Բագրատ սրբազանի աղոթքից և Լենա տատիկի օրհնությունից հետո քայլերթը մեկնարկեց դեպի Երևան (տեսանյութ) Նիկոլը Տավուշում անում է այն, ինչ արեց Ալիևն Արցախում (տեսանյութ) ժողովուրդը դեմ է Հայոց ցեղասպանությունը մոռանալու գնով Թուրքիայի հետ մերձեցման քաղաքականությանը
5
Հաղարծնից համաժողովրդական շարժումը կվերսկսի երթը դեպի Երևան Հայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ սրբազանը` Հաղարծնի վանքում Հողատվությունը, սուտն ու կեղծիքը հաղթահարելու համար ծավալված երթը հասավ Իջևան Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության Տավուշից շարժվում ենք Երևան. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Եթե ՀՀ իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, ապա սփյուռքը ավելի կտրուկ քայլերի կդիմի Հեղեղված Երևան... քպ-ա-բար մսխված միլիոններ Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները «Դուք էդտեղ եք շրջափակված, մենք՝ էստեղ»․ Ոստիկանները Բագրատ սրբազանին չեն թողնում մտնել շրջապատված Կիրանց․ (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Թշնամական մամուլն ու իշխանական մամուլը մեկին մեկ նույն քարոզն են անում Ընդդեմ Փաշինյանի հրեշավոր երկընտրանքի․ բունկեր՝ առանց Ալիևի հետ ուղիղ կապի Հաղարծնից համաժողովրդական շարժումը կվերսկսի երթը դեպի Երևան Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն «Հավաքվենք, մեր հաշտ չլինելը հայտնենք». պատերազմի մասնակից Իշխան Գևորգյան Հայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ սրբազանը` Հաղարծնի վանքում «Ազատություն» կուսակցությունն անվերապահորեն աջակցում է Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը Մեր ուժերն ի սպաս «Տավուշը հանուն հայրենիքի» համահայկական շարժման. Հայաստանի դեմոկրատական կուսակցության հայտարարությունը Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն անվերապահ աջակցում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժմանը Սա Աշոտ Երկաթի տնկած ծառն է՝ ի նշան արաբների դեմ տարած հաղթանակի. Բագրատ սրբազան (տեսանյութ) Հողատվությունը, սուտն ու կեղծիքը հաղթահարելու համար ծավալված երթը հասավ Իջևան «Հեռու չէ այն օրը, երբ հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում». Տիգրան Աբրահամյան Դիվանագետների համահայկական խորհուրդը կոչ է անում միանալ Տավուշից մեկնարկած պայքարին Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության Խաղը կավարտվի, երբ մարդիկ վեր կենան. Տեր Տիգրան քահանա Բադիրյան (տեսանյութ) Բագրատ սրբազանի աղոթքից և Լենա տատիկի օրհնությունից հետո քայլերթը մեկնարկեց դեպի Երևան (տեսանյութ) Նիկոլը Տավուշում անում է այն, ինչ արեց Ալիևն Արցախում (տեսանյութ) Տավուշից շարժվում ենք Երևան. Բագրատ Սրբազան (տեսանյութ) «Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը»․ Գ․ Համբարյան ժողովուրդը դեմ է Հայոց ցեղասպանությունը մոռանալու գնով Թուրքիայի հետ մերձեցման քաղաքականությանը Եթե ՀՀ իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, ապա սփյուռքը ավելի կտրուկ քայլերի կդիմի Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ» Բոլոր խնդիրները քաղաքական հանգուցալուծում են պահանջում, ինքս անմասն չեմ մնալու այդ գործընթացներից. մասնակցությանս ձևաչափը կորոշակիացվի. Արման Թաթոյան Իշխանությունը գլխիկոր կատարում է Ալիևի պահանջները. Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Չնայած որ, Տավուշում քանի օր է գերլարված վիճակ է՝ միեւնույնն է, այս կարեւորագույն հարցերը ՔՊ նիստի օրակարգում չեն քննարկվել Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ Հայաստանում տեղի ունեցողի պատճառը Փաշինյանի դավաճանական քաղաքականությունն է. Սեմյոն Բաղդասարով (տեսանյութ) Մսխել են ջրահեռացման համար ձեր վճարած գույքահարկն ու եկամտահարկը (տեսանյութ) Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Գործավարից մինչեւ նախարար գրեթե բոլոր ՔՊ-ականները «գերդաստաններով» պետական համակարգում են

Ի՞նչ է այս անգամ Բալասանյանը գրելու իր ճակատին՝ «Գյումրեցի՞», թե՞ «ՔՊ»

Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 17-ին Գյումրիում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը փաստացի պարտվեց «Բալասանյան դաշինքին»՝ հավաքելով ձայների ընդամենը 29%-ը: Մինչդեռ Բալասանյանի թիմին հաջողվեց հավաքել ձայների ավելի քան 36%-ը: Դասական իմաստով Գյումրիի ընտրություններում մեկ հաղթող չկա. երրորդ տեղում է «Զարթոնք» կուսակցությունը, որը հավաքել է ավելի քան 10%, ու վերջապես 4-րդ եւ 5-րդ տեղերում՝ «Ապրելու երկիր» եւ ՀՀԿ-ն են։

Եկեք ֆիքսենք այն փաստը, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում այս բոլոր 4 կուսակցությունները քննադատության թիրախ են դարձրել Հայաստանում գործող իշխանություններին, և կարող ենք ասել, որ Գյումրիի 70%-ը քվեարկել է Փաշինյանի իշխանության ընդդիմության օգտին՝ դրանով իսկ քարտ բլանշ տալով այս ուժերին՝ իշխանություն ձևավորելու Գյումրիում, որը լինելու է ընդդիմություն երկրում գործող իշխանությանը: Սակայն սա գյումրեցիների պահանջն է, որին պետք է ականջալուր լինեն իշխանության համար պայքարած այդ տեղական քաղաքական էլիտաները:

Հաշվի առնելով երկրում տիրող քաղաքական անտարբերությունը, բնական է, որ «Բալասանյան դաշինքը» որոշիչ դեր պետք է խաղար այս «հակափաշինյանական ճակատում»: Ավելին, եթե խնդրին ավելի մոտիկից նայենք, կարող ենք արձանագրել, որ Գյումրիում Նիկոլ Փաշինյանը և իր թիմը պարտվեցին ոչ թե Սամվել Բալասանյանին, այլ նրա լուսանկարին, քանի որ Բալասանյանն օբյեկտիվ պատճառներով չէր մասնակցում նախընտրական քարոզարշավին:

Այդուհանդերձ, այսօր Բալասանյանը կանգնած է երկընտրանքի առջև՝ կա՛մ պետք է կոալիցիա կազմի փոքր կուսակցությունների հետ և բավարարի գյումրեցիների պահանջները, կա՛մ «իր ճակատին պետք է գրի հաջորդ կուսակցության անունը»:

Հարկ է նշել, որ իր «քաղաքական կարիերայի» ընթացքում Բալասանյանը շարժվել է երկրորդ ճանապարհով: Սկզբում նա հանդես էր գալիս որպես ՕԵԿ-ի ներկայացուցիչ՝ նշելով, որ «իր ճակատին գրված է այս կուսակցության անունը»: Դրանից հետո, հանգամանքների փոփոխության արդյունքում, նա «նոր տեղ գտավ իր ճակատին և դաջեց ԲՀԿ-ի անունը»: Հանգամանքները նորից փոխվելուց հետո նա փաստացի դարձավ ՀՀԿ-ական: 

Սակայն այսօր «Բալասանյանի ճակատին այլեւս տեղ չկա նոր կուսակցությունների անունների համար»: Լավագույն տարբերակը կլիներ, եթե նա «իր ճակատին գրի գյումրեցի» և այլևս չփորձի փոխել այս մակագրությունը: Դիմելով նման քայլի՝ նա ոչ միայն կբավարարի գյումրեցիների պահանջները, այլեւ հերթական ամոթալի քայլը չի ​​գրանցի իր քաղաքական կարիերայում:

Այս քայլով նա հնարավորություն ունի կոտրելու անպատվաբեր քայլերի նախկին շղթան եւ կկարողանա նոր էջ բացել իր հետագա գործունեության մեջ։ Գյումրու քաղաքապետ Բալասանյանը կգնա՞ այս քայլին, թե՝ ոչ, առաջիկայում հայտնի կդառնա, ինչից արդեն հնարավոր կլինի եզրակացնել՝ կկարողանա՞ նա մնալ Գյումրեցի, թե՞՝ ոչ:

Սա՛ է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan