Փաշինյանը հերքում է ինքն իրեն. «Նոր էսկալացիա չի լինելու» Ի պաշտպանություն «Գոյ» թատրոնի. Տեսանյութ Բաքուն ու Երևանը պատրաստ չեն փոխզիջումների, հենց ԵՄ-ն հայտնվեց այնտեղ, սկսվեցին խնդիրները. Զախարովա. Տեսանյութ
24
Փաշինյանն ի վիճակի չէ փոխել իրավիճակը, նրան արդեն դուրս են գրել. Երվանդ Բոզոյան. Տեսանյութ Լավրովի «լիստը»՝ Նիկոլ Փաշինյանի եփած ճաշի մեջ «Ռուսական հրթիռները կթռնեն դեպի Բունդեսթագ և Գերմանիայի կանցլերի գրասենյակ». Դմիտրի Մեդվեդև. Տեսանյութ Էսկալացիայից էսկալացիա Հայաստան Առաջիկայում հնարավոր է՝ հանդիպեն Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարները. Տեսանյութ Օտարերկրյա ուժերի ներկայությունը տարածաշրջանում այլ նպատակ է հետապնդում. Ալի Բաղերի Երկու ռուս զինծառայող գլխի շրջանում վնասվածքներով դիմել է Գորիսի ԲԿ ՔՊ. պատերազմի ու պարտության կուսակցությունը ՔՊ-ի քաղաքականությունը հիշեցնում է մատնոց ֆռցնողների վարքագիծը. Անդրանիկ Թեւանյան. Տեսանյութ Զինծառայողը մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում. ՀՀ ՊՆ Պատերազմ Արցախում
Երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում Անի համայնքում թեժ է Ես հավես չունեմ քննարկելու նրանց գործունեությունը. ինձ համար այդ հանձնաժողովը չկա. Մովսես Հակոբյան Արցախի նախագահի փոփոխության հարցն առնվազն կես տարով հետաձգվում է Արթուր Դավթյանն Արցախում դատախազ աշխատելու համար ունի թաքնված նպատակներ Փաշինյանի նոր հրահանգը լրատվամիջոցների դեմ Ալեն Սիմոնյանի հետ ովքեր կմեկնեն Գերմանիա Ինձ այդ հանձնաժողովի նիստին չեն հրավիրել ԱԱԾ-ն հարցաքննության կկանչի մաքսատան ղեկավարին Փաշինյանը հերքում է ինքն իրեն. «Նոր էսկալացիա չի լինելու» Ի պաշտպանություն «Գոյ» թատրոնի. Տեսանյութ 3-ամյա երեխայի որովայնից հեռացվել է 17 մագնիսե գնդիկ Դոլարն ու եվրոն թանկացել են «Ալե՛ն, խղճահարությո՞ւն ես մուրում, թևիդ նկարն ո՞ւմ ես ցույց տալիս». Սյուզի Բադոյան Չենք ասում՝ քաղաքի կենտրոնում էլիտար տուն տվեք, կրիշ տվեք, ապրենք․ ՊՆ նախկին շենքի բնակիչ. Տեսանյութ Զավե՞շտ թե՞ ողբերգություն Այս հարցը անցկացրեցին թաքուն, չզեկուցվող նախագծերի փաթեթում․ դրա փոխարեն երկար բարակ քննարկեցին ինչ-որ հատվածում ասֆալտ փռելու թեման Դատարանը հաստատել է՝ ձերբակալման ընթացքում Գևորգ Պետրոսյանի իրավունքները խախտվել են Շրջափակման հետևանքով Արցախի կրած ֆինանսատնտեսական կորուստները օրական 1.9 մլն դոլար է Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ՝ կապված Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելու հետ Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը կերկարաձգվի ևս 10 տարով Տարբեր դեպքերի արձագանքը տարբեր է և ոչ միայն հրապարակային. Զախարովան մեկնաբանել է հայ զինվորի որոնողական աշխատանքներին մասնակցած ռուս զինվորականների վիրավորվելու հանգամանքները. Տեսանյութ Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Կրկին երկրաշարժ՝ Թուրքիայում Մոսկվան անհանգստացած է թշնամական հռետորաբանության սրման, ԼՂ-ում միջադեպերի ավելացման և Լաչինի միջանցքի հարցում կողմերի՝ փոխզիջումներին պատրաստակամ չլինելու առնչությամբ. Զախարովա. Տեսանյութ Եթե ՀԱՊԿ-ն դուրս է գալիս ՀՀ-ից, ապա հայկական կողմն ինչպե՞ս է պատկերացնում «մուտքը». Զախարովա. Տեսանյութ Բաքուն ու Երևանը պատրաստ չեն փոխզիջումների, հենց ԵՄ-ն հայտնվեց այնտեղ, սկսվեցին խնդիրները. Զախարովա. Տեսանյութ Փոխնախարար Խզմալյա՜ն, դու սուտ ես խոսում, պաշտոնավարման ընթացքում մի անգամ ոտք չես դրել «Գոյ» թատրոն. Տեսանյութ «Բնապահպանական ակցիան» Լաչինի միջանցքում հետապնդում է ռուս խաղաղապահներին վարկաբեկելու նպատակ. Սերգեյ Ղազարյան Արդեն իրավիճակը կրիտիկական է. առատ տեղումներ չլինելու դեպքում կունենանք հոսանքի ավելի երկար ընդհատումներ. ԱՀ պետնախարար

Ամերիաբանկը 15 մլն եվրոյի փոխառություն է ստացել «Տրիոդոս Ինվեսթմենթս Մենեջմենթ» ընկերությունից

Ամերիաբանկը 15 մլն եվրոյի երկարաժամկետ ստորադաս փոխառության պայմանագիր է կնքել «Տրիոդոս Ինվեսթմենթս Մենեջմենթ» ընկերության հետ: Նշված ստորադաս փոխառությունը համարվում է Բազել III-ի շրջանակներում 2-րդ մակարդակի կապիտալ և ուղղված է բանկի ընդհանուր կապիտալի դիրքի ամրապնդմանը:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Տրիոդոս Ինվեսթմենթս Մենեջմենթ» ընկերության մեր գործընկերներին մեր կազմակերպությունների միջև համագործակցության հաստատման առիթով: Սա մեր առաջին համատեղ գործարքն է, և վստահ եմ, որ այն մեր երկարատև համագործակցության սկիզբն է: Տրամադրված միջոցները թույլ կտան ամրապնդել մեր կապիտալի դիրքը Բազել III-ի կարգավորումների շրջանակներում: Այս տարի մենք ներգրավել ենք ավելի քան 30 մլն եվրոյի ստորադաս վարկային միջոցներ` ապահովելով կապիտալի ամուր դիրք և դիվերսիֆիկացված կառուցվածք և նախատեսում ենք շարունակել ընդլայնել մեր վարկային պորտֆելը` պահպանելով կապիտալի համարժեքության բարձր ցուցանիշները», - նշել է  Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

«Շատ ուրախ ենք, որ այս գործարքով սկիզբ է դրվում Ամերիաբանկի հետ երկարաժամկետ համագործակցությանը: Մենք անկեղծորեն ցանկանում ենք աջակցել Ամերիաբանկին Հայաստանի տեղական համայնքներում փոքր և միջին բիզնեսի և «կանաչ» նախագծերի ֆինանսավորման հնարավորությունների ընդլայնման գործում, որոնք առանցքային նշանակություն ունեն երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համար: Որպես Հայաստանի առաջատար բանկ` Ամերիաբանկի նպատակն է ընդլայնել ագրոտնտեսության և վերականգնվող էներգետիկայի ֆինանսավորման ոլորտում իր մասնաբաժինը: Ուրախ կլինենք, եթե հետագայում նման նախաձեռնություններին աջակցելու նոր հնարավորություններ ունենանք», նշել է «Տրիոդոս Ինվեսթմենթս Մենեջմենթ» ընկերության Արևելյան Եվրոպայի, կովկասյան տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի մենեջեր Ռոզա Սարկեևան:  

 

«Տրիոդոս Ինվեսթմենթս Մենեջմենթ» ընկերության մասին

«Տրիոդոս Ինվեսթմենթս Մենեջմենթ» ընկերությունը միավորում է մեծ թվով ներդրողների, որոնք ցանկանում են իրենց գումարները ծառայեցնել մնայուն, դրական փոփոխությունների իրականացմանը` համագործակցելով նույնկերպ մտածող նորարար ձեռներեցների և կայուն զարգացող ընկերությունների հետ: Այդ ճանապարհին «Տրիոդոս Ինվեսթմենթս Մենեջմենթ» ընկերությունը ծառայում է որպես կատալիզատոր այն ոլորտներում, որոնք առանցքային նշանակություն ունեն աշխարհն ավելի արդար, կայուն և մարդասիրական դարձնելու գործում: Ընկերությունը խորը գիտելիքներ է կուտակել` 25 տարվա ընթացքում ներդրումներ կատարելով Էներգետիկայի, կլիմայի պահպանության, ֆինանսական ներառման, սննդի կայուն արտադրության և գյուղատնտեսության ոլորտներում: Ընկերությունը նաև ներդրումներ է կատարում ցուցակված ընկերություններում, որոնք էապես նպաստում են դեպի կայուն հասարակություն անցմանը: «Տրիոդոս Ինվեսթմենթս Մենեջմենթ» ընկերությունն ակտիվ և պատասխանատու ներդրող է, որը 750-ից ավել ներդրումներ է կատարել աշխարհի ավելի քան 50 երկրում: 2021 թ-ի հունիսի դրությամբ կառավարվող ակտիվներում ընկերության ներդրումները կազմել են 6.1 մլրդ եվրո: Ընկերությունը «Տրիադոս Բանկ Էն Վի»-ի դուստր ձեռնարկությունն է և ամբողջությամբ պատկանում է վերջինիս: «Տրիադոս Բանկ Էն Վի»-ն հիմնադրվել է 1980 թ-ին Նիդերլանդներում և առաջատար դիրք է գրավում կայուն բանկային գործունեության ոլորտում ողջ աշխարհում:

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է, դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին և ունի հստակ ձևակերպված թվայնացման օրակարգ: Հանդիսանալով առաջին ներդրումային բանկը Հայաստանում՝ Ամերիաբանկը տրամադրում է նորարար բանկային ծառայությունների լայն փաթեթ: Այսօր Ամերիաբանկը ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Վերջին արդյունքների համաձայն` Ամերիաբանկը Հայաստանի խոշորագույն բանկն է, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan