«Դրոններին պարտված պետությունը շոու է սարքում հազարավոր խաղալիք դրոններով»․ Գևորգ Բարսեղյան
«Ընկերներս միաձայն գրում են, որ համերգը ճաշակով էր։
Եղբայրներ /քույրեր/, համերգը կայանալուց առաջ դրա գեղագիտական արժեքը ոչ ոք չի քննադատել։
Քննադատել ու քննադատում եմ միջոցների ոչ նպատակային վատնումը։
Կադրեր դիտելուց հետո, այժմ նաև քննադատում եմ սիմվոլիզմը. դրոններին պարտված ու մարտական դրոն գրեթե չունեցող պետությունը շոու է սարքում հազարավոր խաղալիք դրոններով։
Սա սյուրռեալիզմի ժանրից է»։
Գևորգ Բարսեղյանի ֆեյսբուքյան էջից