ԱՄՆ-ն Ադրբեջանին փող է տալիս, քանի որ Իրանի հետ երկար սահման ունի. Բլինքենը ասում է մշակված տեքստ կա. Տեսանյութ Փաշինյանը հերքում է ինքն իրեն. «Նոր էսկալացիա չի լինելու» Ի պաշտպանություն «Գոյ» թատրոնի. Տեսանյութ
24
Փաշինյանն ի վիճակի չէ փոխել իրավիճակը, նրան արդեն դուրս են գրել. Երվանդ Բոզոյան. Տեսանյութ Լավրովի «լիստը»՝ Նիկոլ Փաշինյանի եփած ճաշի մեջ «Ռուսական հրթիռները կթռնեն դեպի Բունդեսթագ և Գերմանիայի կանցլերի գրասենյակ». Դմիտրի Մեդվեդև. Տեսանյութ Էսկալացիայից էսկալացիա Հայաստան Առաջիկայում հնարավոր է՝ հանդիպեն Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարները. Տեսանյութ Օտարերկրյա ուժերի ներկայությունը տարածաշրջանում այլ նպատակ է հետապնդում. Ալի Բաղերի Երկու ռուս զինծառայող գլխի շրջանում վնասվածքներով դիմել է Գորիսի ԲԿ ՔՊ. պատերազմի ու պարտության կուսակցությունը ՔՊ-ի քաղաքականությունը հիշեցնում է մատնոց ֆռցնողների վարքագիծը. Անդրանիկ Թեւանյան. Տեսանյութ Զինծառայողը մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում. ՀՀ ՊՆ Պատերազմ Արցախում
ՊՎԾ-ն 6 ԲԿ-ներում արձանագրել է շուրջ 542 մլն դրամի խախտում Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում. ՌԴ ՊՆ «Բլինքենի խոսքից ստացվում է, որ ինչ-որ բան պետք է Հայաստանը զիջի, որը չի ցանկանում զիջել, բայց այդ ճնշումը Հայաստանի վրա կա». Սուրեն Սարգսյան ԱՄՆ-ն Ադրբեջանին փող է տալիս, քանի որ Իրանի հետ երկար սահման ունի. Բլինքենը ասում է մշակված տեքստ կա. Տեսանյութ Այս իշխանությունների միակ գերագույն արժեքը փողն է. Նարեկ Մանթաշյան. Տեսանյութ Երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում Անի համայնքում թեժ է Ես հավես չունեմ քննարկելու նրանց գործունեությունը. ինձ համար այդ հանձնաժողովը չկա. Մովսես Հակոբյան Արցախի նախագահի փոփոխության հարցն առնվազն կես տարով հետաձգվում է Արթուր Դավթյանն Արցախում դատախազ աշխատելու համար ունի թաքնված նպատակներ Փաշինյանի նոր հրահանգը լրատվամիջոցների դեմ Ալեն Սիմոնյանի հետ ովքեր կմեկնեն Գերմանիա Ինձ այդ հանձնաժողովի նիստին չեն հրավիրել ԱԱԾ-ն հարցաքննության կկանչի մաքսատան ղեկավարին Փաշինյանը հերքում է ինքն իրեն. «Նոր էսկալացիա չի լինելու» Ի պաշտպանություն «Գոյ» թատրոնի. Տեսանյութ 3-ամյա երեխայի որովայնից հեռացվել է 17 մագնիսե գնդիկ Դոլարն ու եվրոն թանկացել են «Ալե՛ն, խղճահարությո՞ւն ես մուրում, թևիդ նկարն ո՞ւմ ես ցույց տալիս». Սյուզի Բադոյան Չենք ասում՝ քաղաքի կենտրոնում էլիտար տուն տվեք, կրիշ տվեք, ապրենք․ ՊՆ նախկին շենքի բնակիչ. Տեսանյութ Զավե՞շտ թե՞ ողբերգություն Այս հարցը անցկացրեցին թաքուն, չզեկուցվող նախագծերի փաթեթում․ դրա փոխարեն երկար բարակ քննարկեցին ինչ-որ հատվածում ասֆալտ փռելու թեման Դատարանը հաստատել է՝ ձերբակալման ընթացքում Գևորգ Պետրոսյանի իրավունքները խախտվել են Շրջափակման հետևանքով Արցախի կրած ֆինանսատնտեսական կորուստները օրական 1.9 մլն դոլար է Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ՝ կապված Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելու հետ Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը կերկարաձգվի ևս 10 տարով Տարբեր դեպքերի արձագանքը տարբեր է և ոչ միայն հրապարակային. Զախարովան մեկնաբանել է հայ զինվորի որոնողական աշխատանքներին մասնակցած ռուս զինվորականների վիրավորվելու հանգամանքները. Տեսանյութ Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Կրկին երկրաշարժ՝ Թուրքիայում Մոսկվան անհանգստացած է թշնամական հռետորաբանության սրման, ԼՂ-ում միջադեպերի ավելացման և Լաչինի միջանցքի հարցում կողմերի՝ փոխզիջումներին պատրաստակամ չլինելու առնչությամբ. Զախարովա. Տեսանյութ

Էլեկտրաէներգիայի սակագինը փետրվարի 1-ից կարող է բարձրանալ

Անհրաժեշտություն է առաջացել սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի միջին կշռված սակագինն ավելացնել 4.7 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն)։ Այս մասին հայտնում է Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ն։

«ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների և էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների, այդ թվում՝ մատակարարի ներկայացուցիչների մասնակցությամբ դեկտեմբերի 23-ին տեղի կունենա «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների վերանայման վերաբերյալ աշխատանքային քննարկում: Այդ առնչությամբ, ի լրումն հանձնաժողովի կայքում 17.12.2021թ. հրապարակված հայտարարության՝ հանձնաժողովը տեղեկացնում է, որ էլեկտրաէներգետիկական համակարգի խոշոր արտադրող կայանների և ծառայություններ մատուցող ընկերությունների սակագների վերանայման գործընթացի շրջանակում բոլոր դրական և բացասական գործոնների վերլուծության արդյունքում 2022 թվականի փետրվարի 1-ից սկսվող սակագնային տարվա համար էլեկտրաէներգետիկական համակարգում սպառողների համար սահմանված գործող սակագների պարագայում առաջացող ֆինանսական ճեղքվածքը կազմում է 23.8 մլրդ դրամ (առանց ԱԱՀ-ի)։ Ի թիվս էլեկտրաէներգետիկական համակարգում տեղի ունեցած գործոնային այլ փոփոխությունների՝ նշված գումարի առաջացման հիմնական գործոններն են՝

1) ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրվող համաձայնագրով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Հրազդան-5» կայանի նկատմամբ ունեցած պարտավորությունների կատարումը։ Մասնավորապես, ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև դեռևս 02.12.2013թ. ստորագրված «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրով հայկական կողմը պարտավորվել էր ապահովել «Հրազդան-5» կայանում ռուսական «Գազպրոմ» ընկերության կատարած ներդրումների վերադարձը և համապատասխան եկամտաբերության ներքին նորմա, մինչդեռ ընկերության կատարած ներդրումները ոչ միայն hետ չեն գնվել, այլև կայանի վերակառուցման համար ներգրավված վարկային պարտավորություններն ավելացել են։ Առաջացած խնդրի շուրջ ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել 10 տարվա ընթացքում՝ սկսած 01.02.2022թ-ից, ապահովել «Հրազդան-5» կայանի բնականոն գործունեությունը՝ հզորության վճարի տեսքով ընկերությանը տրամադրելով տարեկան 31.79 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ֆինանսական միջոցներ։ Միևնույն ժամանակ, նշված պայմանավորվածությունների շրջանակում հնարավորություն է ստեղծվում առաջիկա 10 տարիների ընթացքում ունենալ ՌԴ-ից բնական գազի ներկրման կայուն գին՝ 7900 կկալ/խմ ստորին ջերմատվության պայմաններում 165 ԱՄՆ դոլար/հազար խմ (գնի փոփոխություն տեղի է ունենում փաստացի կալորիականության հաշվառման մեխանիզմի ներդրման արդյունքում։

2) Էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերություններում՝ առավելապես «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ում, զգալիորեն ավելացել են ՀՀ կառավարության երաշխիքով ստացված արտոնյալ վարկերի մարման և սպասարկման ծախսերը։ Արդյունքում, անհրաժեշտություն է առաջացել սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի միջին կշռված սակագինն ավելացնել 4.7 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն): Ընդ որում, առաջարկվում է՝ - սոցիալապես անապահովների համար (կազմում են բնակիչ-բաժանորդների 11%-ը) սակագները թողնել անփոփոխ, -ամսական մինչև 200 կՎտժ սպառում ունեցող բնակիչների (կազմում են բնակիչ-բաժանորդների 55%-ը) համար սակագներն ավելացնել 1.5 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն), -ամսական 201-400 կՎտժ սպառում ունեցող բնակիչների (կազմում են բնակիչ-բաժանորդների 25%-ը) համար սակագներն ավելացնել 3.5 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ), -մնացած սպառողների համար սակագներն ավելացնել 5.5 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ)։ Աշխատանքային քննարկմանը մասնակցելու ցանկություն ունեցող անձանց խնդրվում է նախապես իրենց մասնակցության մասին տեղեկացնել [email protected] էլեկտրոնային փոստով կամ զանգահարել հանձնաժողովի թեժ գծին»,- նշված է ընկերության տարածած հաղորդագրությունում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan