Երևանի, Արմավիրի, Կոտայքի, Արագածոտնի, Շիրակի և Լոռիի պրիմատները կարող են չանհանգստանալ։ Առաջիկա 30 տարում դեռ այս քարտեզն է ուժի մեջ լինելու
Մարդը այլ զարգացած պրիմատներից տարբերվում է նրանով, որ կարողանում է տրամաբանության միջոցով կառուցել պատճառահետևանքային կապեր։
Փորձեմ կառուցել պատճառահետևանքային փոքրիկ շղթա։
Նոյեմբերի 9֊ից հետո թուրքերը մի փոքր սսկվեցին` հետևելով թե ինչ կկատարվի մեր երկրում։ Տեսնելով, որ ոչինչ չի կատարվում հրապարակեցին մոտավոր այս քարտեզը։ Քարտեզը իրականում իրենք վաղուց էին գծել, բայց մամուլով օֆիցալ տարածում միայն դեկտեմբերի կողմերը եղավ, մինչ այդ առանձին բլոգերական մակարդակով էր։
Սա իրենց այսպես կոչված wishful thinking֊ն է։
Դրանից հետո հունիսին ընտրությունների արդյունքում 687 հազար պրիմատ քվեարկեց այս քարտեզի համար և թուրքերը ստացան 5 տարի ժամանակ այն իրագործելու համար։ Դրա համար, հավատացեք, չեն շտապի ու ոչ մի լայնամասշտաբ պատերազմ չի լինի։ Կապույտ օղակներով գծել եմ այս մեկ շաբաթվա բախումների տեղերը։
Հ.Գ. Երևանի, Արմավիրի, Կոտայքի, Արագածոտնի, Շիրակի և Լոռիի պրիմատները կարող են չանհանգստանալ։ Առաջիկա 30 տարում դեռ այս քարտեզն է ուժի մեջ լինելու։
Դավիթ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից