Ապօրինությունն իրենց արածն է․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Էրդողանի ստորագրությունն արժե՞ այն թուղթը, որի վրա դա դրված է Քաղաքային 9%-ոց «իշխանության» հերթական անհեռատես ու ապօրինի որոշման արդյունքը
4
Երևանի քաղաքապետարանը զբաղված է շանտաժով ու ահաբեկումով. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Անդրանիկ Թևանյանը ճեպազրույց կունենա Սա ավելի մեծ ու վատ բան է, քան հանցագործություններն են․ Փաստաբանը՝ Աղազարյանի բացահայտման մասին Ոնց որ թե՝ մոռացել եք մարդկանց կողքին կանգնելու մասին։ Մյուս անգամ մի՛ ասեք, թե որտեղ գնամ, ինչ ասեմ. Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանին «2025 թվականին սոցիալական բունտը փշրելու է Փաշինյանի իշխանությանը»․ Երվանդ Բոզոյան Ավտոբուսի վարորդների պահանջները արդարացի են. թե ինչո՞ւ. ներկայացնենք փաստերով 2025թ․ սոցիալական բունտը փշրելու է Փաշինյանի իշխանությունը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Վրացական նիկոլին սպասելիս Երևանի քաղաքապետարանը «շտրեյկբրեխեր»-վարորդներ է փնտրում՝ գործադուլավորների ռեպրեսիվ ազատումներից հետո Մասսայական զառանցանքի օր Պատերազմ Արցախում
Երևանի քաղաքապետարանը զբաղված է շանտաժով ու ահաբեկումով. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ապօրինությունն իրենց արածն է․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Արդեն նախկին ՔՊ-ականը Նիկոլի մասին բացաայտումներ է անում․ «Կարճ ասած» Անդրանիկ Թևանյանը ճեպազրույց կունենա Փաշինյանը շատ թույլ է, շատ թույլ. Կարեն Քոչարյան Իշխանությունն այլասերվելու միտում ունի, մենք էլ բացառություն չենք. Հովիկ Աղազարյան Վերաքննիչ դատարանը մերժեց Վազգեն Մանուկյանի գործով պաշտպանների ներկայացրած բողոքը Ինչպե՞ս է Հովիկ Աղազարյանի հեռախոսը հայտնվել ձեր սեղանին. Ագնեսա Խամոյանը՝ Փաշինյանին Անհնար է դառնում Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ. Նիկոլ Փաշինյան Սա ավելի մեծ ու վատ բան է, քան հանցագործություններն են․ Փաստաբանը՝ Աղազարյանի բացահայտման մասին Առանձնակի կարևորել եմ Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցը․ Իշխան Սաղաթելյան Աղազարյանը հեռախոսը տվել է քննիչին, հեռախոսի ողջ ինֆորմացիան հայտնվել է Փաշինյանի մոտ Ոնց որ թե՝ մոռացել եք մարդկանց կողքին կանգնելու մասին։ Մյուս անգամ մի՛ ասեք, թե որտեղ գնամ, ինչ ասեմ. Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանին Էրդողանի ստորագրությունն արժե՞ այն թուղթը, որի վրա դա դրված է Քաղաքային 9%-ոց «իշխանության» հերթական անհեռատես ու ապօրինի որոշման արդյունքը Ժամանակավորապես կդադարեցվի Նալբանդյան և Աբովյան փողոցների միջև ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը Մալթայում Միրզոյան-Բայրամով պլանավորված հանդիպում չկա. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ «2025 թվականին սոցիալական բունտը փշրելու է Փաշինյանի իշխանությանը»․ Երվանդ Բոզոյան Հռոմի ստատուտին միանալն ուղիղ վնաս է հասցնում ՀՀ-ՌԴ հարաբերություններին․ Զախարովա Ավտոբուսի վարորդների պահանջները արդարացի են. թե ինչո՞ւ. ներկայացնենք փաստերով 2025թ․ սոցիալական բունտը փշրելու է Փաշինյանի իշխանությունը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Հեռախոսիս նյութերը հայտնվել են Փաշինյանի մոտ. Աղազարյան Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ բոլոր պարտավորությունները մնում են անփոփոխ․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Վրացական նիկոլին սպասելիս Դպրոցի մոտ 16-ամյա երեխայի են դանակահարել Արագածի պատկերը՝ էկոպարեկների հանդերձանքի վրա. «Հրապարակ» 45.4 մլն դրամ եկամուտ, Bitcoin. ինչ է հայտարարագրել Տիգրան Ավինյանը․ «Ժողովուրդ» Դպրոցի մոտ 16-ամյա երեխայի են դանակահարել Ընդամենը 3 օրում Թուրքիայի հովանու տակ գործող ահաբեկիչները գրավեցին Հալեպը․ Վարուժան Գեղամյան Երևանի քաղաքապետարանը «շտրեյկբրեխեր»-վարորդներ է փնտրում՝ գործադուլավորների ռեպրեսիվ ազատումներից հետո

ԳԱԱ նոր նախագահը «Հայաստան» դաշինքին սատարող գիտնականներից է

Գիտությունների ազգային ակադեմիայում երեկ վաղ առավոտից սկսվեցին ԳԱԱ նախագահի, փոխնախագահի, ակադեմիկոս-քարտուղարների ընտրություններ: Մեզ թույլ չտվեցին ներկա գտնվել եւ լուսաբանել ընտրության ընթացքը՝ պատճառաբանելով, թե այն փակ է ԶԼՄ-ների համար։ Համաձայն «Գիտությունների ազգային ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի եւ ՀՀ ԳԱԱ կանոնադրության՝ ակադեմիայի նախագահն ընտրվում է ակադեմիայի ընդհանուր ժողովի կողմից, ակադեմիայի ակադեմիկոսների թվից` փակ-գաղտնի քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ, 5 տարի ժամկետով: 

