Հայաստանի համար ի՞նչ «ուկրաինական ուղու» մասին է խոսում Պեսկովը Տիգրան Ավինյանի կկուն կանչե՞ց Մեր պարտության գործոնները (տեսանյութ)
27
Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի՝ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը․ Ասլանյան Լավրովը հանդիպել է Ֆիդանին Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Իրանի դեսպանը հերքել է Աղոթքի մեջ մնացեք մեր սիրելի Հրանտ Թոխատյանի առողջության համար Կիրանցում մոլեգնում է Փաշինյանի երազած ապագան, զուգահեռդասարանցին էլ մոլորեցնում է «միամիտ խալխին» Նիկոլ Փաշինյանը կրկին Տավուշի մարզ կայցելի. «Ժողովուրդ» 515.430 արձանագրություն կես տարում. քաղաքացին «տուգանքի մատերյալ է», իսկ ՔՊ-ականները անձեռնմխելի. «Ժողովուրդ» Դավթաշենի այգու վիճակը արտացոլում է ՔՊԿ իշխանության 6 տարիների պատկերը... (տեսանյութ, լուսանկարներ) Սրբազանը վստահեցրեց՝ պայքարը շարունակվելու է «Էս ինչքան շատացաք, այ ժողովուրդ»․ Բագրատ Սրբազանը Երևանի Ավան համայնքում հանդիպում է բնակիչներին Պատերազմ Արցախում
Կիրանցի բնակիչներին ԱԱԾ աշխատակիցները վախեցնում են, թույլ չեն տալիս շփվել լրագրողների հետ․ Անի Գևորգյան Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի՝ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը․ Ասլանյան Վրաստանի վարչապետը հայտնել է Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու՝ արտաքին ուժերի փորձերի մասին Փոքր Վեդիում երեխային ծեծի ենթարկած մանկապարտեզի աշխատակիցը ձերբակալվեց 2019-ից Երևանում աղբահանությունը կազմակերպելու համար ստեղծվում է ՀՈԱԿ, որի միայն պահպանման համար նախատեսվել է 5,6-ից 7,5 մլրդ դրամ Փաշինյանն անում է այն, ինչի մասին գրել է դեռ 2001-ին․ «Կարճ ասած» Հայաստանի համար ի՞նչ «ուկրաինական ուղու» մասին է խոսում Պեսկովը Այս 3+3-ը մեր համար իրոք հնարավորություն է հակազդելու ադրբեջանական, թուրքական ուժեղ ազդեցությունը՝ տեսնելով ռուս-իրանական հարաբերությունների ստրատեգիական բնույթը․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Լուծարվում է Հայաստանի ամենամեծ գրադարանը Արարատ Միրզոյանին երկրորդ անգամ տրամադրվել է արձակուրդ Արգելվում է միայն կարանտին վնասակար օրգանիզմներով վարակված բեռների արտահանումը․ ՍԱՏՄ ԱՄՆ-ի և ԵՄ-ի նպատակն է խզել Հայաստանի և Ռուսաստանի կապերը. Ալեքսեյ Գրոմիկո (տեսանյութ) Լավրովը հանդիպել է Ֆիդանին Հայաստանի բուհ-երում կրթության ստանալու նկատմամբ հետաքրքրությունն անկում է ապրում Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Իրանի դեսպանը հերքել է Աղոթքի մեջ մնացեք մեր սիրելի Հրանտ Թոխատյանի առողջության համար Տիգրան Ավինյանի կկուն կանչե՞ց Իրանական կողմն էլ է հերքում Հայաստանի՝ զենք ձեռք բերելու մասին լուրերը «Ռուսաստանը փորձում է փրկօղակ նետել Հայաստանին. կկարողանա՞նք օգտվել՝ կունենանք շանս». Նաիրա Կարապետյան Բերքաբերի վարելահողերը շարունակում են մնալ Ադրբեջանի հսկողության տակ. Ադրբեջանն այդ տարածքներից դուրս կգա, երբ նրա վրա ճնշում լինի. Ռուբեն Գալչյան Հայաստանի պաշտպանական դոկտրինը՝ «Դաչես ու ես» Կառավարությունը վաղաժամկետ դադարեցրել է սահմանամերձ գյուղերում պետական աջակցությամբ տների կառուցման ծրագիրը. լրագրող ՀՀ-ն հանձնառու է պայմանավորվածությունների կատարմանը և նույնն ակնկալում է Թուրքիայից. ԱԳՆ Ակադեմիական քաղաքը կլինի քաղաք՝ առանց ուսանողների Կիրանցում մոլեգնում է Փաշինյանի երազած ապագան, զուգահեռդասարանցին էլ մոլորեցնում է «միամիտ խալխին» Նիկոլ Փաշինյանը կրկին Տավուշի մարզ կայցելի. «Ժողովուրդ» Բուհերում թափուր տեղեր են մնացել, իսկ նախարարությունը արհեստական Ակադեմիական քաղաքի ծրագիրն է առաջ տանում. «Ժողովուրդ» 515.430 արձանագրություն կես տարում. քաղաքացին «տուգանքի մատերյալ է», իսկ ՔՊ-ականները անձեռնմխելի. «Ժողովուրդ» Պիտի «Հայկական ժամանակին» հիասթափեցնեմ․ դղյակներ ու ապարանքներ չունեմ. Արթուր Խաչատրյան Տիգրան Աբրահամյանն ու Աղվան Վարդանյանն այցելել են ՔԿՀ՝ Արմեն Աշոտյանին տեսակցության

Ի՞նչ էին քննարկում Խաչատուր Սուքիասյանն ու Կամո Աղաջանյանը, և ինչո՞ւ էին լրագրողից պահանջում հեռացնել լուսանկարը

168.am-ը գրում էՆախկին ընդդիմադիր՝ ներկայիս իշխանություններն իրենց ընդդիմադիր անցյալի պայքարի մեխերից մեկը դարձրել էին, իրենց ձևակերպմամբ, քրեաօլիգարխիկ համակարգի և դրա կարկառուն ներկայացուցիչների կողմից «բեսպրեդելի» դեմ անողոք դիմադրությունը:

Ի դեպ, դեռևս 2018թ. հոկտեմբերի 18-ին ինքն իրեն «ժողովրդի վարչապետ» կոչող Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանում օլիգարխներ չկան:

«Պարոն Ծառուկյանը Հայաստանում խոշոր սեփականատեր է, դա ոչ մեկի համար գաղտնիք չէ, մնացածն արդեն իմ մեկնաբանության խնդիրը չէ: Ես արդեն հայտարարել եմ, որ Հայաստանում օլիգարխներ չկան»,- ասել էր Փաշինյանը:

Եվ թեպետ տվյալ դեպքում խոսքը Գագիկ Ծառուկյանին էր վերաբերում, ակնհայտ էր, որ օլիգարխից խոշոր գործարարի վերափոխվածների շարքում պատվավոր առաջին հորիզոնականը զբաղեցնում էր «Սիլ» կոնցեռնի նախագահ Խաչատուր Սուքիասյանը, ում բիզնես ծաղկունքը ու տարբեր ոլորտներում մոնոպոլ դիրքավորումը սկսվել ու ամրապնդվել է դեռևս Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից, և ով հեչ իրեն վատ չի զգացել նաև ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների կառավարման ժամանակաշրջաններում:

«Հեղափոխություն» կոչված իշխանափոխությանը աջակցած միամիտները վստահ էին, որ իրենց «վարդագույն» ներկայում այլևս չեն տեսնելու ոչ օլիգարխների, ոչ նրանց «ախրաննիկների»՝ մեղմ ասած, խնդրահարույց պահվածքը, և ոչ էլ ամենաթողության որևէ դրսևորում:

Սակայն «վարդագույն» ներկան շատ արագ խամրեց, իսկ ապա վերափոխվեց գորշ մոխրագույնի՝ Արցախի մեծ մասի կորստով, 5000-ից ավելի զոհերով, կրկնակի ավելի վիրավորներով, անհամար անհետ կորած ու գերեվարված զինծառայողներով:

Բայց արի ու տես, որ այդ «գորշ» ներկայի հեղինակները ոչ միայն մազաչափ պատասխանատվություն չեն կրում մեզ պարտադրված իրողության համար, այլև ազատ ու համարձակ շրջում են մայրաքաղաքի փողոցներում, իսկ հարմար առիթի դեպքում՝ նաև հոխորտում:

Փաստերը հզոր բան են, և ապրիլի 17-ի երեկոյան 168.am-ի ֆոտոխցիկը Աբովյան-Պուշկին խաչմերուկում ֆիքսեց բուռն կերպով ինչ-որ բան քննարկող իշխանամերձ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանին և Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար, ներկայումս Հայաստանում Արցախի նախագահի՝ հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, ծնունդով հադրութցի Կամո Աղաջանյանին, ով վերջին ժամանակներում Հայաստանի ու Արցախի ներկայիս իշխանությունների թեթև ձեռքով Արցախը բարեհաջող հանձնելուց հետո կարծես թե բնակություն է հաստատել Երևանի կենտրոնում:

Մենք չենք մոտեցել նշված անձանց, չենք ընդհատել նրանց զրույցը, որևէ անվայելուչ արարք թույլ չենք տվել. ընդամենը հեռվից լուսանկարել ենք նրանց:

Ու եթե կեղծ բարեպաշտ որոշ շրջանակներ կհամարեն, որ մենք իրավունք չունեինք լուսանկարահանել նրանց, շտապենք հիասթափեցնել: Կամո Աղաջանյանը պետական պաշտոնյա է, իսկ Խաչատուր Սուքիասյանի անձը հանրային ճանաչելիություն ունի ըստ էության, որովհետև երբ գործարար որևէ մեկը պարբերաբար հայտնվում է հարկատուների հարկերից սնվող Հանրային հեռուստաընկերության եթերում, ամենադիտվող ժամերին հարցազրույցներ է տալիս, այդ թվում՝ նաև քաղաքական բովանդակության, ուրեմն նրա անձը հասկանալի պատճառներով կարող է գտնվել ուշադրության կենտրոնում, իսկ լուսանկարը՝ տարբեր կայքերում:

Հատկանշական է, որ Խաչատուր Սուքիասյանն ինքն է ամեն կերպ իրեն ասոցացնում Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ: Եվ երբ, օրինակ, գործարար այս անձնավորությանը տեսնում ենք Նիկոլ Փաշինյանի՝ այս տարվա մարտի 1-ին «հրավիրված» հանրահավաքի «պատվո» հարթակում, հարցեր չեն առաջանում՝ ինչպես և ինչու նա չի լքում Նիկոլ Փաշինյանի կողքի՝ իրեն հատկացված տարածքը:

 

Ինչևէ… ապրիլի 17-ի երեկոյան՝ Խաչատուր Սուքիասյանի և Կամո Աղաջանյանի հանդիպումը լուսանկարելուց տառացիորեն մի քանի վայրկյան անց մեզ է մոտենում նշված անձանց ուղեկցող թիկնապահներից մեկը և… ուշադրություն… պահանջում է հեռացնել լուսանկարը:

Քանի որ լուսանկարն արդեն բարեհաջող արխիվացված էր, լրագրողը, իրեն մոտեցող անձնավորությանը տեղյակ պահելով, որ ինքը լրագրող է, կարող է լուսանկարել, իսկ իրենից որևէ մեկն իրավունք չունի պահանջել հեռացնել լուսանկարը, չցանկանալով աղմուկ բարձրացնել ու սրել իրավիճակը՝ տվյալ թիկնապահի ներկայությամբ հեռացնում է լուսանկարը: Թիկնապահն իրենից գոհ հեռանում է՝ հավանաբար հետո իր «շեֆին» զեկուցելու համար, որ հեռացնել տվեց անցանկալի լուսանկարը:

Լուսանկարը, այժմ, անշուշտ, կհրապարակվի: Անհասկանալի է միայն, թե ինչո՞ւ էին այդքան անհանգիստ այդ հանդիպման հանրայնացմամբ, եթե Խաչատուր Սուքիասյանի և Կամո Աղաջանյանի զրույցը տեղի էր ունենում օրվա լուսավոր ժամի, մարդաշատ փողոցում, բոլորի աչքի առջև:

Շաբաթ օրը՝ ժամը 17:33-ի հատվածում, տարածքում գտնվող ցանկացած տեսախցիկ, բնականաբար, ֆիքսել է թե այդ երկու անձանց շփումը, և թե լրագրողի ու նրանց ուղեկցող անձնավորության զրույցը, որից մի հատված, ի դեպ, ձայնագրված՝ նույնպես պահպանվում է 168.am-ում:

Կրկնում ենք, որևէ նպատակ չունեինք ոչ լուսանկարը հրապարակել, ոչ էլ այդ առնչությամբ նյութ գրել, թեպետ, իհարկե, հետաքրքիր է, թե ինչ ընդհանուր բան ունեն իրար հետ այդ անձինք, բիզնես հետաքրքրություննե՞ր, թե՞, ի վերջո, այլ շահեր են նրանց կապում, բայց վերը նշված միջադեպը փոխեց մեր պլանները:

Ի՞նչ շահեցին դրանից Կամո Աղաջանյանն ու Խաչատուր Սուքիասյանը, իհարկե, իրենք կիմանան. մենք փաստենք, որ աստիճանաբար մամուլի դեմ հարձակումների ավելի սանձարձակ դրսևորումների ենք ականատես լինում:

Հիշեցնենք, որ Կամո Աղաջանյանն Արցախի ԱԱԾ տնօրեն նշանակվեց 2020թ. մայիսի 29-ին՝ Արցախյան վերջին պատերազմից տառացիորեն 4 ամիս առաջ, իսկ ներկայիս պաշտոնը զբաղեցնում է 2020թ. դեկտեմբերի 20-ից՝ պատերազմի ավարտից մեկ ամիս անց: Ի՜նչ խոսք, պատկառելի աշխատանքային կենսագրություն է:

Իսկ քանի որ գրեթե վստահ ենք, որ մեզ մոտեցած անձնավորությունը Խաչատուր Սուքիասյանի աշխատակիցն էր, նրան ամեն դեպքում խորհուրդ ենք տալիս մի փոքր գումար ծախսել, մասնագետ հրավիրել ու սեմինար-պարապմունք անցկացնել իր աշխատակիցների համար, որ իմանան իրենց իրավունքների շրջանակը:

Ի դեպ, դեռևս մարտի 18-ին մամուլը գրել էր, որ Կամո Աղաջանյանին լռեցնելու համար Արայիկ Հարությունյանը պետության հաշվին Երևանի Զաքյան փողոցի բիզնես կենտրոններից մեկում շքեղ գրասենյակ է վարձակալել (Արայիկ Հարությունյանը Երևանում լինելու դեպքում հենց այդ գրասենյակում է իր հյուրերին ընդունում) և շքեղ կահավորում ապահովել:

«Արցախի կառավարության մեր աղբյուրները տեղեկացնում են, որ միայն կահույքի համար վճարվել է ավելի քան 20 մլն դրամ»,- գրված  էր նշված հրապարակման մեջ:

Կայքը հավելել էր նաև, որ Արայիկ Հարությունյանը խոստացել է Կամո Աղաջանյանին մասնակից դարձնել որոշ բիզնեսների, որոնք իրեն կամ իր մերձավորներին են պատկանում:

Միգուցե այս հանդիպումը հենց այդ խոստման տրամաբանության մե՞ջ էր տեղի ունենում…

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan