Առաջին դասարանցիների համար ուստարին կմեկնարկի օգոստոսի 31-ին
![Առաջին դասարանցիների համար ուստարին կմեկնարկի օգոստոսի 31-ին](/timthumb.php?src=/disc/28-08-21/ed08d8bc35c6b1f71bc973a9d0d575cd.jpg&w=450)
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ նոր ուսումնական տարին սկսվելու է առկա ձևաչափով՝ հակահամաճարակային կանոնների խիստ պահպանմամբ:
Առաջին դասարանցիների համար ուստարին կմեկնարկի օգոստոսի 31-ին՝ մարդկային կուտակումները նվազեցնելու նպատակով:
Փոփոխություններ կլինեն ճաշարանների գործունեության առնչությամբ. տարրական դասարաններում, առանց սահմանափակումների, կապահովվի սննդի ծրագիրը: