Անընդունելի է վտանգել հայ-ռուսական հարաբերությունները․ Սամվել Կարապետյանը՝ Հռոմի ստատուտի մասին «Վնգստացող դատավորներից» դեպի վնգստացող պետություն Ես հրաժարվում եմ ՀՀ քաղաքացիությունից, մեկնում եմ այլ երկիր՝ անտեղից մենամարտելու. բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյան
28
ՌԴ-ն զգուշացրել է Հայաստանին Հռոմի ստատուտին միանալու ծայրահեղ բացասական հետևանքների մասին. ՌԴ ԱԳՆ Թուրքիայի և Ադրբեջանի զորքերը տեղափոխվել են Հայաստանի սահմաններ, Իրանն է այսօր կանխում Հայաստանի վրա հարձակվելու հնարավորությունը. Կարինե Գևորգյանան. Տեսանյութ Քանի Իսրայելում ընթանում են քաղաքական մեծ ցնցումներ, Ադրբեջանի կողմից հարձակումը Հայաստանի վրա կարող է հետաձգվել Անցած տեղական ընտրությունները ցույց տվեցին մեկ բան. Հայաստանում այլևս չկա իրական քաղաքական դաշտ Ադրբեջանցիները կրակել են Սոս եւ Թաղավարդ գյուղերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիների ուղղությամբ Ադրբեջանը ձգտում է էլ ավելի խստացնել Արցախի շրջափակումը` խզելով կապը Ստեփանակերտի և Շուշիի շրջանի մի շարք գյուղերի միջև․ Արցախի ԱԳՆ ՌԴ-ն մարտավարական միջուկային զենք կիրառելու պատրաստ 10 ինքնաթիռ կտեղակայի Բելառուսում․ Պուտին ՌԴ ՊՆ-ն արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը Ո՞վ է վճարելու նիկոլփաշինյանական ՍԴ–ի՝ ընդդեմ ՌԴ նախագահ Պուտինի կայացրած որոշման գինը Արաղով, պինցետով ու փողով. կոռուպցիայի վիրուսը՝ Քովիդի օրերին. Տեսանյութ Պատերազմ Արցախում
36 ժամ ջուր չի լինի «Թազա պետը սաղի արյունը խմել ա, բերդում կալանավորների կյանքին վտանգ ա սպառնում» Ծանրորդ Սերյոժա Բարսեղյանը դարձել է երիտասարդների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր Տիգրան Ավինյանը շտապում է, «15 տոկոսանոց» ՔՊ-ն՝ ոչ Արսեն Թորոսյանը խուսափում է շփվել թիմակիցների հետ Անընդունելի է վտանգել հայ-ռուսական հարաբերությունները․ Սամվել Կարապետյանը՝ Հռոմի ստատուտի մասին «Վնգստացող դատավորներից» դեպի վնգստացող պետություն ՌԴ-ն զգուշացրել է Հայաստանին Հռոմի ստատուտին միանալու ծայրահեղ բացասական հետևանքների մասին. ՌԴ ԱԳՆ Հունվարին Հայաստանում 20.000 աշխատատեղ է փակվել Վիկտոր Սողոմոնյանը նոր լրատվամիջոց է ստեղծում Քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրությունում պատկերված անձը Դոլարի առքի միջին գինը 385.39 դրամ է, վաճառքինը՝ 391.72 դրամ Թուրքիայում փողոցներն ամբողջությամբ անցել են ջրի տակ ՌԴ ՊՆ ռազմական ուղղաթիռները բարդ աերոբատիկական վարժանքներ են կատարել Հայաստանում «ՔՊ-ն ջնջում է բոլորին». Սյուզի Բադոյան Կոչ ենք անում Եվրամիության անդամ երկրներին դիտարկել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը Բաքվում «ռազմական ավարի այգի» ստեղծելով՝ Ադրբեջանը ձգտում է Արցախում «սաֆարի պարկ» ստեղծել՝ հայերին վտարելով Շատ մարդիկ համոզվել են, որ ստախոսների հետ գործ ունեն, որոնք մեր երկիրը տանում են կործանման․ Թադևոս Ավետիսյան. Տեսանյութ Ադրբեջանցիները երեկ կրակել են Մարտակերտի նռան այգում աշխատող քաղաքացիների ուղղությամբ. աշխատանքները դադարեցվել են Թուրքիայի և Ադրբեջանի զորքերը տեղափոխվել են Հայաստանի սահմաններ, Իրանն է այսօր կանխում Հայաստանի վրա հարձակվելու հնարավորությունը. Կարինե Գևորգյանան. Տեսանյութ Ես հրաժարվում եմ ՀՀ քաղաքացիությունից, մեկնում եմ այլ երկիր՝ անտեղից մենամարտելու. բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյան ԱԺ նախագահի լեզվից ո՞վ է քաշել․ էստեղ Պուտինի ձերբակալման մասին խոսեց, գնաց, մարզվեց, ձեռքը կոտրեց. Տեսանյութ ՌԴ ԱԽ քարտուղարն ԱՄՆ-ին անվանել է աշխարհում սանձազերծված պատերազմների թվով «չեմպիոն» Ոստիկանության նախկին պաշտոնյայի՝ Արշակ Հակոբյանի վերաբերյալ գործը մակագրվել է Վարդգես Սարգսյանին Բոլոր սակուռասիրահարներին է նվիրվում Իրանի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարները քննարկել են երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցը ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ապրիլի 3-ին կմեկնի Բաքու Իրական էլիտա VS «օսլայած օձիքավորներ» Հերթական միջադեպը պարեկների մասնակցությամբ Ադրբեջանական կողմը դիրքային ենթակառուցվածքներ է ստեղծում այնպիսի հատվածներում, որ 5 կմ-ոց միջանցքային տրամաբանության մեջ

«Վերջին բնակիչը» ֆիլմի կինոռեժիսորը Կաննի կինոշուկայում քննարկել է իր հաջորդ ֆիլմի հետ կապված մանրամասներ (տեսանյութ)

Կինոռեժիսոր, «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամի նախագահ Ջիվան Ավետիսյանը, մասնակցելով Կաննի 70-րդ կինոփառատոնի կինոշուկային, այս օրերին մի շարք հեղինակավոր կազմակերպությունների ներկայացուցիչների և անհատ արվեստագետների հետ քննարկել է համագործակցության հետ կապված մի շարք հարցեր։

Այս անգամ Ջիվան Ավետիսյանը ներկա է կինոփառատոնին իր հաջորդ՝ «Դրախտի Դարպասը» ֆիլմի սցենարի համահեղինակի՝ Արտավազդ Եղիազարյանի հետ (սցենարի հեղինակներն են՝ Արտավազդ Եղիազարյանն ու Մկո Մալխասյանը)։ Հանդիպումներ են տեղի ունեցել մի շարք եվրոպական կինոարտադրող, ինչպես նաև տարբեր համաշխարհային դիստրիբյուտորական ընկերությունների հետ։

Խոսելով նոր ֆիլմի մասին՝ ռեժիսորը, մասնավորապես, նշել է. «Դեռևս վաղ է խոսել դերասանական և ստեղծագործական կազմի, համարտադրողների և դիստրիբյուտորական ընկերությունների մասին: Սակայն գոհունակությամբ կարող եմ ասել, որ ինչպես արդյունավետ էր փետրվարին Բեռլինի կինոշուկայում ներկայանալը, այնպես էլ, որպես այդ պրոցեսի շարունակություն, հաջողված է Կաննի կինոշուկայում մեր ներկայությունը։ Ընդամենը ազնիվ և հետևողական աշխատանքով կարող ենք հասնել մեր բաղձալի ցանկությանը»։

Կաննի կինոշուկայում աշխատանքներ են տարվում նաև «Վերջին բնակիչը» ֆիլմի համաշխարհային դիստրիբյուտորի՝ «Գալոփինգ ֆիլմս»-ի հետ միասին՝ դիստրիբյուցիայի ընդլայնման ուղղությամբ։

Միջազգային այս կինոփառատոնին մասնակցությունից հետո կհաջորդի «Վերջին բնակիչը» ֆիլմի եվրոպական ցուցադրությունների սկիզբը՝ Հոլանդիայում (Ալեմլո՝ մայիսի 26, Ամստերդամ՝ մայիսի 27), Ֆինլանդիայում (Հելսինկի՝ մայիսի 30) և Շվեդիայում (Ստոկհոլմ՝ հունիսի 2, Ուփսալա՝ հունիսի 4), որոնց ռեժիսորն անձամբ ներկա կլինի։

--------

«Վերջին բնակիչը» ֆիլմը նկարահանվել է Ծովինար Խաչատրյանի «Գյուրջևանի վերջին բնակիչը» պատմվածքի հիման վրա: Այն ստեղծվել է 2016թ.-ին, միջազգային համագործակցության արդյունքում՝ «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և լիտվական «Արտբոքս» փրոդաքշն հաուսի կողմից, աջակցությամբ՝ շվեդական «Apricot Stone», ամերիկյան «Alpha Dogs, INQ» և «Mօsaics Art & Cultural Foundation» ընկերությունների և Լիբանանի պետական համալսարանի: Նկարահանումները տեղի են ունեցել 2015թ.-ին՝ Արցախում, ռեժիսորի հայրենի Խաչմաչ գյուղում։ Դերասանական կազմում, հայ սիրված մի շարք դերասանների հետ միասին, ընդգրկվել են նաև համաշխարհային ճանաչում ունեցող դերասաններ Իրանից, Լիտվայից, Հունաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից: Կոմպոզիտորը աշխարհահռչակ «System of a down» ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն է։

«Վերջին բնակիչը» ֆիլմի առաջխաղացման աշխատանքները սկսվել են Կաննի 69-րդ կինոփառատոնի կինոշուկայից, որտեղ այն ներկայացվել է։ Ֆիլմի հայկական պրեմիերան կայացել է «Ոսկե Ծիրան» 13-րդ կինոփառատոնի շրջանակներում։

«Վերջին բնակիչը» ֆիլմն առաջադրվել է 2017թ. «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխությանը՝ լավագույն «Օտարալեզու ֆիլմ» անվանակարգում, որին ներկայացված է եղել 65 ֆիլմ։ Այդ առիթով էլ, Լոս Անջելեսի առաջատար հյուրանոցներից՝ «Four Seasons Hotel»-ում կայացավ ֆիլմի փակ ցուցադրությունը՝ «Հոլիվուդյան արտասահմանյան լրագրողների ասոցիացիայի» անդամների (HFPA) համար՝ արժանանալով նրանց բարձր գնահատանքին։ Ֆիլմի մասին անդրադարձ է կատարվել «Ոսկե Գլոբուս»-ի պաշտոնական կայքի և ամերիկյան հայտնի «Los Angeles Times» օրաթերթի կողմից։

«Վերջին բնակիչը» ֆիլմը նախորդ ամիսներին արդեն ցուցադրվել է Լիբանանում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում և Իրանում, իսկ մի շարք այլ երկրներում կցուցադրվի առաջիկայում:

Հայ-ադրբեջանական հակամարտության արդյունքում տեղահան եղած հայկական գյուղում, օրեցօր սեղմվող թշնամական օղակում մնում է Աբգարը՝ մեն-մենակ: Նա սպասում է իր աղջկան, ով ականատես է եղել գազազած ամբոխի կողմից ամուսնու սպանությանը և հոգեկան խանգարումով հայտնվել է հիվանդանոցում: Ադրբեջանցի Իբրահիմը, Աբգարի աղջկան գտնելու, բերելու դիմաց, նրան առաջարկում է աշխատել մզկիթի կառուցման վրա: Իբրահիմն օրեր անց Բաքվի հոգեբուժարաններից մեկում գտնում և բերում է աղջկան՝ Յուրգային:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan