Հանրապետության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը (ուղիղ) Ռուսաստանի առաջին լուրջ պատասխանը Փաշինյանի ռուսաֆոբական քաղաքականությանը (տեսանյութ) Ամեն մեկն իր անելիքն ունի
11
էս մարդիկ այդքա՞ն վախեցած են երկրորդ նախագահից, թե՞ ինձնից են վախեցած․ Սրբազան Շաբաթ օրը՝ խաղաղ անհնազանդության ակցիաներ, կիրակի 18:30-ին՝ հանրահավաք Սուրեն Պետրոսյանը՝ երիտասարդներին. Համոզված եմ, որ ձեր կամքով, արժեքներով բեկելու եք այս պատմական ընթացքը Այսօր ուսանողը դուրս է եկել և ասել՝ տեր է իր հայրենիքին․ Գառնիկ Դանիելյան Ձեր մկաններն ու մտքերը լարեք, որ շուտով պետք է անենք դա․ Բագրատ Սրբազան Սահմանային սյուների տեղադրումը գրեթե ավարտված է. Բայրամով Բագրատ Սրբազանը նշեց, որ վարչապետ լինելու ոչ ցանկություն է ունեցել, ոչ էլ՝ հավակնություն (տեսանյութ) «Հայկական ժամանակն» ինչի՞ է հուզվել. վարչապետ դառնալու ո՛չ ցանկություն ունեմ, ո՛չ ձգտում. Սրբազան Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողները միանում են Բագրատ սրբազանի առաջնորդած քայլերթին Գրիգորտ Խաչատուրովը միացավ երթին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
էս մարդիկ այդքա՞ն վախեցած են երկրորդ նախագահից, թե՞ ինձնից են վախեցած․ Սրբազան Շաբաթ օրը՝ խաղաղ անհնազանդության ակցիաներ, կիրակի 18:30-ին՝ հանրահավաք Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակն է․ այդպես էլ շարունակվելու է․ Ալիև «Լեգիտիմին» ասեք՝ մի միտինգ էլ դու արա. «Կարճ ասած» (տեսանյութ) Հիմա գործը պիտի ԱԺ ընդդիմությունն անի. Ստեփան Դանիելյան Սուրեն Պետրոսյանը՝ երիտասարդներին. Համոզված եմ, որ ձեր կամքով, արժեքներով բեկելու եք այս պատմական ընթացքը Այսօր ուսանողը դուրս է եկել և ասել՝ տեր է իր հայրենիքին․ Գառնիկ Դանիելյան Ձեր մկաններն ու մտքերը լարեք, որ շուտով պետք է անենք դա․ Բագրատ Սրբազան Հանրապետության հրապարակը լեփ-լեցուն է. ֆոտոշարք Հանրապետության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը (ուղիղ) Փաշինյանի ոստիկանները բերման են ենթարկել 10 մարդու Դա բո՞ւհ է, թե՞ բռնավորների ճամբար Եթե թուրքը գոհ է, Փաշինյանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից, ուրեմն... Ռուսաստանի առաջին լուրջ պատասխանը Փաշինյանի ռուսաֆոբական քաղաքականությանը (տեսանյութ) Սահմանային սյուների տեղադրումը գրեթե ավարտված է. Բայրամով Բագրատ Սրբազանը նշեց, որ վարչապետ լինելու ոչ ցանկություն է ունեցել, ոչ էլ՝ հավակնություն (տեսանյութ) Ամեն մեկն իր անելիքն ունի Էս երիտասադրության հետ Արցախ եմ հասնելու ու մենահամերգ տամ. Գայա Արզումանյան (տեսանյութ) Բագրատ Սրբազանը չբացառեց, որ ժողովրդի ցանկության դեպքում կառաջադրվի վարչապետի թեկնածու (տեսանյութ) «Հայկական ժամանակն» ինչի՞ է հուզվել. վարչապետ դառնալու ո՛չ ցանկություն ունեմ, ո՛չ ձգտում. Սրբազան Ալմաթիում մեկնարկել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները Ֆեյքերը չեն հասցնում․ Պապոյանի կինը ժողովրդին «անասուն» է անվանում. Oragir.news Իշխանությունը տեսնում է՝ ի հայտ է եկել լիդեր, որը լեգիտիմ է. Ալեն Ղևոնդյան Ոստիկանները ձերբակալում են դասադուլին միացած՝ Սլավոնականի ուսանողին. Ռուբեն Մելիքյան «Պարոն Գյուրջինյան, մի բանտարկեք ուսանողներին, բացեք դռները»․ Բագրատ Սրբազան. Տեսանյութ Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողները միանում են Բագրատ սրբազանի առաջնորդած քայլերթին Գրիգորտ Խաչատուրովը միացավ երթին (տեսանյութ) Շարունակեք անհնազանդության քայլերը. ընկրկելու տեղ չունենք. Բագրատ սրբազան Փակել են Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը Միանում եմ Բագրատ Սրբազանի հայտարարած դասադուլին և գործադուլին. Գևորգ Թամամյան

Հայերին բնաջնջելու իղձը եղել է, մնացել է, և առայժմ մնալու է, որպես թյուրքական դաշինքի քաղաքական նպատակ և թյուրքական իղձ․ Կարեն Ճշմարիտյան

Թուրքը մնում է թուրք Հիմնավորման կարիք չունի այն, որ Հայերին բնաջնջելու իղձը եղել է, մնացել է, և առայժմ մնալու է, որպես թյուրքական դաշինքի քաղաքական նպատակ և թյուրքական իղձ: Ռուսաստանի դաշնության, Արևմուտքի, Իրանի և թյուրքական դաշինքի(Թուրքիա, Ադրբեջան) կողմից Հարավային Կովկասում իրացվող քաղաքական ու ռազմական օրակարգերին հետևելիս կրկին ու կրկին հիմնավորվում է մեկ ակնհայտ պատմական իրողություն։ Այն է՝ Հայաստանի վարքագծից է կախված տարածաշրջանային կայունությունն ու խաղաղությունը։

Եթե հայկական համարվող կողմը հանդես է գալիս թյուրքական դաշինքի հետ համահունչ և անվերապահ խաղաղության օրակարգով, ապա անմիջապես դադարում են գործել Հայաստանի անվտանգության բացառապես բոլոր ռազմական, աշխարհաքաղաքական ու տնտեսական երաշխիքները։

Հայկական կողմից թրքահաճո արտաքին քաղաքականությունը ցանկացած պարագայում վերածվում է նոր հակամարտությունների արտադրության աղբյուրի, վտանգավոր գործոնի և տարածաշրջանի բոլոր շահառուների համար՝ կայունության լրջագույն սպառնալիքի։ Այլևս պատմությամբ հաստատված անհերքելի իրողություն է, որ այնքան ժամանակ քանի դեռ թյուրքական դաշինքը հիմնավորապես ու վերջնականապես չի հրաժարվել բացահայտ ցեղասպան քաղաքականությունից ( հրաժարումն ապացուցող պայմանները հայտնի են )՝ այս տարածաշրջանի կայունությունն ու խաղաղությունը խարսխված են լինելու բացառապես հայ-թուրքական հակամարտության գոյության և այդ հակամարտության իրացումը զսպող գործոնների պահպանման վրա։ Հետևաբար, իրական քաղաքականության («ռեալ պոլիտիկ»-ի) տեսանկյունից այս մոտեցման իրագործման հավանականությունը մշտապես կախված է ոչ թե խաղաղություն հաստատող ինչ-որ փաստաթղթերից, այլ հենց Հայաստանում տիրող իրավիճակից և դրանից բխող ներքին և արտաքին քաղաքական վարքագծից:

Այսինքն, թուրքական իղձն իրագործելու միակ անփոխարինելի, անհրաժեշտ պայմանը, դա` Հայաստան պետության խարխլումն է: Այն է` առանց դաշնակիցների, թույլ, մեկուսացած, անկազմակերպ, ներսում պառակտված ու քայքայվող, քաոսի մեջ գտնվող, ազգային արժեքները, ասել է թե՝ պետության հիմքերը խարխլած, անվտանգությունը, պաշտպանությունն ու տնտեսությունը կազմաքանդած, և իր պատմական ուղենիշը կորցրած Հայաստանը: Եվ հակառակը` եթե պետությունը կայուն է, ազգն անպառակտելի ու միակամ, իսկ երկիրը կառավարվում է արդյունավետ, ապա այն հաջողությամբ պահպանում, ընդլայնում ու զարգացնում է իր ժողովրդի արյամբ ու քրտինքով նվաճած բացառապես բոլոր ձեռքբերումները: Ընդ որում` ոչ թե և ոչ միայն խաղաղության միջազգային երաշխիքներ պարունակող փաստաթղթերի, այլ` ռացիոնալ, իրատեսական և ազգային շահերից բխող հմուտ քաղաքականության և գործուն աշխարհաքաղաքական և անվտանգային երաշխիքների ամրապնդման միջոցով: Այս պնդումն արդեն իսկ գործնականում հիմնավորվել է 2018-ին նախորդող տարիներում Հայաստանի և Արցախի ողջ պատմական ընթացքով: Հակառակ դեպքում ոչ մի տեսական մտավարժանք, էժան ձեռնածություն, կամ փաստաթղթային երաշխիք չի կարող ապահովել ոչ անվտանգությունը, ոչ էլ պետության, կամ ազգի և պետության գոյությունը, զարգացումն ու հարատևումը: Այս համատեքստում պետք է հիասթափեցնեմ նաև նրանց

, ովքեր համարում են, որ հարցը կարող էր փակվել 1994 թվականին, եթե կնքվեր այլ պայմանագիր։ ՀԳ Մանկամիտ են, պատեհապաշտ են, կամ չտես փողամոլներ են բոլոր նրանք, ովքեր պնդում են, որ այսօրվա թուրքն այլևս նախկին թուրքը չէ։

Կարեն Ճշմարիտյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan