Հայտնի է՝ ովքեր են Լևոն Քոչարյանին դաժան ծեծի ենթարկած կարմիրբերետավորները Փոփոխության այլընտրանքը թուրքական տանկերն են Երևանում. Բենիամին Մաթևոսյան. Տեսանյութ Արցախը մենակ չէ․ Հայաստանը տեր ունի
24
Հայաստանի ղեկավարությունը պարբերաբար կրակի վրա յուղ է լցնում․ Լավրով. Տեսանյութ Երևանում բողոքի ակցիաներ են ընթանում. Տեսանյութ Կա միջազգային կոնսենսուս Նիկոլ Փաշինյանին դուրս մղելու հարցում․ Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Միացե՜ք ակցիային. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Պարզվեց՝ կեղծ զեկուցագրով են ինձ բերման ենթարկում․ Անդրանիկ Թևանյան ՇՏԱՊ. Անդրանիկ Թեւանյանը դուրս եկավ Քննչական կոմիտեից. Տեսանյութ, թարմացվող Անդրանիկ Թևանյանի կոչը ձերբակալությունից հետո. «Չշեղվել բուն օրակարգից և այսօր՝ ժամը 10։00-ին լինել Կառավարության շենքի դիմաց». Տեսանյութ Հայ ժողովուրդը Փաշինյանին չի ընտրել: Շատերը գիտեին, թե ով է իրականում այս Հուդան. Մարգարիտա Սիմոնյան. Տեսանյութ Անդրանիկ Թեւանյանին տարել են քաղմաս. Տեսանյութ, թարմացվում է Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստը. Տեսանյութ Պատերազմ Արցախում
Հայաստանի ղեկավարությունը պարբերաբար կրակի վրա յուղ է լցնում․ Լավրով. Տեսանյութ ԱՄՆ տիկին դեսպան, ԵՄ պարոն դեսպան, սա՞ է ժողովրդավարությունը, Վահե Ղազարյան, սա՞ է ձեր ոստիկանության դեմքը․ պատգամավոր Հանրապետության հրապարակից քաղաքացիներ են բերման ենթարկվում. Տեսանյութ Հայտնի է՝ ովքեր են Լևոն Քոչարյանին դաժան ծեծի ենթարկած կարմիրբերետավորները Ալեքսանդր Բաղրամյան. Կարմիր բերետով ենիչեր դառնալուց առաջ աշխատել է մատուցող Ստեփանակերտ ադրբեջանական զորք չի մտել․ ԱՀ տեղեկատվական շտաբ Եթե որևէ մեկը կարծում է, թե Արցախում կռիվն ավարտվել է` չարաչար սխալվում է Քարտեզում երևում են Ադրբեջանի առաջիկա պլանները, որին դիմադրելու կարողություն ու ցանկություն չունի ներկայիս իշխանությունը. Իսկ մե՞նք Այս հայատյացը ցույց տվեց, որ պարգևավճարն ավելի կարևոր է, քան հայրենիքի համար պայքարը Հանրապետության փողոցից մեկնարկեց երիտասարդների իրազեկման ակցիան Փորձեք այս հարցերին պատասխանել ինքներդ Ձեզ՝ կանգնելով հայելու առաջ 5 երեխաների մոր աչքի առաջ Ադրբեջանը ռմբակոծել է այն հատվածը, որտեղ գտնվել են երեխաները Գետնին ենք քնել, գիշերն էլ անձրև էր. ապրել ենք ուզում, սովորական ապրել. 11-ամյա Տիգրանի կյանքը` Արցախում Երևանում բողոքի ակցիաներ են ընթանում. Տեսանյութ Առաջնագծում լարված է, կուտակումներ կան․ Աշանի գյուղապետ․ MediaHub Բաց թողնված բոլոր թեմաները մենք հետո կլրացնենք. Արթուր Ղամբարյանն իր ուսանողներին Լևոն Քոչարյանի ձերբակալությունը կրում է բացառապես քաղաքական կոնտեքստ. Փաստաբան Եթե ցուցարարները տեսնում են անհամաչափ ուժ, ապա պետք է համարժեք պատասխան տան. սա կդիտվի որպես անհրաժեշտ պաշտպանություն. նախկին փոխոստիկանապետ «Կարճ ասած»․ Հայ ժողովրդի աչքերը թուրքերը մեզանից լավ բացեցին. Տեսանյութ Մետրոյի «Գործարանային» կայարանից «Սատունցի Դավիթ» ուղեհատվածում տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում Արցախի գյուղերում մարդիկ տեղահանվելուց առաջ չկարողացան հողին հանձնել իրենց հարազատներին «Ես չգիտեմ՝ վախենում ա Նիկոլը, թե չէ. դա էական չի, քանի որ մենք էլ, ինքն էլ գիտի, որ ՔՊ-ն այլևս 9%-անոց կուսակցություն ա». Էլիբեգովա Ակտիվիստների ծեծող ոստիկանները պետք է հասկանան, որ իրենց գլխին քրեական գործեր են կախված. Հովհաննես Խուդոյան Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի հերթական հոդվածը. Կրկժանը դատարկ է անվտանգության բարձր ռիսկերի պատճառով․ ադրբեջանական ուժերը մտել են առաջին տներ Մի շարք ընկերություններ գործադուլ են սկսել Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակը Այսօրվանից Ստեփանակերտի «Նոյ» և «Նադեժդա» սրահներում անվճար տաք սնունդ կտրամադրվի տարհանված քաղաքացիներին Ռուս խաղաղապահները ավելի քան 50 տոննա հումանիտար բեռ են հասցրել Լեռնային Ղարաբաղ. Տեսանյութ Իրավիճակն Արցախում՝ ժամը 10։00-ի տվյալներով

Քաղցկեղի մասին. Մեր ապրելակերպը պետք է լինի՝ անլուծելի չդարձնել խնդիրները. Արմեն Քոչարյան

Քաղցկեղ հիվանդության բուժման ժամանակակից եղանակների, կորոնավիրուսի, պատվաստման, մարդկային արժեքների և այլ հարցերի շուրջ՝ Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոնի Կրծքային և ընդհանուր վիրաբուժության ծառայության ղեկավար, «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի» Կրծքային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, ուռուցքաբան,  ընդհանուր և կրծքային վիրաբույժ Արմեն Քոչարյանի հետ:

-  Հարգելի բժիշկ, ի թիվս այլ նորամուծությունների,Հայաստանում այսօր արդեն կիրառվում է կրծքագեղձի քաղցկեղի բուժման իմպլանտային տարբերակը, ինչ է այն իրենից ներկայացնում:

-  Իմպլանտի գաղափարը բժշկության մեջ ուղղակի փրկություն է: Երբ իմպլանտը եկավ բժշկին և հիվանդին օգնելու, իսկական հեղափոխություն էր և փրկություն: Կրծքի իմպլանտները, ինչպես այլ սինթետիկ նյութերը, պրոթեզները, ալոպլաստիկ նյութերը, ցանցերը, բավականին լավ որակ ունեն, իրենց բնույթով մոտեցված են օրգանիզմում ալերգիաներ և այլ վնասներ չառաջացնելու հնարավոր մինիմալ սահմանին և ամբողջ աշխարհում ունեն բավականին երկար պատմություն: Այս առումով Հայաստանը հետ չի մնում միջազգային ստանդարտներից: Հայկական բժշկությունը արագ յուրացնելու և կիրառելու մեծ փորձ և ներուժ ունի, և մենք լիարժեք տիրապետում ենք քաղցկեղի բուժման նորագույն մեթոդներին: Վերջին ժամանակներս խոսակցություններ գնացին այն մասին, թե կան իմպլանտի տեսակներ, որոնք քաղցկեղ են առաջացնում: Նախ դա կազմում էր չնչին տոկոս, և երկրորդ, միանգամից այդ կասկած հարուցող տեսակները դուրս եկան արտադրությունից և կիրառությունից: Մնացել են անվտանգ իմպլանտները, և որևիցե խնդիր դրանց կիրառման մեջ չկա, մտահոգվելու առիթ չունենք: Իմպլանտի կիրառման ժամանակ կրծքագեղձը չի հեռացվում, այլ հեռացվում է կրծքագեղձի հյուսվածքը, տեղադրվում է իմպլանտը, և վերականգնվում է ավելի գեղեցիկ, ավելի սիրուն և ապահով կրծքագեղձ:

-  Եթե մի կրծքում հայտնաբերվել է քաղցկեղ, այն վիրահատելով Դուք նախընտրում եք վիրահատել նաեւ այն կուրծքը, որտեղ քաղցկեղային գոյացություն չի հայտնաբերվել, ինչու:

-  Բժշկությունը շատ հանգիստ, շատ գրագետ ձևով տվել է այդ հարցի պատասխանը: Քաղցկեղը իր բնույթով բազմապատճառային հիվանդություն է՝ մի քանի տասնյակ կամ միգուցե հարյուրավոր պատճառներ օրգանիզմում բերում են թիրախային օրգանում քաղցկեղային բջիջների ձևավորման: Թիրախ կարող է հանդիսանալ ոչ միայն այն կուրծքը, որում առկա է քաղցկեղ, այլ նաև  այդ պահին առողջ կուրծքը: Նշենք, որ քաղցկեղի բուժման համար գոյություն ունեն գենետիկական հետազոտություններ: Եթե հիվանդը ունի անամնեզ, ընտանիքում քաղցկեղ, կրծքագեղձում կան նախաքաղցկեղային օջախներ, սահմանային կամ չարորակ տիպի կալցիֆիկատներ, նախաքաղցկեղային հիվանդություններ, բորբոքային կիստաներ, ֆիլոիդ ուռուցքներ, ադենոզի օջախներ և այլն, ապա բավականին հիմնավորված և գրագետ է քննարկել դեռևս առողջ կրծքագեղձի վիրահատության հարցը: Քանի  որ այդ գենետիկ տեստը իր բնույթով բավականին թանկ է, ապա նշված ռիսկային գործոնների պարագայում ամենառեալ մոտեցումը համարվում է ուղղակի կրծքագեղձի հյուսվածքի չլինելու հանգամանքը՝ հետագայում լրացուցիչ խնդիրներից հեռու մնալու համար: Մեկ այլ  քաղցկեղի առաջացումից խուսափելու համար միանգամայն գրագետ և հիմնավորված է քննարկել մյուս կրծքագեղձի վիրահատման հարցը, առավել ևս այն դեպքում, երբ դու կուրծքը պահպանում ես, հեռացնում ես կրծքագեղձի հյուսվածքը, և և վերականգնում ես ավելի գեղեցիկ  և ապահով կրծքագեղձ:

-  Այսինքն, կատարվում է նաեւ պլաստիկա:

-  Այո, երկուսը մեկում:

-  Ովքեր կարող են դիմել բուժման այս՝ իմպլանտի տեղադրմամբ կրծքագեղձի քաղցկեղի բուժման վիրահատական  տարբերակին, եւ որ փուլում այլեւս անիմաստ է խոսել իմպլանտի տեղադրման մասին:

-  Ուռուցքի հայտնաբերման վաղ փուլերում, առաջին, երկրորդ, բավական խոստումնալից է իմպլանտի տեղադրմամբ բուժումը, և առողջացումը մոտ է 100 տոկոսին: Այդ պարագայում քաղցկեղի կրկնության հավանականությունը մոտենում է գրեթե զրոյի: Ավելի բարձր ստադիաներում, օրինակ, չորրորդում, խելամիտ չէ կիրառել իմպլանտ: Եթե քաղցկեղի երրորդ, չորրորդ ստադիաներում հորմոն թերապիան, քիմիաթերապիան , ճառագայթային բուժումը տալիս են սպասվող արդյունքները, ապա ազնվորեն պետք է հիվանդին տեղյակ պահել, որ կոսմետիկական լուծումը կարող է լինել ժամանակավոր, և հիվանդությունը կարող է ունենալ կրկնվելու հավանականության բարձր տոկոս:

-  Դարձյալ կանանց՝ ժամանակին բժշկի դիմելու մասին: Կրծքագեղձի ուռուցքի ուշ հայտնաբերումը բերում է անդառնալի հետեւանքների եւ հակառակը ժամանակին բժշկի դիմելը կյանքեր է փրկում: Ինչպես դա ի վերջո հասցնել հանրությանը:

-  Դեռևս Հայ – Ամերիկյան կենտրոնի հիմնադրման ժամանակ, Մամոգրաֆիայի կենտրոնի հիմնադրման ժամանակ կարևորագույն հիմնախնդիրներից մեկը եղել է հասարակության շրջանում բացատրական, լուսավորչական աշխատանքներ տանելը, դրա շնորհիվ մենք այցելություններ ենք ունեցել մարզեր, գյուղեր, մեր սոնոգրաֆիկ շարժական սարքերով, բժիշկներով և գյուղերում անվճար կատարելով հետազոտություններ, փորձել ենք ժողովրդի գիտակցությանը հասցնել, որ սոնոգրաֆիան կամ կրծքագեղձի հետազոտությունը ուղղակի փրկություն են,  և դրա շնորհիվ ուղղակի փրկվել են բազմահազար կյանքեր, և այն ժամանակ մենք կարող էինք շրջաններում գյուղերում հանդիպել քայքայվող վերքերով, արյունահոսող, նեխող կրրծքագեղձով տասնյակ հարյուրավոր կանանց, հիմա այդ դեպքերը իրականում բավականին քչացել են, եթե այն ժամանակ հանդիպում էր հարյուրը, հիմա կարող է հանդիպել մեկ-երկուսը:

Իհարկե ամեն մարդ ինքն է որոշում դիմել բժշկի թե ոչ, բայց շատ կարևոր նշանակություն ունի մարդու հետ տարվող աշխատանքը, որի արդյունքում նա գիտակցում է որ մեկ օր, մեկ տարի շուտ բժշկին դիմելը կարող է կյանք արժենալ:

-  Ինտերնետը ողողված է քաղցկեղի բուժման ժողովրդական մեթոդներով, ինչպես եք վերաբերվում դրան:

-  Ես վստահ եմ, որ կգա ժամանակ, երբ այդպիսի գործողություններով զբաղվող մարդիկ, ովքեր առաջարկում են բուժման իրենց ժողովրդական տարբերակները, կենթարկվեն ամենախիստ պատասխանատվության: Դա մարդասպանություն է ուղղակի: Նրանք մարդուն հասցնում են մահվան դուռը՝ չարամտորեն գումար աշխատելով:

Մարդիկ կան, որ հավատում են ժողովրդական միջոցներին, օրինակ իմ փորձի պատմության մեջ կա այդպիսի մարդ, որ լինելով շատ կրթված, գրագետ, և իմանալով, որ ունի քաղցկեղ, գտնում է որ իր բուժումը պետք է արվի ժողովրդական միջոցներով, իսկ դա ուղղակի կործանում է:

-  Լսելով քաղցկեղ ախտորոշումը շատ մարդկանց մոտ այսօր էլ միանգամից սկսվում են դեպի արտասահման, հատկապես Գերմանիա գնալու եւ այնտեղ բուժվելու փնտրտուքները, ինչու է այդպես:

-  Դեռևս տարիներ առաջ, մոտ 20 տարի առաջ , երբ որ ես սովորում էի, այո ավելի տարածված էր հասարակության մեջ, որ պետք է Եվրոպայում բուժվել, ժամանակի ընթացքում շատ բան է փոխվել: Կոնկրետ ես հայ-ամերիկյան կենտրոնից ուղեգրվեցի սովորելու, վերապատրաստվելու և աշխատելու աշխարհի տարբեր երկրներում: Միացյալ Նահանգների տարբեր նահանգներում, առաջատար բժշկական հիմնարկություններում, ուռուցքաբանական կլինիկաներում, Հանցմանի քաղցկեղի հիվանդանոցում, Յուտայի նահանգում Սոլթ Լեյք Սիթի քաղաքում, և նաև Կալիֆորնիայում, Լոս Անջելեսի տարբեր հիվանդանոցներում, Տոկիոյում 2-3 հոսպիտալում աշխատել , սովորել եմ, փորձի փոխանակում է եղել եվրոպական երկրներում, մինչև դա՝ Ֆրանսիայում, և հետո նաև Մոսկվայում:

Մեր կենտրոն պարբերաբար հաճախում են Միացյալ Նահանգներից, Գերմանիայից տարբեր առաջատար կլինիկաների ղեկավարներ, առաջատար վիրաբույժներ, հայտնի, աշխարհահռչակ վիրաբույժներ՝ փորձի փոխանակման համար, և իրենց կարծիքն ասել են մեր գործունեության մասին, արդարացիորեն: Ներկայումս վստահաբար կարող եմ ասել, որ հիմա մեր հիվանդներին իրենք են խորհուրդ տալիս գալ և բուժվել այստեղ, հենց Գերմանիայի բժիշկները, ովքեր տեսել են մեր կլինիկան և մեր աշխատանքը, մեր սարքավորումները , խորհուրդ են տալիս գալ և բուժվել մեզ մոտ, այնպես որ, ժամանակը շատ էֆեկտիվ է աշխատել և մեր համար, և մեր ազգի համար: Մենք կարողանում ենք ամենավերջին մոտեցումներով կատարել և քաղցկեղ հիվանդության բուժում, և պլաստիկ վիրահատություն, որպեսզի կինը և՛ քաղցկեղից ազատվի և՛ կուրծք չկորցնի, օրգան չկորցնի, այսինքն օրգան պահպանողական և վերականգնողական վիրահատություններ են արվում: Կարծում եմ այդ հարցը լուծված է, ոչ միայ իմ, այլև մեր թիմի շնորհիվ:

-  Մինչ Հայ- ամերիկյան կենտրոն հասնելը, մինչ Ձեր կաբինետ հասնելը, պրոֆիլակտիկ սոնոգրաֆիայի ժամանակ կնոջ մոտ քաղցկեղ էր հայտնաբերվել: Բիոպսիայի հետազոտության արդյունքները  գրանցել էին քաղցկեղային բջիջների բավական բարձր ակտիվություն, որի դեպքում անհրաժեշտ էր վեցամսյա քիմիաթերապիա, այնուհետեւ վիրահատություն, այնուհետեւ դարձյալ քիմիաթերապիա: Սակայն հետազոտվելով Ձեր մոտ եւ ստանալով ամբողջ օրգանիզմի աստիճանական հետազոտություն եւ ուռուցքի հետզոտության արդյունքների նախկինից խիստ տարբերվող պատասխաներ, ստացել է ուռուցքի բուժման ռադիկալ տարբերակ՝ միանգամից վիրահատություն: Ինչպես է հնարավոր հետազոտության արդյունքների նման տարբերություն, այստեղ չդիմելու դեպքում, ինչպես ինքն է նշում, արդեն ստանալու էր հերթական քիմիան: Չէ՞ որ խոսքը մարդկային կյանքի մասին է:

-  Ես կարող եմ ասել, հետևյալը: Մենք հիվանդին վերաբերվում ենք որպես հարազատի: Ամեն մի այցելուի դեպք ենթակա է առանձին ու մանրամասն քննության ամենայն մանրամասնություններով և պատասխանատվությամբ, Դուք ինձ թույլ կտաք ես չխորանամ նախկին հետազոտության հետ կապված: Ես կարող եմ ասել, որ հիվանդության բուժման ընթացքում պետք է նաև Աստծո մատը խառը լինի: Չէր բացառվում, որ ամեն ինչ ավարտվեր այդպես, ինչպես պատմում եք: Կինը դիմեց մեզ, և այն, ինչ մենք տեսանք հետազոտությունների արդյունքներում, մեզ հուշեց, որ պետք է այլ կերպ շարժվել: Ես  մտածում եմ, որ մենք պետք է ոչ մի պարագայում չթուլանանք, և ովքեր հավատով են լցված և հաղթում են հիվանդությանը, արդյունքի հասնելով պետք է խորհուրդ տան շրջապատի մարդկանց հետազոտվել, և գտնելով ամենաչնչին փոփոխությունը, կանխել մի քանի տարի հետո քաղցկեղի առաջացումը, կանխել քիմիաթերապիա ստանալու բարդ պրոցեսը, ժամանակին հետազոտությունը կարող է շատ չարիքներ կանխել: Հավատացեք, կարող է իսկական հրաշք կատարվել:

-  Քաղցկեղով հիվանդացած մարդու կյանքը կարծես բաժանվում է՝ քաղցկեղից առաջ եւ հետո:

-  Մենք ապրում ենք այնպես, ինչպես գտնում ենք, որ պետք է ապրի իդեալական մարդը: Չենք վնասում, չենք վիրավորում, չենք գողանում, մարդկային օրենքներին հակառակ որևիցե բան չենք անում, օրինակ ենք ծառայում մեր երեխաների համար՝ մեր ապրելակերպով: Այդ ընթացքում այս կամ այն անկանխատեսելի հիվանդության առաջացումը, այո, փոխում է կյանքը, բայց մենք հիվանդության վաղ հայտնաբերման դեպքում չենք ունենա այդպիսի ակնհայտ բաժանում ՝ նախորդ և ներկա կյանքերի:  Դա էլ մեր ապրելակերպը պետք է լինի՝ անլուծելի չդարձնել խնդիրները, և իրականում այդպիսի բաժանում չի լինի:

Ես հաճախ եմ մտածել՝ ինչու քաղցկեղ:  Քաղցկեղը ճակատագիր է: Այո, քաղցկեղը ճակատագիր է: Գալիս են, ասենք, տաս հոգի, տաս կին՝ հետազոտվելու, մեկը կարող է լինել ուսուցչուհի, մեկը կարող է լինել բժշկուհի, մեկը կարող է լինել որևէ այլ աշխատող, կապ չունի ապրելու ձևը, կապ չունի գրեթե ոչինչ, ամենալավ, ամենահարուստ, ամենափափուկ կյանքով ապրող մարդու մոտ կարող է հայտնաբերվել քաղցկեղ:

Մթնոլորտում ճառագայթային բարձր ռիսկը, տարբեր արտադրական թույները, հանքերը, մեքենաները, որ այսքան շատացել են՝ այրման արտանետումներով, դեղորայքները, դրանք այն են, ինչ- որ գրականության մեջ կան որպես քաղցկեղի առաջացման պատճառ, սնունդը, որ մենք ընդունում ենք, ներկայումս խիստ սահմանազատված է էկո սնունդ և հորմոններով աճեցղված մսեր, մրգեր, և այլն, և այլն, հացամթերքը և ամեն ինչ, ընդհանրապես, գազավորված ըմպելիքները, այդ ամեն ինչը մեր շրջապատում այնպիսի հոյակապ միջավայր են ստեղծում քաղցկեղի առաջացման համար, որ ուղղակի միամտություն կլինի, մեծ հաշվով, ուրիշ բան փնտրել:

-  Մարդկանց մեջ տեսակետ կա, թե կորոնավիրուսը կարող է քաղցկեղի առաջացման պատճառ լինել:

-  Դեռևս նման հետազոտության որևէ արդյունք չկա, ուռուցքի առաջացման պրոցեսը տարիների, ժամանակի խնդիր է, և կորոնավիրուսը այնքան երիտասարդ է, որ որ որևիցե մեկը չէր էլ կարող այդ հետազոտությունն անել, կամ մենք, որ այսքան աշխատում ենք ուռուցքի հետ, չենք կարող որևիցե հիմնավորում կամ որևիցե եզր բռնել, և ասել՝ այ այս ուռուցքը առաջացավ կորոնավիրուսից, չենք կարող ասել, թե ինչից առաջացավ ընդհանրապես, ուր մնաց թե՝ կորոնավիրուսից:

-  Քաղցկեղով հիվանդացած մարդուն կարելի՞ է պատվաստվել:

-  Հիմնականում պատվաստումը հակացուցումներ չունի: Հակացուցումներ կարող է ունենալ անոթային հիվանդությունների, լողացող թրոմբերի, մակարդելիության համակարգի հետ կապված խնդիրների դեպքում, հասկանալի է, որ քաղցկեղային հիվանդության վերջին տերմինալ ստադիաներում, քայքայվող ուռուցքով, բազմաթիվ մետաստազներով հիվանդի մոտ խստագույնս պետք է քննարկել, վերլուծել, թե այդ մարդուն նպատակահարմա՞ր է կատարել պատվաստում, թե՝ ոչ, բայց քաղցկեղով հիվանդը երբևիցե, կամ քաղցկեղով անցած հիվանդը կամ բուժում ստացած հիվանդը որևիցե մի անգամ չունի պատվաստման հետ կապված հակացուցում, և պատվաստումը պետք է միանշանակ  կատարել:

-  Շնորհակալություն, բժիշկ, առողջ եղեք:

Հեղինակ՝ Մետաքսյա Ղեւոնդյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan