Հայկական անձնագիր ունեցող քաղաքացին մաքսանենգ ճանապարհով Թուրքիայից ոսկի է տարել Լիբանան
Ապրիլի 30-ին առավոտյան Բեյրութի միջազգային օդանավակայանում Ստամբուլից Լիբանան մեկնած հայկական անձնագիր ունեցող ուղևորի մոտից առգրավվել է 12.5 կգ ոսկի:
Թուրքական «Sabah» թերթի կայքը, հղում անելով Լիբանանի մաքսային ծառայության հայտարարությանը, նշում է, որ նշյալ անձը կալանավորվել է: Նա փորձել է մաքսանենգ ճանապարհով ոսկի անցկացնել: Լիբանանի մաքսային ծառայության աշխատակիցները դեռ չեն հրապարակում ձերբակալվածի անունը:
Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ մի քանի ամիս առաջ ԱՄՆ-ն Լիբանանի մաքսային ծառայությանը տրամադրել էր 500.000 դոլարի արժողությամբ սարքավորումներ, որոնք նպաստում են ավելի արդյունավետ դարձնել մաքսանենգության դեմ պայքարը:
Աղբյուր` Ermenihaber.am