Հեղափոխությունը/իշխանափոխությունը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը ․․․ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան. օր 5–րդ՝ ՈւՂԻՂ Մայիսի 9-ին, ժամը 16:00-ին, հանդիպում ենք Հանրապետության հրապարակում
8
Պահն օրհասական է, դավաճանություն է հողից հրաժարվելը, Հայրենիք կորցնելը. տասնյակ կազմակերպություններ հայտարարությամբ միացել են Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը Մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա իրականացրեցին ԱԺ-ի մոտ՝ միանալով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման պահանջին Եթե ոչ եկեղեցին, ապա ո՞վ պետք է այդ համախմբումը կատարեր. Գառնիկ Դանիելյան Մենք իշխանություն վերցնելու ցանկություն չունենք, բայց անտարբերությունը մահացու մեղք է. Միքայել սրբազան Փաշինյանը գնաց... իր չսիրելի Մոսկվա Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ գալիս են՝ միանալու Բագրատ Սրբազանի շարժմանը (ուղիղ) «Շիրակը՝ հանուն Հայրենիքի» նախաձեռնությունը Գյումրուց երթով կշարժվի Աբովյան՝ միանալու Բագրատ Սրբազանի գլխավորած երթին Արշակ սրբազանին փորձում են լռեցնել. նրան կրկին կանչել են ԱԱԾ Այս երթը անմահության ճանապարհ է. Բագրատ սրբազան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը միտումնավոր փչացնում է հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Պահն օրհասական է, դավաճանություն է հողից հրաժարվելը, Հայրենիք կորցնելը. տասնյակ կազմակերպություններ հայտարարությամբ միացել են Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը Մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա իրականացրեցին ԱԺ-ի մոտ՝ միանալով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման պահանջին Իրանի Հայ Դատի գրասենյակը իր զորակցությունն է հայտնում Շարժմամը «Ովքեր կմիանան ցույցին, որևէ հարցով էլ չզանգեք». արցախցիներին սպառնացել են Եթե ոչ եկեղեցին, ապա ո՞վ պետք է այդ համախմբումը կատարեր. Գառնիկ Դանիելյան Մենք իշխանություն վերցնելու ցանկություն չունենք, բայց անտարբերությունը մահացու մեղք է. Միքայել սրբազան Հեղափոխությունը/իշխանափոխությունը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը ․․․ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան. օր 5–րդ՝ ՈւՂԻՂ Կանգնած ենք Տավուշի ու Մայր Հայաստանի մեր մտահոգ հայրենակիցների կողքին․ Հայտարարություն Մայիսյան թեզիսներ կամ ինչպես խուսափել հեղափոխության «մանկական հիվանդություններից» Մայիսի 9-ին, ժամը 16:00-ին, հանդիպում ենք Հանրապետության հրապարակում Փաշինյանը մեկնել է ՌԴ Էական ոչինչ պետք չէ ակնկալել. Ձյունիկ Աղաջանյանը` Ալմաթիի հանդիպման մասին Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Փաշինյանը խաբել է. Մաս 204 Փաշինյանը գնաց... իր չսիրելի Մոսկվա Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ գալիս են՝ միանալու Բագրատ Սրբազանի շարժմանը (ուղիղ) Բագրատ սրբազանի երթը իրավապահ համակարգում որոշակի գործընթացների կասեցման պատճառ է դարձել Այսօր մենք ազգովի վերապրում ենք մեր օրհասական Սարդարապատը. լիովին աջակցում եմ Բագրատ Սրբազանի նախաձեռնությանը. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան «Շիրակը՝ հանուն Հայրենիքի» նախաձեռնությունը Գյումրուց երթով կշարժվի Աբովյան՝ միանալու Բագրատ Սրբազանի գլխավորած երթին Արագածը մի՛ պղծեք. «Հրապարակ» Արշակ սրբազանին փորձում են լռեցնել. նրան կրկին կանչել են ԱԱԾ Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Պետք է պարտադրել և այդ պարտադրանքը տեղափոխել խորհրդարան. Ռուբեն Հակոբյան (տեսանյութ) Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Հայ Առաքելական եկեղեցին զանգերն է հնչեցնում. վտանգի մեջ է ՀԱՅՐԵՆԻՔԸ․ Մետաքսե Հակոբյան Նիկոլ Փաշինյանը՝ պատերազմի լեգիտիմ հիմք. «Կարճ ասած» (տեսանյութ) Այս երթը անմահության ճանապարհ է. Բագրատ սրբազան (տեսանյութ) LiveAra հարթակը միանում է «Տավուշը` հանուն հայրենիքի» շարժմանը Անտարբերությունը նոր հանցագործություն կծնի․ սա պայքար է հայի արժանապատվության և հանուն Հայաստանի Հանրապետության․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)

Հանրապետության նախագահն ու իր Իտալիա կատարած անօրինական այցը

2021 թվականի հոկտեմբերի 5-ից մեկնարկել ու 6-րդ օրն է դեռ չի ավարտվում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի «Պետական այց» ձևաչափով այցելությունն Իտալիայի Հանրապետություն (դիվանագիտության պատմության մեջ սա, հավանաբար, ամենաերկար տևողություն ունեցած պետական այցն է, որպես կանոն պետական այցերը տևում են 2-3 օր)։ Իտալիայի այցի պաշտոնական մասն ավարտելուց հետո տեղեկատվություն տարածվեց Հանրապետության նախագահի Սուրբ Աթոռ կատարելիք նախապես չհայտարարված այցի մասին։ Իտալիա այցի ծրագիրն ու արարողակարգային հանդիպումները վկայում են Իտալիայի կողմից դրա բարձր մակարդակով կազմակերպելու մասին, որին Արմեն Սարգսյանն արժանի չէ ոչ միայն իր մարդկային էության, այլև պաշտոնական կարգավիճակից ելնելով։

ՀՀ սահմանադրության 6-րդ հոդվածը սահմանում է, որ «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»։ Այսինքն` որևէ պաշտոնյա, այդ թվում Հանրապետության նախագահը, պաշտոնապես իրավունք չունի անել գործողություններ, որոնց համար չունեն համապատասխան լիազորություններ։ Հանրապետության նախագահի լիազորությունները սահմանվում են առավելապես ՀՀ Սահմանադրությամբ, քանի որ նախագահի լիազորությունները և գործունեությունը կարգավորող առանձին օրենք գոյություն չունի։ Իսկ Սահմանադրությամբ արտաքին քաղաքականության բնագավառում Հանրապետության նախագահի լիազորությունը սահմանված են 132-րդ հոդվածով։ Ըստ այդմ` Հանրապետության նախագահը օրենքով սահմանված դեպքերում և կարգով՝ Կառավարության առաջարկությամբ կնքում է միջազգային պայմանագրեր, վարչապետի առաջարկությամբ նշանակում և հետ է կանչում օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում դիվանագիտական ներկայացուցիչներին, ընդունում է օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների դիվանագիտական ներկայացուցիչների հավատարմագրերը և հետկանչագրերը։ Հանրապետության նախագահը, Կառավարության առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով հաստատում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում վավերացում չպահանջող միջազգային պայմանագրերը, ինչպես նաև վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է բարձրագույն դիվանագիտական աստիճաններ։

Ինչպես երևում է, արտաքին քաղաքականության մշակման և իրականացման բնագավառում մեր Սահմանադրությունը Հանրապետության նախագահին լիազորություններ չի վերապահում, այն վերապահված է Կառավարությանը։ Նախագահը պետության անունից բանակցելու իրավունք չունի, հետևաբար հարց է առաջանում, թե ինչ է նա քննարկել Իտալիայի նախագահի, վարչապետի, խորհրդարանի ղեկավարի կամ այլ պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ, երբ նա նման իրավասություն չունի։

Այս խառնաշփոթը ստեղծվել է իշխանության ներկա համակարգի ներսում, երբ իշխանազավթած ուժերը մի կողմ են դրել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և իրականացնում են այն ինչ ուզում են՝ ներխուժելով մեկը մյուսի սահմանադրական իրավասությունների ոլորտ՝ առաջնորդվելով բացառապես անձնական և քաղաքական շահերով։

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը բազմիցս է ապացուցել, որ այս իշխանությունների հլու կամակատարն է։ Դրա առաջին դրսևորումներից մեկը եղավ այն, որ նա իր կամքին հակառակ, տեղի տվեց Նիկոլ Փաշինյանի քաղաքական ճնշումներին, և Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնում առաջադրեց անգամ իրեն ոչ լեգիտիմ համարող Վահե Գրիգորյանի թեկնածությունը։ Այնուհետև, պետության համար ճակատագրական պահերին, Արմեն Սարգսյանը նիկոլահաճո կեցվածք ընդունեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին, նրա տեղակալին, այլ զինվորականների պաշտոնազրկման հարցերում։ Արմեն Սարգսյանի նիկոլաճորտ լինելու վերջին արարը տեղական ինքնակառավարման համակարգը մեր երկում կործանող և համայնքներում իշխանազավթմանը միտված վարչատարածքային բաժանման փոփոխություններ սահմանող օրենքի ստորագրումն էր, այլ ոչ թե Սահմանադրական դատարան դիմելը, չնայած, որ իրեն այդ միջնորդությամբ դիմել էին Ազգային ժողովի երկու ընդդիմադիր խմբակցությունները։ Այդ օրենքների փաթեթը ստորագրելուց առաջ Հանրապետության նախագահի հետ «բացատրական» և «դաստիարակչական» հանդիպումներ էին ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ՈՒ չնայած նախագահն այդ օրենքը ստորագրել էր իր Իտալիայի այցից առաջ, սակայն նախագահի աշխատակազմը դրա մասին հայտարարել է 2021 թվականի հոկտեմբերի 8-ին։ Ստացվում է, որ Իտալիա պետական այցը նախագահի պարգևավճարն է՝ իշխանազավթման գործընթացին ցուցաբերած մասնակցության համար։ Դե հասկանալի է, նախագահը հասարակ ուսապարկ չէ, որ բավարարվի 380․000 դրամի պարգևավճարով։ Իբրև կայացած միլիոնատեր, օլիգարխ, պարգևավճարի մասին նրա պատկերացումներն ու ախորժակն այլ է և արտահայտվում է միլիոնավոր դրամներով։ Ինչպես միշտ, այնպես էլ այս դեպքում Հանրապետության նախագահի աշխատակազմը չի հրապարակում նախագահի այն կարգադրությունները, որոնք վերաբերում են նրա գործուղումներին, որպեսզի հնարավոր լինի տեղեկանալ այդ այցի պատվիրակության կազմի և իրականացված ծախսերի մասին, սակայն, հրապարակված լուսանկարներից շատ բաներ տեսանելի և հասկանալի են։ Հետաքրքիրն այն է, որ երբ իրավապահ մարմինները մի քանի միլիոն դրամի պետական միջոցների յուրացման կամ վատնման «բացահայտումներ» են անում մի գյուղապետարանից կամ մի դպրոցի պահակի ստացած աշխատավարձից, ապա շտապում են բամփ ու խրոխտ ձայնով տեսահոլովակներ պատրաստել ու հրապարակել՝ արդարացնելու համար իրենց այն հսկայական աշխատավարձերը, որոնց միայն երկամտահարկի վճարումներով հայտնվում են խոշոր հարկ վճարողների ցանկերում՝ շատ ընկերություններից առաջանցիկ դիրքերում։ Այս դեպքում, երբ, փաստացի վատնվում են տասնյակ կամ գուցե հարյուրավոր միլիոնավոր դրամներ, նրանք հեզ են և լուռ։ Ջիվանին նման դեպքերի համար ասում է․

«Հանցավոր հարուստը ուրախ խնդալով,

Մեղքից ազատվել է մեծ գումար տալով.

Խեղճ մարդը սխալմամբ մի հավ գողնալով՝

Բանտի մեջ է փտել, խելքի աշեցեք»։

Նախագահը դժվար կարողանա բացատրություններ գտնի նաև իր այցի պատվիրակության կազմի վերաբերյալ։ Եթե որևէ մեկին հետաքրքրի, թե ինչ նպատակով է ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Կարեն Անդրեասյանը հայտնվել Հանրապետության նախագահի պաշտոնական պատվիրակության կազմում, երբ այցի ծրագրում իր մասով ոլորտային որևէ հանդիպում նախատեսված չէ, ապա միակ «հիմնավոր» բացատրությունը կարող է լսել այն, որ նա ոգեշնչվում, ազնվության և անաչառության դասեր է ստանում Նիկոլ Փաշինյանի նկարին նայելուց։

Արդեն երկրորդ անգամ է, որ պաշտոնական ու ոչ պաշտոնական ձևաչափերով Արմեն Սարգսյանի հետ արտասահման է մեկնում ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ Նախագահին երկար ժամանակ պետք չէր հասկանալու համար, թե Հայաստանում, որտեղ է այն միակ վայրը, որտեղ փող կա ու բռնել է ճիշտ տեղից, հավանաբար դժվար բաց թողնի, քանզի միակ բանը, որը նրան հետաքրքրել է Հայաստանի Հանրապետության հետ երբևէ առնչություններից փողն է, շատ փողը։

Իսկ ժամանակակից հայ հասարակությունը, իր հազարավոր երիտասարդներին և նրանց մասունքները թաղել է հողի տակ և հետևում այն լրահոսին, որով ներկայացվում է, թե ինչպես են պատերազմ ստեղծած պաշտոնյաները գեղեցիկ դահլիճներում և ճոխ սրահներում, սմոքինգ հաքած և թիթեռնիկ կապած, վայելում պետական ընթրիք և իրենց համար կազմակերպված բացառիկ համերգներ։

Հ․Գ․ Զվարճանք-խրախճանք ժանտախտի վրա՝ Արմեն Սարգսյանի ինքնախոստովանական քվանտային բանաձևը․ «Քաղաքականության մեծ մասը ևս դարձել է ամենօրյա զվարճանքի մաս»․ Արմեն Սարգսյան, Իտալիա։

Էդգար Ղազարյանի Ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan