Թուրքական գյուղերից մեկում հրդեհը այրել է շուրջ 50 տուն. հրշեջները փորձում են հանգցնել կրակը
Դիտել նաև
Թուրքիայում մեծ ոգեւորություն է առաջացրել հայկական անձնագրերում ելքի/մուտքի կնիքներից Արարատ լեռը հանելու որոշումը
Եթե չկարողանանք փրկել 102-րդ ռուսական ռազմակայանը Նիկոլ Փաշինյանից, ապա Հայաստանը կավարտի իր ապագան այնպես, ինչպես ավարտեց Արցախը՝ 2023-ին
Թուրք վերլուծաբանը վճռական քայլեր է սպասում Փաշինյանց, որ Հայաստանը հայտնվի Թուրքիայի ազդեցության տակ
Հայ-թուրքական սահմանի բացման ճշգրիտ ամսաթվերը հայտնի չեն
Սիրիայում պատրաստվում են անցկացնել «ժողովրդավարական» «ընտրություններ»՝ ԵՄ-ի և Թուրքիայի հովանու ներքո. Ջիվանին կասեր «խելքի աշեցեք»
Թուրքիայի Արդվին նահանգի Դերեիչի գյուղի փայտե տներից մեկում բռնկված հրդեհը քամու պատճառով տարածվել է ողջ գյուղով մեկ: Գյուղի 170 տներից 50-ը կրակների մեջ են հայտնվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ»-ը:
Դեպքի վայր են ժամանել մեծ թվով հրշեջներ, օդից հրդեհը մարելու նպատակով կանչվել է նաև ուղղաթիռ:
Դերեիչիի գյուղապետ Սաբրի Դուրմանը նշել է, որ տեղի ունեցողն իսկական ողբերգություն է գյուղի համար: Նա հայտնել է, որ հրշեջ ջոկատները փորձում են ոչ միայն մարել կրակը, այլև թույլ չտալ, որպեսզի այն տարածվի մյուս տների վրա ևս:
Ներքին գործերի փոխնախարար Իսմաիլ Չաթաքլըն հայտնել է, որ այս պահի դրությամբ մարդկային կորուստներ չկան:
Դեռևս հայտնի չէ, թե որն է եղել հրդեհի բռնկման պատճառը:

