Մտավորականը դատապարտում է Թևանյանին բերման ենթարկելը. Տեսանյութ HAYAT restaurant & music hall-ը և Hayat Project-ը միանում են գործադուլին Լևոն Քոչարյանը դաժան ծեծի է ենթարկվել կարմիր բերետների կողմից: Շտապ օգնության բրիգադը Լ. Քոչարյանին հոսպիտալացնում է
22
ՇՏԱՊ. Անդրանիկ Թեւանյանը դուրս եկավ Քննչական կոմիտեից. Տեսանյութ, թարմացվող Անդրանիկ Թևանյանի կոչը ձերբակալությունից հետո. «Չշեղվել բուն օրակարգից և այսօր՝ ժամը 10։00-ին լինել Կառավարության շենքի դիմաց». Տեսանյութ Հայ ժողովուրդը Փաշինյանին չի ընտրել: Շատերը գիտեին, թե ով է իրականում այս Հուդան. Մարգարիտա Սիմոնյան. Տեսանյութ Անդրանիկ Թեւանյանին տարել են քաղմաս. Տեսանյութ, թարմացվում է Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստը. Տեսանյութ Փաշինյանը տեղյակ է եղել Ադրբեջանի «հակաահաբեկչական» գործողության մասին. Էրդողան Վաղը առավոտյան 7:30-ից սկսում ենք գործողությունները. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Փակում ենք Նալբանդյան փողոցը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Ընդդիմության հանրահավաքը Հանրապետության հրապարակում. Ուղիղ Անցնում ենք գործողությունների՝ 24/7 ռեժիմով, սկսում ենք ժամը 18։00֊ից․ Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Պատերազմ Արցախում
Areal Travel-ը նույնպես միանում է գործադուլին Բուժաշխատողները Կարմիր Խաչից պահանջում են Արցախից տարհանել վիրավորներին․ Ակցիան՝ ՈւՂԻՂ Ռայիսին կարևորել է Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության ապահովումը Որոշվել է հետաձգել Մյուռոնօրհնեքը՝ պայմանավորված Արցախի շուրջ ստեղծված ծանր իրավիճակով Նկատի առնելով Արցախի շուրջ ստեղծված ծանր իրավիճակը՝ որոշում կայացվեց հետաձգել Մյուռոնօրհնեքը. Գերագույն հոգևոր խորհուրդ «Օտարերկրյա ագենտուրան» զավթել է ՀՀ-ի իշխանությունը և գործում է ընդդեմ մեր պետականության․ Օհանյան Չենք աշխատելու այնքան ժամանակ, քանի արցախյան մեր եղբայրները ապահովության մեջ չլինեն. Նարեկածին Ժոզեպ Բորելը և Հաքան Ֆիդանը Նյու Յորքում քննարկել են Արցախում ստեղծված վիճակը Լեզուդ չէր պտտվո՞ւմ համարձակ խոսեիր ՄԱԿ-ում Արցախի մասին, ջհանդամը, թե չեք ճանաչել Ադրբեջանի տարածքը. Տեսանյութ Լեզուդ չէր պտտվո՞ւմ համարձակ խոսեիր ՄԱԿ-ում Արցախի մասին, ջհանդամը, թե չեք ճանաչել Ադրբեջանի տարածքը. Տեսանյութ Այցելել եմ Ձերբակալվածների պահման վայր, որտեղ վերջին մի քանի օրերի ընթացքում շուրջ 3 տասնյակ մարդ է տարվել ՄԻԵԴ-ը բավարարել է ՀՀ կառավարության պահանջը և միջանկյալ միջոց կիրառել ընդդեմ Ադրբեջանի Ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են ընթանում. ԱՀ տեղեկատվական շտաբ Իրավունք» ԻՀԿ-ն ՝ ընդհանուր ճակատով հանդես գալու նախաձեռնությամբ է հանդես գալիս Ձեր առաջ թուրքը չի կանգնած, հայերն են. Քաղաքացին՝ ոստիկաններին. Տեսանյութ Անհնազանդություն իրավապահ համակարգում Հայաստանի պահանջով Բաքվից տեղափոխվել է բռնցքամարտի Եվրոպայի Մ22 տարեկանների առաջնությունը Ցեղասպանությունը մեկ-երկու օրից կմտնի Հայաստան, Արցախում հայի արյունն է հոսում, այստեղ ՆՈՐ-ի մասին են խոսում Փաստաբանի խորհուրդները ուսանողներին. որևէ մեկը բուհից չի կարող ձեզ հեռացնել Մտավորականը դատապարտում է Թևանյանին բերման ենթարկելը. Տեսանյութ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի դասախոսական և ուսանողական կազմ, խոսքս ուղղում եմ Ձեզ՝ լինելով ՀՌՀ-ի շրջանավարտ Թուրքի դրոշի տակ չենք ապրելու, եկեք հրապարակ. ցուցարարները Սարյան փողոցը աղբամաններով փակեցին. Տեսանյութ Լեռնային Ղարաբաղում կա ակնհայտ էթնիկ զտման ու ցեղասպանության վտանգ․ ահազանգում են թուրք մտավորականները Բերետները քաշքշում են լրագրողներին ու օպերատորներին. «անցել են գործի». Տեսանյութ Ո՞ր հաստատություններն են միացել դասադուլի կոչին․ ցանկ ԵՊՀ «Սև շենքի» լսարաններն ամբողջությամբ դատարկ են. Տեսանյութ HAYAT restaurant & music hall-ը և Hayat Project-ը միանում են գործադուլին Ադրբեջանը համաներում է նախատեսում ղարաբաղցի մարտիկների համար, որոնք վայր կդնեն իրենց զենքը. Հաջիև Դատավոր Կարեն Ֆարխոյանը կալանավորեց արցախցի 18-ամյա տղային Կարևոր քայլեր, որոնք պետք է արվեն այսօր. Վահե Հովհաննիսյան

Խաչատուր Սուքիասյանի եղբոր նկատմամբ կրկին գրավ կիրառվեց, այս անգամ 55 մլն դրամի չափով

ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբոր՝ Ռոբերտ Սուքիասյանի նկատմամբ երկրորդ անգամ գրավ կիրառվեց՝ 55 մլն դրամի չափով։ Նա կրկին ազատ արձակվեց։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել են դատարանից։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, Սուքիասյանի խափանման միջոցի հարցը քննության առարկա է դարձրել պաշտպանի դիմումի հիման վրա։ Նշենք, որ նախաքննության ընթացքում Ռոբերտ Սուքիասյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը, որը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանի կողմից փոփոխվել էր և կիրառվել գրավ՝ 50 մլն դրամի չափով։ Դատախազությունը բողոքարկել էր Սուքիասյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշումը, սակայն, մինչ բողոքի քննությունը, քրեական գործով նախաքննությունն ավարտվել էր և գործն ուղարկվել է դատարան։ Գործը՝ դատաքննության նախապատրաստելիս դատավոր Կարեն Ֆարխոյանը, ում վարույթում այժմ գտնվում է քրեական գործը, քննել է Սուքիասյանի խափանման միջոցի հարցը և վերջինիս նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը թողել անփոփոխ։ Դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշումից հետո Վերաքննիչ քրեական դատարանը քննել է դեռևս նախաքննության ընթացքում Սուքիասյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքը և բավարարել այն՝ կայացնելով Սուքիասյանին կալանավորելու որոշում, Սուքիասյանը կալանավորվել է։

Փաստաբանը դիմում է ներկայացրել առաջին ատյանի դատարան՝ Սուքիասյանի խափանման միջոցի փոփոխման հարցի քննարկման նպատակով նիստ հրավիրելու վերաբերյալ։ Արդյունքում՝ դատարանը քննել է Սուքիասյանի խափանման միջոցի հարցը և որոշել նրա նկատմամբ նորից որպես խափանման միջոց կիրառել գրավը՝ 55 մլն դրամի չափով։ Դատական հաջորդ նիստը կկայանա 2022թ հունվարի 19-ին, ժամը՝ 15.30-ին։ Հիշեցնենք, որ Սուքիասյանի եղբոր մասնակցությամբ զինված միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 18-ին՝ մի կնոջ ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ առաջացած տարաձայնության պատճառով։ Հնչել էին կրակոցներ, որի հետևանքով կան նաև տուժածներ։ ՔԿ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հրազենը կիրառել է Սուքիասյանի եղբայրը, որին մեղադրանք է առաջադրվել զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ, իսկ «BROWNING» տեսակի հրազենը, որը գտնվել է վերջինիս մոտ, եղել է օրինական հիմքով։ Նախաքննական մարմինը մեղադրանք է առաջադրել Ռոբերտ Սուքիասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար։ Սուքիասյանից բացի քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է ևս երեք անձ.Արման Ապինյանը, որը ևս մեղադրվում է զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ, Սարգիս Աբգարյանը, որը մեղադրվում է մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու մեջ և Վարազդատ Գասպարյանը, որը մեղադրվում է խուլիգանություն կատարելու մեջ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan