Արարատի նախկին մարզպետն իր հրաժարականի և «Տիգրանաշենի հանձնման» լուրերի մասին
Դիտել նաև
Հո՞ «սալյուտ» չենք խփելու. Տիգրանաշենի վարչական ղեկավարը՝ գյուղի հնարավոր հանձնման մասին
«Առանց Նիկոլ» և «Առանց թուրքի». Տիգրանաշենում դիմավորում և ճանապարհում են այսպես. Տեսանյութ
«Գյուղում շատ ցենտր ա». Տիգրանաշենը համարվում է ուրիշ գյուղի փողոց. Տեսանյութ
Իշխանություններն ուզում են Արարատի մարզը հանել «Ավշարի» Գրիգորյանների ազդեցությունից
Ախորժակն ուտելուց է բացվում. Տիգրանաշե՞ն, թե՞ Երևան
Արարատի արդեն նախկին մարզպետ Ռազմիկ Թևոնյանը հայտարարություն է տարածել․ «Սիրելի՛ քաղաքացիներ,
ինչպես արդեն հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Արարատի մարզպետի պաշտոնից ազատման դիմում եմ ներկայացրել:
Մամուլում, տարբեր սոցիալական հարթակներում հրաժարականիս տարբեր վարկածներ են առաջ քաշվում, որոնցից մեկն այն է, որ «ստորագրվել է Տիգրանաշենի հանձնման փաստաթուղթ, ինչն էլ հրաժարականիս առիթ է ստեղծել»:
Պաշտոնապես հայտարարում եմ՝ Տիգրանաշենի հանձնման հետ կապված լուրերը մտացածին են, նման բան երբևէ չի քննարկվել և չի քննարկվի, խնդրում եմ զերծ մնալ կեղծ ու անհիմն շահարկումներից»։