«Հայկական ժամանակ» օրաթերթը ֆինանսավորվում է Օսմանյան կայսրության կողմից
Դիտել նաև
Միակ ճիշտ քայլը՝ ինստիտուցիոնալ արագ հակազդեցություն
ՔՊԿ-ն անցել է ընդդիմադիր ավագանիներին մանդատից զրկելու օպերացիային․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)
Արտադրողին սպանում են՝ առևտրական դարձնելու նպատակով. Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
Որքան շատ Հայաստանը ենթարկվի Ադրբեջանի սպառնալիքներին, այնքան կմեծանա նրանց ախորժակը. Յակով Կեդմի
Համարյա «հայկական արբանյակ» կամ հայկական մեքենաների ոդիսականը. ինչո՞ւ է դադարեցվել «Սեպուհ–1» գործարանի աշխատանքը
2002 կամ 2003թվականներ էր, Ազգային Ժողովի ֆոյեում ինձ և Նաիրա Զոհրաբյանին մոտեցավ այն ժամանակ արդեն սոցապ փոխնախարար, ԱԺՄ-ական Ֆիլարետ Բերիկյանը և շատ լուրջ տոնով հայտարարեց, որ ինքը պարզել է, որ «Հայկական ժամանակ» օրաթերթը ֆինանսավորվում է Օսմանյան կայսրության կողմից: Մենք այդ ժամանակ աշխատում էինք այդ թերթում, և նրա հեռանալուց հետո սկսեցինք ծիծաղել Բերիկյանի վրա, մտածելով որ երևի մարդը խելքը գցել է` Օսմանյան կայսրությունը առնվազն 85 տարի դադարել էր գոյություն ունենալ: Հիմա ես ամենայն լրջությամբ ներողություն եմ խնդրում պարոն Բերիկյանից, որովհետև համոզված եմ, որ նա առավել քան ճիշտ էր: Ես չեմ կարող ապացուցել, որ թերթը ֆինանսավորվում է Օսմանյան կայսրության կողմից, բայց որ տարիներ շարունակ ծառայել է դրա վերակենդանացման գործին ակնհայտ է:
Ավետիս Բաբաջանյանի ֆեյսբուքյան էջից