենն է:

Ա. Միքաելյանը Մարտունու Ծակքար գյուղից է, այստեղ է հաշվառված: Նույն գյուղից է եւ նույն գյուղի հաշվառում ունի 2018-2021 թթ. Գեղարքունիքի մարզպետ, ՏԿԵ ներկա նախարար Գնել Սանոսյանը, ով նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:

Fip.am-ը գրել է, որ 2020 թվականին «Թի Էս Քնսթրաքշնը» 5 մլն դրամ է նվիրաբերել «ՔՊ»-ին, որն արտացոլվել է կուսակցության տարեկան հաշվետվության մեջ: Հետաքրքիր է նաեւ, որ Սվետլաննա Պողոսյանը օրերս իր ֆեյսբուքյան էջում կիսվել է նախարար Սանոսյանի մասին մի հաղորդման հղումով:

3

 

Հիմա հարց. «ԵվրոԱսֆալտ» ՓԲԸ-ի հաջողության բանալիներն են բացառապես «մրցույթ» եւ «հաղթել» բառե՞րը, թե՞ նաեւ, օրինակ, «Գնել Սանոսյանը»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan