Գարիկ Մարտիրոսյանն ու Իվան Ուրգանտն առաջին անգամ միասին կվարեն «Ոսկե գրամոֆոն» մրցանակաբաշխությունը

Դիտել նաև
Անհամբեր սպասում եմ Լևոն Տեր-Պետրոսյանի արձագանքին, հո Արցախի հանձնման ու քաղաքականապես ու անվտանգային առումով մեռնող ՀՀ-ի մասին չէ խոսքը, որ գնահատական չլսենք
Կեղծ կայքերը փորձում են ձեզանից կորզել բանկային քարտի տվյալները․ փորձագետ
Կարկառուն ՔՊ-ական Գարիկ Սարգսյանն իր վարորդներին բարձր պաշտոնների է է նշանակել
Հայփոստի անունից կեղծ SMS-ներից հետո հիմա սկսվել է էլեկտրոնային վճարումների կեղծիքը գալ
Վլադիմիր Մարտիրոսյանը՝ Հայաստանի Գերագույն խորհրդի որոշման մասին, որով արգելվում է «Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչող» ցանկացած փաստաթղթի ընդունումը
Կատակերգուներ եւ հաղորդավարներ Իվան Ուրգանտն ու Գարիկ Մարտիրոսյանը կվարեն «Ոսկե գրամոֆոն» 26-րդ մրցանակաբաշխությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով իր աղբյուրին։
Գարիկն արդեն չորս անգամ եղել է միջոցառման բեմում, Իվանը՝ 13։ Սակայն արտիստները դեռ երբեք միասին ելույթ չեն ունեցել։
«Վերջին անգամ «Ոսկե գրամոֆոն» մրցանակաբաշխությունը վարել եմ 12 տարի առաջ։ Ինձ մոտ հանդիսատեսին ասելու շատ բան է կուտակվել։ Ես երկար էի սպասում Կրեմլի բեմ դուրս գալուն, եւ ինձ հնարավոր չի լինի կանգնեցնել»,- նշել է Մարտիրոսյանը։
«Ոսկե գրամոֆոն» մրցանակաբաշխությունը հիմնվել է «Ռուսական ռոդիո»-ի կողմից եւ յուրաքանչյուր տարի անց է կացվում 1996թ․-ից։ Ռադիոալիքի եթերում հեռարձակվում է նույնանուն հիթ-շքերքը, որն ամեն շաբաթ որոշում է 20 լավագույն երգերը։