ԳԱԱ նախագահի պաշտոնում առաջադրվեց 3 թեկնածու՝ ԳԱԱ մաթեմատիկական եւ տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը, ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը եւ ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը: Առաջին փուլում ոչ մի թեկնածու բավարար ձայն չհավաքեց: Երկրորդ փուլում արդեն 55 կողմ, 34 դեմ, 5 անվավեր ձայների հարաբերակցությամբ ԳԱԱ նախագահի պաշտոնում ընտրվեց ակադեմիկոս Աշոտ Սաղյանը:

Նա Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Էկոլոգիայի միջազգային ակադեմիայի, ՉԺՀ կենսատեխնոլոգիայի ասոցիացիայի անդամ է։ Աշոտ Սաղյանը զբաղեցրել է մի շարք պաշտոններ, մասնավորապես՝ եղել է ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի տնօրեն (2010թ.), ԵՊՀ դեղագիտության ամբիոնի վարիչ (2002թ.), Հայաստանի քիմիական հանդեսի գլխավոր խմբագիր (2008թ.), ՀՀ ԳԱԱ ներկայացուցիչ ՄԳՏԿ-ի համակարգող խորհրդում, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ (2016-ից)։ Ի դեպ, ԳԱԱ նորընտիր նախագահն այն մտավորականների շարքում էր, ովքեր ԱԺ արտահերթ ընտրությունների շեմին միացել էին «Հայաստան» դաշինքին սատարելու կոչին։ Թե այս հանգամանքն ինչպես կանդրադառնա նրա հետագա գործունեության վրա՝ ժամանակը ցույց կտա։ 

Ինչ վերաբերում է ԳԱԱ արդեն նախկին նախագահին, ապա 15 տարի ակադեմիան նախագահող Ռադիկ Մարտիրոսյանը ԳԱԱ նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2006-ից եւ վերընտրվել էր 3 անգամ: Անցած՝ 2016-ի ընտրությունների ժամանակ այդ հանգամանքը բացատրեցին նրանով, որ երբ Ռադիկ Մարտիրոսյանն ընտրվել է ակադեմիայի նախագահի պաշտոնում, ԳԱԱ կանոնադրությամբ՝ դեռ նման սահմանափակում չի եղել։ Իսկ նախագահի պաշտոնավարման սահմանափակումը նրա կողմից էր առաջարկվել՝ նախորդ ընտրության ժամանակ։

Ռադիկ Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք՝ գո՞հ է ընտրության արդյունքներից եւ ի՞նչ սպասելիքներ ունի նոր նախագահից։ «Նոր նախագահը, համեմատած ինձ, երիտասարդ է, լավ փորձված՝ գիտության, կիրառական հետազոտությունների ասպարեզում, «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի տնօրեն է, հայտնի գիտնական է, նաեւ՝ միջազգային ճանաչում ունեցող, եւ գիտի գիտության կազմակերպման խնդիրները, որոնք այսօր կանգնած են մեր գիտության, երկրի ու հանրության առաջ։ Հուսով ենք, որ ակադեմիայի լավագույն ավանդույթները պետք է շարունակվեն թե՛ գիտական արդյունքների, թե՛ կազմակերպչական իմաստով։ Մեր ակադեմիան աշխարհում հայտնի ակադեմիա է, որն ապացուցված է բազմաթիվ վիճակագրական ցուցանիշներով, սա պետք է զարգացնել։ Հուսով ենք՝ Սաղյանն իր նոր ձեւավորվող թիմով կհասնի դրան։ Բոլորս միասին պետք է մտածենք եւ գտնենք այն ճանապարհները, որոնք տանում են դեպի մեր երկրի տնտեսական, ռազմական, պաշտպանական գործերի ամրապնդում ու զարգացում։ Սրանք են այն կարեւոր խնդիրները, որոնց մասին մենք անընդհատ մտածում ենք»,- ասաց Մարտիրոսյանն ու հավելեց, որ երբեք ակադեմիայի նախագահի պաշտոնում շատ թեկնածուներ չեն եղել՝ սովորաբար 1-2-ը, թեպետ 90-ականներին նույնիսկ 5-6 թեկնածու է եղել։

Ակադեմիայի նոր նախագահը լեզու կգտնի՞ իշխանությունների հետ, հատկապես որ պատերազմից հետո թե՛ ԳԱԱ-ն, թե՛ ակադեմիկոսներն ընդդիմադիր կեցվածք դրսեւորեցին՝ պահանջելով կառավարության եւ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ «Այդ ընդդիմադիր կեցվածքը մի քիչ չափազանցված է, որովհետեւ ամբողջ երկիրն ու ժողովուրդն էր վրդովված պատերազմից հետո, նույն վիճակում էր նաեւ գիտությունը, հետեւաբար, մենք միացանք ժողովրդի պահանջին, իսկ այս իշխանությունը ոչ միայն կորուստներ տվեց, այլ նաեւ հոգեբանական խնդիրներ առաջացրեց մեր ժողովրդի մոտ, որը դեռ երկար տարիներ պետք է լուծենք։ Մենք նաեւ հասկանում ենք, որ ամեն ինչին ընդդիմադիր լինելը գործին չի օգնի․ այն դեպքերում, երբ քննադատության կարիք լինի, մենք կքննադատենք, բայց նաեւ անպայման կկատարենք մեր երկրի, իշխանության, կառավարության ծրագրերի իրականացումը, որ նախատեսված ու հաստատված են համապատասխան իրավական կազմակերպությունների կողմից»։

Աղբյուր՝ «Հրապարակ» 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan